USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 17 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Խաղաղ ու անհոգ կյանքի մի քանի ժամեր
2017-01-22 00:47:00
Տպել Տպել

Իմ դասղեկական 7-րդ ա դասարանն է: Մասնակցում էի ծնողական խորհրդի նախագահ Նոնա Հայրապետյանի կողմից կազմակերպված միջոցառմանը մոտակա բար-տաղավարում: Անակնկալն այն էր, որ ծնողներ չկային, իսկ միջոցառմանը հրավիրված ասմունքի խմբակավար Սվետլանա Դալլաքյանը մի քանի անգամ պահը հավերժացրեց:
Բարձր երաժշտությունն ու երեխաների ուրախ ճռվողյունն իրար էին խառնվել: Բայց արվեստը հզոր ուժ է, որ նրանց մտերմացրել էր, և այդ երանության պահի արտահայտությունն այդ երեխաների ազատ պարային շարժումներն էին, որ վերածվել էին առանց խոսքերի երաժշտությամբ օծված սրտի ազնիվ արձագանքի: Անհոգությամբ պատված մի քանի ժամեր, որ բոլորիս մոռացնել էին տվել անցյալի ու ներկայի տվայտանքները: Եվ ահա նրանց խոսքերում ես տեսնում եմ մի ազնիվ պոռթկում, այն նորը, որ մինչ այդ չէր ասվել:
«Միջոցառումը շատ լավ էր, բայց ամենից լավը Էլմիրան էր, ես սկզբում ամաչում էի հրավիրել նրան պարելու, բայց հետո պարեցինք: Աղջիկները շատ սիրուն էին, բայց ինձ համար ամենասիրունը երեքն էին` քույրիկս` Լուսինեն, Էլմիրան և Էլինան» /Գևորգյան Գեորգի/: «Ինձ թվում է` չկար մեկը, որ ուրախացած չլիներ այդ օրը, իսկ ովքեր չեն մասնակցել, երևի փոշմանել են: Այդտեղ ամենաարտասովորն այն էր, որ թե՛ աղջիկները, թե՛ տղաները ուզում էին միասին «վալս» պարել» /Դանիելյան Արման/: «Բառերով անգամ չեմ կարող նկարագրել ուրախությունս, այդ օրն այնքան էի պարել, որ հաջորդ օրը չէի կարողանում քայլել» /Առուշանյան Արիաննա/:
«Ես դեռ այդպիսի հրաշալի միջոցառման երբևէ չէի մասնակցել, շատ ուրախ էի, նաև` գոհ, որ այս ուսումնականից այդ դասարանում եմ սովորում: Ամենից շատ ինձ դուր եկավ մեկը մյուսի հանդեպ սրտաբաց մտերմությունը, երբ իրար հրավիրում էին պարելու» /Մելքումյան Էլմիրա/: «Իմ ուրախ օրերի շարքում կյանքումս մեկ օր էլ ավելացավ: Այս յոթ տարվա ընթացքում ամենալավ միջոցառումն էր, որովհետև տղաները պարեցին մեզ հետ, հատկապես ինձ դուր եկավ, երբ նրանք պարի հրավիրեցին աղջիկներին» /Հովհաննիսյան Մերի/:
«Իմ տպավորությունը շատ լավ է այդ միջոցառումից: Չափազանց շատ զվարճացանք: Ինձ համար նորություն էր, երբ առաջին անգամ ես համարձակվեցի մեր դասարանի աղջիկներից մեկին պարի հրավիրել: Ես խորհուրդ կտայի այն մի քանի աշակերտուհուն, որ հաջորդ անգամ իրենք էլ մասնակցեին» /Բաղրյան Նարեկ/: «Ես կասկածում էի, որ դասղեկը կմերժի մեր հրավերը, քանի որ դրանից օր առաջ նա դժգոհ էր մեզանից: Չնայած հավաքվել էինք, բայց մտածում էի, որ կարող է այն չկայանա: Եվ որքա~ն ուրախացանք, որ նա եկավ, ու ամեն ինչ լավ անցավ» /Միրզոյան Աննա/: «Դա իմ կյանքի հիասքանչ օրերից մեկն էր, հուսով եմ` կրկին կհավաքվենք, բայց արդեն` ամբողջ դասարանով» /Մուսայելյան Մալենա/:
Ես դասարանում հայացքով փնտրում եմ տղաներից Հարութ Բաղրյանին` ամաչկոտ ու համեստ այն տղային, որ այդ օրն այնքան ազատ էր: Նա թռչկոտում էր, աշխույժ թևածում էր այն ազատ տարածքում, երբեմն մոտենում էր ինձ, բարձր երաժշտության տակ ինչ-որ բան էր ասում...Ինչպիսի~ ոգևորություն, երբ նա սպորտային մի քանի վարժանքներ ցույց տվեց մարմնի ճկուն շարժումներով: Որքա~ն հետաքրքիր էր նաև Յուրա Միրզախանյանի անկեղծ խոսքը. «Այդ միջոցառմանն ինձ համար նորությունն այն էր, որ իմ դասղեկին հրավիրեցի պարի...»
Խոսքերն ավելորդ են դառնում, երբ գիտենք, որ արվեստն առանց խոսքերի զգացմունքների հեղեղ է, հոգու ներդաշնակ շարժումներ, անխոս լռություն, երանության պահ, որ իրար հետ մտերմացրել էր այս երեխաներին ու պարգևել խաղաղ ու անհոգ կյանքի մի քանի ժամեր:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 2833 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook