USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ովքեր մտածում են, թե «Սասնա ծռեր»-ի գործողությունները ավարտվել են, սխալվում են․ հարցազրույց Պավլիկ Մանուկյանի հետ.Hraparak
2016-12-22 15:39:00
Տպել Տպել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը պատասխանել է «Հրապարակ»-ի հարցերին՝ իր փաստաբան Հարություն Բաղդասարյանի միջոցով։

-Ինչպե՞ս եք, պարոն Մանուկյան։

Շնորհակալ եմ, ինչպես միշտ մարտական լիցքավորված։ Հուսանք, որ առաջիկա ամիսների ընթացքում հենակներս դեն կնետեմ և ինքս հենակ կդառնամ մեր վիրավոր ու հաշմանդամ հայրենիքի համար և հնարավոր ամեն բան կանեմ նրա վերքերը շուտ ապաքինելու, այնպես, ինչպես վիրավոր «Սասնա ծռերիս» համար արեց Էրեբունի ԲԿ-ի բուժանձնակազմը։

-Պարոն Մանուկյան, «Սասնա ծռեր»-ը ամիսներ շարունակ հանրության, քաղաքական դաշտի քննարկման թեման է, խոսակցությունները բազմապիսի են՝ սկսած նրանից, որ դա եղել է քաղաքական պատվեր մինչև ինքնաբուխ գործողություն: Չնայած դուք բազմիցս նշել եք, որ «համբերության բաժակ»-ը լցվել էր, այդ պատճառով եք դիմել այդ քայլին, այնուամենայնիվ, կխնդրեի մեկնաբանել բազմաթիվ այդ խոսակցությունները:

Այո, դա պատվեր էր, ոչ միայն պատվեր, այլ հրամայական, բայց հայ ժողովրդի կողմից այս չարիքի իշխանության դեմ։ Եվ ովքեր մտածում են, թե «Սասնա ծռեր»-ի գործողությունները սրանով ավարտվել են, չարաչար սխալվում են, բանտում կլինենք, թե ջաղացի քարի տակին, դուրս ենք գալու միշտ անսասան ու ձեռքներիս թուր կեծակին։

-«Սասնա ծռեր»-ի գործողությունը անակնկալ էր հասարակության համար, մի քիչ էլ դժվար հավատալի, թե ինչպես դա ձեզ հաջողվեց: Ըստ Ձեզ՝ որտե՞ղ էր թերացել ԱԱԾ-ն, որ չկարողացավ կանխել ձեր գործողությունները:

Ճիշտ կլինի այդ հարցն ուղղեք Վահան Մարտիրոսյանին, բայց ոչ մեզ, մենք` «Սասնա ծռերս», հենց ազգային անվտանգության շահերից ելնելով, գնացինք այդ անձնուրաց քայլին։ Փաստ է, որ առ այսօր այդ կառույցի պետերը կամ տնօրենները մեզ մոտ գործուղվում են մեկ այլ՝ երկրորդ պետության կողմից, հետևաբար այդ կառույցի մասին խոսելու իմաստ չեմ տեսնում, թեպետև չեմ բացառում, որ նրա ներսում հայրենանվեր անձնավորություններ հաստատ կլինեն։

-Թե «Սասնա ծռեր»-ի օրերին և թե դրան հաջորդող մի քանի շաբաթներին, խմբավորմանը սատարող ցույցերին մեծաթիվ մարդիկ էին մասնակցում, սակայն, այժմ թե ակցիաների քանակը, թե դրանց մասնակցող մարդկանց թիվը մի քանի անգամ կրճատվել է: Դա չի մատնի՞ մոռացության Ձեր արարքները:

Աղջիկս, մի շտապիր, եթե հրանոթից արկը թռել է, պայթյունի ձայնը հաստատ քիչ ավելի ուշ կլսես։ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդի՝ մեզ մոռացության մատնելուն, ապա քեզ վստահեցնում եմ, որ մեր ժողովուրդը ոչ իր թշնամիներին է մոռանում, ոչ էլ, առավել ևս իր նվիրյալներին։

-Պարոն Մանուկյան, կուլիսներում խոսվում է՝ գուցե խմբի տղաների նկատմամբ համաներում կիրառվի: Այդ մասին ի՞նչ կարծիք ունեք, իրատեսակա՞ն է: Եթե չեմ սխալվում, համաներում կիրառում են կամ չեն կիրառում հանցագործների նկատմամբ։ Այդ իշխանությունն է, որ պետք է ամեն ինչ անի, որպեսզի «Սասնա ծռեր»-ի կամ հայ ժողովրդի կողմից համաներման արժանանա։ Այնպես որ հանցագործները այլ վայրում են, ոչ մեր մեջ։ Ընդհակառակը, «Սասնա ծռեր»-ից և ոչ մեկը քրեական անցյալ չունի, այնպես որ մենք արդարության մարտիկներ ենք, ոչ թե հանցագործներ, իսկ արդարության մարտիկները համաներման կարիք չունեն։ -Եթե կրկին «Սասնա ծռեր»-ի գործողությունը լիներ, խմբի պահանջները նու՞յնն են լինելու: Միթե՞ չեք տեսնում, որ Սերժ Սարգսյանին և իր դավադիր գործակալական խամաճիկներին վռնդելը հայ ժողովրդի և Հայաստանի պետականության համար ժամ առ ժամ դառնում է հրամայական։

-Այդ օրերին ինչ-որ հարցում խմբավորումը թերացա՞վ, պարոն Մանուկյան: Որքան էլ որ քննադատաբար մոտենամ, միևնույն է, մենք արեցինք մեր հնարավորությունների մաքսիմումը։ -Ձեր հիմնական պահանջը Սերժ Սարգսյանի և իշխանության հրաժարականն էր, ինչը տեղի չունեցավ անգամ զենքի կիրառման դեպքում, այլ տարբերակ կա՞ հասնելու իշխանափոխության, և ո՞րն է: Մենք զենքի ուժ չենք կիրառել և այդ նպատակը չենք էլ ունեցել, բայց որ համահայկական մոբիլիզացիան է միակ տարբերակը, դա փաստ է, և որն էլ նպաստելու է հնարավորինս անցնցում  իշխանափոխության, դրա համար և մտավորականությունը, և զինվորականությունը, և Սփյուռքը իրենց պիտի զգացնել տան, քանի դեռ ուշ չէ։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 2545 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook