USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 14 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Չոր,մաքուր հագուստին կեղտը չի կարող կպչել. Հասմիկ Հովսեփյան
2017-01-26 15:31:00
Տպել Տպել

Հաստատ իմանալով ով է կանգնած իմ անձնական կյանքը վարկաբեկողի հետևում, շահարկելով ինձ համար հարազատ,հարգված մարդկանց անուները, փորձելով սևացնել իմ անցած ուղին, ստիպված եմ հերքելու այդ բամբասանքները:
Երբ անվանարկվում էր ազնիվ մարդու անունը,լուսահոգի տատս ասում էր,-չոր,մաքուր հագուստին կեղտը չի կարող կպչել,ինչևէ...
Այսպես,1991 թվականի հունվարին աշխատանքի անցա ազնվագույն, պարկեշտ,բարձր արժանիքների տեր մարդու՝ ԳԽ նախագահի տեղակալ,ապա նախագահ պարոն Բաբկեն Արարքցյանի աշխատակազմում:
Մի օրինակ բերեմ նրա մարդկային տեսակը պատկերացնելու համար:Նա արգելում էր իր մեծ աշխատասենյակում էլեկտրական վառարանը միացնել ասելով՝ մեր ժողովուրդը մրսում է,մենք ինչու՞ չպետք է մրսենք:Դե պատկերացրեք մեր վիճակը, ստիպված նրա մոտ այցելողներին, հյուրերին, զգուշացնում էինք որ վերարկուները չհանեն, արժանանալով նրանց զարմացած հայացքներին:Սենյակը տաքացնելու ելքը աշխատողներով գտանք,այն մաքրող հավաքարարին խնդրեցինք,որ վաղ առավոտյան միացնի մի քանի վառարաններ:Պարոն Արարքցյանը հասկանալով,որ իր մերժելը ավելի թանկ է նստելու՝ տեղի տվեց,այն էլ միայն մեկ վառարանի գոյությամբ:
Դաժան ժամանակաշրջան էր բաժին ընկել այդ տարիների մեր ղեկավարությանը:Մի կողմից Սպիտակի ահավոր երկրաշարժը՝ մարդկային հազարավոր կորուստներով,ավերվածություններով,մյուս կողմից Ադրբեջանից ներգաղթած մեր հայրենակիցների հոծ բազմությունը,որին հետևեց սարսափելի պատերազմը:Չնայած այս ամենին,մեր երկրի ղեկավարության,հատկապես Հիմնադիր Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ճկուն, խելացի,հավասարակշված քաղաքականության շնորհիվ անկախ,ազատ պետություն էր կառուցվում և կամաց-կամաց առաջ շարժվում:Եվ այդ գործին լծվել էին իշխանական ողջ կազմը, Գերագույն Խորհրդի պատգամավորները,որոնցից յուրաքանչյուրը գիտեր իր տեղը և դերը մեր երկրի կայացման գործում:
Եվ այս ամենը կատարվում էր իմ աչքի առջև,այդ պատճառով ցավ եմ ապրում,երբ անտեղյակ մարդիկ,չարախոսները, բամբասկոտները,նաև նախագահի պաշտոնը երազած, սակայն չստացածները,վերջիններիս պաշտպանները ցեխ են շպրտում արժանավոր մարդու վրա:
Տեսնու՞մ եք, այնցյալի իմ հիշողությունները շեղեցին իմ անձնական կյանքը պատմելուց:
Այսպես իմ տուն ստանալու մասին: Խորհրդային իշխանության տարիներին ընտանիքով ապրում էինք հին, ամեն րոպե վթարային իրավիճակում հայտնվող տան մեջ: Այն պետության քանդվող տների ցուցակում էր,այսպես կոչված՝ գտնվում էր պլանի տակ, քանի որ ձգձգվում էր տան քանդումը,ստիպված տեղափողվեցինք վարձու բնակարան:
Երկար տարիներ ապրել ենք վարձու բնակարաններում: Իշխանափոխության տարիներին քննվել էր նաև իմ դիմունը: Հատուկ ստեղծված հանձնաժողովը ազատված բնակարաններից մեզ էլ բնակարան հատկացրեց:Մեր ստացածը ոչ թե բնակարան էր,այլ մի ավիրված տարածք: Ուրախանալու փոխարեն՝ լացով տուն գնացի, ու քանի որ տուն ստանալու հույս չունեինք,համաձայնվեցինք:
Շենքի առաջին հարկը կառուցել են գերմանացի գերիները,որոնց վրա երեք հարկեր էր ավելացվել և որպես բնակարաններ բաժանվել մարդկանց:Հենց այդ, ոչ բնակվելու համար, նախատեսված առաջին հարկը մեզ բաժին հասավ:
Փայտե առաստաղով մեծ սենյակը բաժանված էր փայտե պատով,որոնց ներսում տնօրինում էին մկներն ու կռիսները: Փորձեցինք այն վաճառել շատ ցածր գնով,սակայն գնորդները այն տեսնելուց հետո հեռանում էին:
Ստիպված էինք հիմնովին քանդել ու նորը սարքել,որը տարիներ տևեց:
Սա տանս պատմությունը,իսկ հիմա անցնենք տղայիս: Մենք,հատկապես ծնողներս,մեծ ուշադրություն ենք դարձրել տղայիս դաստիարակությանը և փառք Աստծո,նա ոչ մի անգամ,ոչ մի հարցում մեզ հուսախաբ չարեց և այժմ էլ չի անում:Հունաստանը օգնության նպատակով՝ Հայաստանից աշակերտներ էր հրավիրում իր բուհերում սովորելու համար:Մրցույթը անցկացնում էր մեր գիտության և կրթության արտաքին կապերի բաժինը:Հաջողությամբ հանձնելով անգլերեն լեզվի (նա ավարտել է Եղիշե Չարենցի անվան անգլիական թեքումով դպրոցը) և մաթեմատիկա առարկայի քննությունները՝ իրավունք է ստանում այնտեղ սովորելու:
Տղաս ընտրում է Աթենքի էկոնոմիկայի և բիզնեսի համալսարանի տնտեսագիտություն բաժինը:Նա ավարտեց նշված բաժինը,մագիստրատուրան,որից հետո Միչիգանի համալսարանի անգլերեն լեզվի Աթենքի մասնաճյուղը, տիրապետում է չորս օրար լեզուների: Ժամավճարով թարգմանիչ է աշխատում դեսպանատներում,միևնույն ժամանակ բաց չթողնելով իր սիրած բիզնեսը:
Սովորելու երկրորդ տարվանից սկսեց զբաղվել բիզնեսով,դեռ փոքր հասակից էր նրան այդ ասպարեզը դուր եկել: Այնտեղից սկսեց ուղարկել կերամիկական իրեր՝ հունական առասպելների հերոսներների նկարներով:Իսկ ես նրան էի ուղարկում մասնավոր ցեխից գնված օբսիդիանից և օնիքսից պատրաստված իրեր:Հենց այդ բիզնեսից գոյացած գումարը ներդրվում էր ոչ միայն տան շինարարության վրա,այլև փակվում էր տարբեր բուհերում սովորող իր զարմիկների ուսման վարձերը, թեթևացվում ծնողներիս,հարազատներիս փողային հարցերը:
Չնայած ապրում է օտար հողում,սակայն հոգով և սրտով կապված է իր երկրին:Իր ակտիվ մասնակցությունն է ունենում հունական հայ համայնքի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումներին,որոնք վերաբերում են մեր հայրենիքին: Սա էլ տղայիս պատմությունը...
Եթե սրանից հետո ճարպագունդը կհամարձակվի իմ էջ ուղարկել իր էշ ամուսնու,սիրեկանների զրպարտությունները իմ անձնականի վերաբերյալ,նրա մասին իմացածս ողջ կեղտոտ պատմությունները ջրի երես կհանեմ...
գրածս կհասկանան նրանք,ովքեր սղոսկում են իմ էջ և իրենց արևին, փորձում սևացնել իմ անցյալը,նորից եմ կրկնում տատուս ասածը,-չոր,մաքուր հագուստին կեղտը չի կարող կպչել...

Hasmik Hovsepyan

Այս նյութը դիտել են - 2757 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook