USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 13 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սուրիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանին մեղադրել է կոռուպցիայի մեջ
2017-01-28 02:57:00
Տպել Տպել

Սուրիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանին մեղադրել է կոռուպցիայի, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ։ Դե, իհարկե, ինքը դա չի գիտակցում, նրա համար դա նորմալ է, բայց իր խոսքերից դա է ստացվում։

Ասում է «Ոչ մեկը Սերժ Սարգսյանից նեղանալու իրավունք չունեն: Սերժ Սարգսյանը յուրաքանչյուրի վրա իր լուման ունի դրած: Առանց Սերժ Սարգսյանի իրենք էլ, ես էլ, չէինք հասնի պաշտոնի»։ Խոսքը Հովիկ Աբրահամյանի ու Սեյրան Օհանյանի մասին է։

Հիմա ի՞նչ է ստացվում։ Այդ մարդիկ պաշտոն են ստացել ոչ թե իրենց մասնագիտական կարողությունների, երկրին ծառայություն մատուցելու համար, այլ Սերժ Սարգսյանի բարի կամքո՞վ։

Ստացվում է, Սերժ Սարգսյանը մարդկանց պաշտոննե՞ր է նվիրում, չարաշահելով իշխանությունը։ Սուրիկ Խաչատրյանի դեպքում, դա գուցե և ճիշտ է, քանի որ դժվար է պատկերացնել, որ երկրի ազնիվ ղեկավարը նման մարդու մարզպետ կնշանակեր ու ատամներով կպահեր նրան։

Բայց գոնե Սեյրան Օհանյանի անցած ուղին բոլորս ենք տեսել, ոչմեկի մոտ կասկած չկա, որ նա պրոֆեսիոնալ զինվորական է և արժանի էր զբաղեցրած պաշտոններին։ Մեր Սահմանադրությունն է ամրագրել, որ երկրի նախագահն է նշանակում ու հաստատում նախարարների ու վարչապետի թեքնածուներին, և կարիք չկա դրա համար երախտապարտ լինել նախագահի պաշտոնն այդ պահին զբաղեցրած մարդուն։

Այլ պարագայում ստացվում է, որ մենք ապրում ենք սուլթանատում ու պաշտոն ստանալու համար պետք է հավատարիմ լինել ոչ թե պետությանն ու ժողովրդին, այլ սուլթանին։

Անդրանիկ Վարդանյան

Այս նյութը դիտել են - 3148 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook