USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 27 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ի՞նչ տարբերություն, մարդկանց գնդակահարում-կացնահարո՞ւմ են, թե՞ ամբարտավանորեն ընկղմում սոցիալական, տնտեսական և հոգեբանական ճահիճը
2017-03-17 16:11:00
Տպել Տպել


«Օ՜ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, Օ՜ ԲԱՐՔԵՐ»

Բռնատիրությունն ու ամենաթողությունը միևնույն չարիքն են: Ի՞նչ տարբերություն, մարդկանց գնդակահարում-կացնահարո՞ւմ են, թե՞ ամբարտավանորեն ընկղմում սոցիալական, տնտեսական և հոգեբանական ճահիճը: 
Ի՞նչ տարբերություն. մի դեպքում մարդուն զրկում են կյանքից, մյուս դեպքում՝ իրավունքներից, արժանապատվությունից, ստորացնում և ծաղրում, ապականում մարդու մեջ ամեն ինչ:

Երկու դեպքում էլ ամենուրեք ցինիկաբար տիրում են կեղծիքը, սուտը, խաբեությունը, հեգնանքը, վիրավորանքը և այլն: 
Երկու դեպքում էլ նրանց հաղթաթուղթը անպատժելիության խորին համոզմունքն է: Այդպես մտածում էին բերիան, մուղդուսին, հիմա այդպես մտածում են մեր վերնախավի նույնատիպ պատժիչները:
Արդ, անկարելի տհաճությամբ երբեմն հետևում եմ այս հերթական նախընտրական հրմշտոցին ու զզվում եմ. նույն ստորաքարշությունը, երեսպաշտությունը, նույն անամոթ խաբեությունը, նույն դատարկ խոստումնաբանությունը, նույն անպատկառությունը, փողոցային-ժարգոնային խուժանաբանությունը, բացահայտ սպառնալիքներ պարունակող գռեհկաբանությունը:

Այս ամենը բոլորիս քաջածանոթ խղճալի տեսարաններ են:

Մենք հո գիտե՛նք, թե ինչ խորամանկ ու նողկալի եղանակներով են ընթանում մեզ մոտ և՛ քարոզարշավները, և՛ «ընտրությունները», քամուն են տրվում միլիարդավոր փողեր, իսկ ժողովրդի վիճակը գնալով վատթարանում է: 
Այս բանը բոլորը գիտեն, բայց էլի մղվում են դեպի «կուռքերի» ուռկանը՝ գերվում, հմայվում, կախարդվում ու ծափահարում:
Այս ի՞նչ ծուղակ է, ի՞նչ զորեղ հիպնոս է, չեմ հասկանում, ոչ մի կերպ չեմ հասկանում: 
Այս նախնադարյան երկրում ոտնահարված է մարդը իր բոլոր իրավունքներով, անտեսված ու արհամարհված՝ անկախ իր վաստակից, հեղինակությունից և արժանապատվության խորությունից: Ու մտածում եմ... թե վերնախավի այս աճպարարները այսքան ասպատակություններից ու մեղանչումներից հետո ինչպե՞ս են գլուխները դնում բարձին: 
Ցնդել կարելի է, խենթանալ, ցնորվել...

Ափսոս իմ լուսեղեն Հայրենիքը, որ վերածվել է խաղատան, լրբատան, հետին խրախճատան, ամենագետնաքարշ բազարի, տգիտության և անբարեկրթության ասպարեզի:

Ա՜խ Աստված, հնար լիներ էս իմ որբացող ու բզկտվող Հայրենիքը առնեի գիրկս, սեղմեի սրտիս ու մի խռով գիշեր թաքուն ու գաղտնաբար դուրս հանեի էս արհավիրքից ու, թե վտարված, անօգ պիտի ապրեի ինչ-որ անհասցե խորշերում, ապա, գոնե մասունքի պես փոքրիկ Երկիրս գրկումս լիներ ու կրծքիս տակ՝ հեռու ամեն չարից ու փորձանքից...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆ

Այս նյութը դիտել են - 5609 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook