USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 14 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ես կրկին վերադառնում եմ քաղաքական հարթակ, կրկին զբաղվելու եմ քաղաքական գործունեությամբ. Վարուժան Բաբաջանյան
2017-01-27 13:54:00
Տպել Տպել

Վարուժան Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի փուլ, որտեղ պետք է ընտրություն կատարել անձնական կոմֆորտի և հասարակական ընկալումներին համահունչ գործունեություն ծավալելու միջև:

Անձնական, նյութական բարեկեցության առումով ես ամեն ինչ ստեղծել եմ, ինձ հասանելի հնարավոր բարձունքները նվաճել եմ, սակայն մարդկային իմ տեսակը չի կարող չաղ ու բախտավոր ֆորմատի մեջ գոյություն քարշ տալ...

Ես կրկին վերադառնում եմ քաղաքական հարթակ, կրկին զբաղվելու եմ քաղաքական գործունեությամբ...

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները, կարծես թե, դրա համար պարարտ հող են նախապատրաստում...

Այսօր ես հրաժարական եմ տվել ՛՛Փաստ՛՛ օրաթերթի խմբագրական խորհրդի նախագահի պաշտոնից: Գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանը, ով այդ ոլորտի բացառիկ գիտակներից է, վստահ եմ, անթերի և պատվով կկրի այն խաչը, որ մնաց իր ուսերին իմ անակնկալ հրաժարականից հետո:

Երկուշաբթի ես հրաժարական կտամ նաև իմ ղեկավարած լրատվական կայքերի խորհրդի նախագահի պաշտոնից... Նոր ղեկավարին կընտրի այն թիմը, որի հետ ես անգնահատելի մեծ ճանապարհ եմ անցել...

Հաջողություն եմ մաղթում, ակնկալում եմ, որ նոր ղեկավարները լրատվական այս ռեսուրսները կհասցնեն առավել մեծ բարձունքների...
Շնորհակալ եմ համագործակցության համար...

Բարին ընդ ձեզ...»

Այս նյութը դիտել են - 3115 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook