USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 21 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Այս տարի ինչու Լոս Անջելեսում տեղի չունեցավ Հայոց Բանակին նվիրված միջոցառում…
2017-02-02 21:38:00
Տպել Տպել

Երկու տարի շարունակ Լոս Անջելեսում մեծ շուքով նշվում էր Հայկական Բանակի տոնը և կարծես այն դարձել էր ավանդույթ: Այս տարի ևս սպասվում էր, որ կազմակերպիչները չեն զրկի Լոս Անջելեսի Հայ համայնքին այդ հրաշալի ավանդույթից: Այդ և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Լոս Անջելեսում Հայկական բանակի տոնը կազմակերպած Grand-Party ընկերության հիմնադիր նախագահ Արտակ Մարտիրոսյանի հետ։

-Ինչո՞ւ այս տարի չկազմակերպվեց համերգ։

Բանն այն է, որ անցյալ տարի քննադատները և ընդդիմախոսները մեզ մեղադրում էին այս տոնը մենաշնորհելու մեջ։ Կարծիքներ եղան, որ ոմանց համագործակցությունը չի ստացվում իմ և Դավիթ Ասատրյանի հետ։ Մենք էլ այս տարի որոշեցինք մի կողմ քաշվել` ճանապարհ տալով նրանց։ Արդյունքը ինքներդ տեսաք։

-Ի՞նչ եք կարծում, եթե իսկապես կար ցանկություն նշելու այդ համազգային տոնը և ինչպես դուք եք ասում Ձեզ մեղադրում էին տոնը մենաշնորհելու մեջ, ինչո՞ւ այդ դեպքում ուրիշ մի միջոցառում չկայացավ։

Արվող և արված գործը քննադատելն ու մրոտելը ավելի հեշտ է։ Համերգի կազմակերպումը նյարդերի, անքուն գիշերների, ֆինանսական ռեսուրսների ներդրում է պահանջում, իսկ քննադատելու համար բավական է համացանցին միացված մեկ համակարգիչ և ըստ նախընտրության մեկ բաժակ սուրճ կամ թեյ:

-Անցած տարի ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը ուղերձով ողջունել էր միջոցառումը, արդյո՞ք այս տարի նրա հրաժարականը պատճառ դարձավ միջոցառման չկայանալուն։

Մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի: Մենք դիմել էինք ոչ թե անձին, այլ պաշտոնյային։ Եթե այս տարի կազմակերպեինք, կդիեմինք Վիգեն Սարգսյանին։ Իհարկե նախարար Օհանյանի արձագանքը հիացրեց թե՛ մեզ, թե՛ հանդիսականին, ինչի համար մեր թիմը շնորհակալ է Արցախի հերոսից։

-Փորձը ցույց տվեց, որ Հունվարի 28֊ը չի նշվում: Սա հաշվի առնելով մյուս տարի նախետեսել ե՞ք միջոցառում։

Շաբաթներ առաջ ՀՀ Մշակույթի Նախարար Արմեն Ամիրյանը հանդիպեց Լոս Անջելեսի մշակութային էլիտայի հետ։ Հուսանք այդ հանդիպումը կտա իր պտուղները այդ մասով ևս, բայց եթե այս դարակազմիկ հանդիպումն էլ իր արդյունքը չտվեց մենք պատրաստ են նորից մտնել ծանրության տակ` կազմակերպելով Հայկական Բանակի տոնը Լոս Անջելեսում։

-Ձեր կազմակերպությունը վերջին շրջանում կարծես թե պասիվություն է ցուցաբերում: Արդյո՞ք միայն Բանակի տոնն է ձեր առաջնային ծրագիրը։

Կարծում եմ դուք թյուրիմածության մեջ եք։ Մենք միայն բանակի տոնը չէ որ նշել ենք։ Բացի այդ, մեր կազմակերպությունը զբաղված է նաև ամերիկյան միջավայրում կազմակերպվող միջոցառումներով։ Իսկ հայկական համայնքում որպես օրինակ կարող եմ բերել Բանաստեղծ Դավիթ Ասատրյանի գրքի հրատարակումը մեր կողմից, որի շնորհանդեսը տեղի կունենա Փետրվարի 8֊ին Գլենդելում և Փետրվարի 27֊ին Երևանում։ Նկարահանել ենք նաև տեսահոլովակ Դավիթի բանաստեղծություններից մեկի հիման վրա։ Այնպես որ պասիվությունը մեզ հետ կապ չունեցող վիճակ է։ Պարզապես մարդիկ նկատում են այն, ինչ ուզում են։

Շնորհակալություն Արտակ զրույցի համար։ Մաղթում եմ հաջողություն Ձեր ծրագրերին։

Զրույցը վարեց՝ Հերմինե Կոջոյան

losarmnews.com

Այս նյութը դիտել են - 7268 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook