USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 13 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Քաղաքական առումով դժվար է պատկերացնել մի լծակ, որը Ռուսաստանը չունի մեր երկրում
2017-01-25 01:03:00
Տպել Տպել

Բնականաբար ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա, բացի արարողակարգային բնույթի հայտարարություններից իր մեջ պարունակում է քաղաքական կարևոր բնույթի հարցեր։
Վարչապետը,երբ նշանակվեց այդ պաշտոնում մի քանի անգամ շեշտել էր,որ իրոք ներդրումները Հայաստանում կավելանան,ու դրա առաջին շահառուն Ռուսաստանը պիտի լինի։
Պարզ է , որ երկար տարիներ աշխատելով ռուսական կորպորացիաներում Կարապետյանը բավականին լուրջ կապեր է ձեռք բերել ու եկել է ժամանակը դրանք ռեալիզացնելու համար։
Անշուշտ, շատ կարևոր է թե ինչպես է այդ հարցին մոտենում նաև Ռուսաստանը, որովհետև փաստացի տնտեսական ու քաղաքական առումով դժվար է պատկերացնել մի լծակ, որը Ռուսաստանը չունի մեր երկրում:
Սակայն դրա դիմաց Ռուսաստանը բնականաբար ինչ-որ բան պահանջելու է։
Իսկ ինչ կարող են առաջարկել։
Քաղաքական առումով Ռուսաստանը Հայաստանում ունի շահեր ու այդ շահերը մի քանի շերտով ներակայացնող քաղաքական միավորներ։
Հուլիսյան դեպքերից, ու արևմտյան խմբերի անադեկվատ պահվածքից հետո հատկապես արևմտյան հոսանքներն ու քաղաքական ուժերը այսօր ապրում են մեծ դեպրեսիա։ Կոնսոլիդացիա չկա։
Սերժ Սարգսյանն էլ իր հերթին չսպասելով Մոսկվայի որոշումներին վարչապետ նշանակեց Կարապետյանին՝ բավարարելով կարծես թե նրանց պահանջը։
Դժվար է պատկերացնել թե ավելին ինչ կարող է տալ Հայաստանը Ռուսաստանին։
Փոխարենը ակնհայտ է,որ Հայաստանի տնտեսության համար ներդրումներ են անհրաժեշտ։
Այլ կերպ ասած մեծ գումարներ։
Վարչապետը ՌԴ Վարչապետ Դմիտրի Մեդվեդեվի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց,որ հիմնական շեշտը դնելու է տուրիզմի զարգացման վրա, որպեսզի Հայաստանը ռուս զբոսաշրջիկների համար դառնա ավելի գրավիչ։
Այդ ուղղությամբ աշխատանքներ հաստատ կտարվեն։ Կարելի է ասել,որ գալիք տարում հայ-ռուսական հարաբերությունների տրանսֆորմացիայի հիմնական շեշտը դրվելու է տուրիզմի զարգացման վրա։
Թե ինչպիսին կլինի դրա դինամիկան առաջիկայում, իսկ ավելի շուտ, ապրիլի երկուսի ընտրություններից հետո՝ կտեսնենք։
Կարեն Համբարձումյան

Այս նյութը դիտել են - 2251 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook