USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 12 Հոկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Մեծամասնություն են կազմում թալանչիները» Asparez
2017-02-04 23:14:00
Տպել Տպել

Հարցազրույց ակտիվ երիտասարդ Արամ Մանուկյանի հետ

-Արամ, որպես ակտիվ երիտասարդ, ի՞նչ եք կարծում՝ ինչու՞ է մեր ազգաբնակչության մեծամասնությունը դժվարությունների հանդիպելիս նախընտրում արտագաղթել եւ չի պայքարում գործող համակարգի դեմ:

-Կյանքը ցույց է տվել, որ եթե կա պայքար ու դա կազմակերված չէ իշխանականների կամ նրանց հետ համագործակցող ուժերի կողմից, ժողովուրդը դուրս է գալիս փողոց։ Ու ցանկացած վատ ավարտի դեպքում, որը համարյա միշտ լինում է, առաջանում է հիասթափության ալիք, ինչն էլ բերում է որոշակի չափի արտագաղթի։ Բայց ես գիտեմ,տեսել եմ, որ մեր ազգաբնակչությունը պայքարող է, եթե դեռ կասի իր խոսքը։

-Ինչպե՞ս կբնութագրեք մեր երկրի քաղաքական իրավիճակը, պայքարը:

-Մեր երկրում քաղաքական իրավիճակի մասին պատկերացում կազմելու համար շատ բան պետք էլ չէ: Բավական է նայել ընտրություններին պատրաստվող դաշինքներին, որոնցում շատ են հեղինակազրկված, վատ անցյալ, դավաճանական հակումներ ունեցող, վաճառվող ու անսկզբունքային մարդիկ։ Կան մարդիկ, որոնց անունները չեմ ուզում տալ: Ճանաչելով` կարող եմ ասել, որ ամեն ինչ կորած չէ, բայց, ցավոք, նրանք քիչ են։

-Ի՞նչ ակնկալիքներ ունենանք առաջիկա խորհրդարանական ընտրություններից:

-Կոնկրետ ես ակնկալիքներ չունեմ , որովհետեւ չեմ տեսնում այն ուժին, որին կարելի է սատարել։ Ընտրություն կոչվածն արդեն վաղուց գծված մեխանիզմներով է կատարվում` կեղծումներ, ընտրակաշառք. եւ վերջում տոկոսները բաժանվում են այնպես, ինչպես դա ձեռնտու է այդ ընտրությունները կազմակերպողներին։ Բացառություններ լինում են, բայց կոնկրետ` շատ քիչ քանակով։

Վերջնական տարբերակում մեծամասնություն են կազմում, բնականաբար, կեղծարարներն ու թալանչիները, իսկ իրականում ինչ-որ բան փոխել ցանկացողներն այնքան քիչ են լինում, որ նրանց մնում է միայն խոսելն ու անարդարությունները բարձրաձայնել, որը վերջանում է զրո արդյունքով:

Լուսանկարը` Ա.Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Զրուցեց Անահիտ Սիմոնյանը

asparez.am

Այս նյութը դիտել են - 7877 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook