USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ինչպե՞ս կարողացանք ՀԱՑ ԲԵՐՈՂԻ՝ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՈՂԻ սպանությունը հանդուրժել.Հրայր Կոստանյան
2017-03-27 03:12:00
Տպել Տպել

Հաց եմ ուզում: Հայոց աշխարհում, մի հետաքրքիր ավանդույթ կար. Կանանց արգելում էին հողը վարելուց և ցանք կատարելուց դաշտ, կամ արտ մուտք գործել, իսկ տղամարդիկ իրավունք չունեին մտնել թոնրատուն, որտեղ կանայք հաց՝լավաշ էին թխում:
Ի դեպ, մինչ օրս կարելի է գյուղերում այս ավանդույթը հանդիպել: Երկար եմ մտածել պատճառահետևանքային կապի շուրջ:
Ի վերջո, հասկացա այս ավանդույթի իմաստը:
Հող վարելն ու սերմ ցանելը՝ դա նույնն է, ինչ բեղմնավորումը, այսինքն, տղամարդը հողը /դիտարկեք հողը որպես կին/ բեղմնավորում է և այստեղ կինը անելիք չունի՝ դա տղամարդու գործն է:
Հաց թխելն էլ իր հերթին՝ դա ծննդաբերությունն է /այստեղ էլ տղամարդը անելիք չունի՝ դա կնոջ գործն է/, զավակ ունենալը:
Այդ իսկ պատճառով, մեր պապերը երբեք ներկա չեն եղել ծննդաբերության ժամանակ: Բայց խոսքս դրա մասին չէ: Հայերիս մոտ, հացը միշտ որպես սրբություն է դասվել, և, եթե, ՀԱՑԻ ծննունդը դիտարկենք այս ավանդույթի հարթության մեջ, ապա կարելի է ասել, որ հացը ուղիղ համեմատականի մեջ է եղել երեխաների՝ գենի շարունակության հետ:
Սա իհարկե զուտ հայկական ավադույթ է եղել, բայց միևնույն ջամանակ, եթե հացի նշանակությունը դիտարկենք քրիստոնեության տեսանկյունից, ապա հացը՝ դա Քրիստոսի մարմինն է և կրկին սրբություն է:
Հիշեցնեմ, որ արդեն 1716 տարի է, հայերս արհեստականորեն ներմուծված և մեզ ոչ հարազատ կրոնի հետևորդներ ենք դարձել և հնարավորության դեպքում, պարծենում ենք այն հանգամանքով, որ առաջինն ենք ընդունել այդ հավատքը: Եվ այստեղ հարց է առաջանում, եթե մենք քրիստոնյա ենք և մեր պապերի գեներն ենք կրում, ապա ինչու՞ ենք հրաժարվել ոչ միայն ավանդույթներից, այլև քրիստոնեությունից:
Ինչպե՞ս կարողացանք ՀԱՑ ԲԵՐՈՂԻ՝ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՈՂԻ սպանությունը հանդուրժել:
Արդյոք մենք արժանի ենք ՀԱՅ անունը կրել, ի վերջո ՄԵՆՔ կանք, թե՝ ոչ...

Այս նյութը դիտել են - 7136 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook