USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 04 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Միշտ կանչում է նրան արցախական մի եդեմական բույր
2016-10-08 13:31:00
Տպել Տպել

12-րդ դասարանում իմ աշակերտուհին` Գեղեցիկ Ղուլյանը, տնային հանձնարարությունը հանձնեց ինձ, որ ես կարդամ մի փոքրիկ հիշողություն ճանաչված անհատականության մասին: «Մեր գյուղում` պապիս ու տատիս օջախում եմ անցկացրել իմ մի քանի տարիները: Եվ դրանք եղել են իմ կյանքի լավագույն տարիներից մի քանիսը: Մեր գյուղը սքանչելի բնություն ունի` բարձրաբերձ լեռներ, խորունկ ձորեր, կանաչ դաշտեր, արծաթագույն մարգագետիններ, մի խոսքով, այնքան է գեղեցիկ, որ կարելի է նույնիսկ դրախտավայր կոչել: Եվ ես ուրախ եմ, որ մեր գյուղի` Չլդրանի բնության գրկում է մեծացել նաև մեր հայրենակից գրող Լևոն Ադյանը»:
Ընդհատում եմ ընթերցելը, ես էլ մտովի հիշողությունների մեջ եմ, երբ տարիներ առաջ եղել եմ այդ գյուղում, հյուրընկալվել գյուղական դպրոցի տնօրենի` Արամայիս Առուշանյանի տանը, ում հանդեպ առանձնակի ակնածանք ունի Լևոն Ադյան գրողը: Իմ աշակերտուհու խոսքից, որ իր տատի պատմածն է գրել, նորից անցյալից գալիս եմ իրականություն, և հայացքս սահում է տողերով. «Տատս լինելով Ադյանի համագյուղացին` կիսվեց ինձ հետ նրա մասին ունեցած իր տպավորություններով: Նա պատմում է, որ Լևոնը ծնվել է Ոսկան Ադյանի ընտանիքում: Ծնողները սովորական աշխատավորներ էին և ապրել են գյուղում միմյանց հարևանությամբ: Լևոնի մայրը եղել է շատ բարի և կատակասեր կին»:
Ապա տատի պատմած տողերն են մեջբերվում, որ թոռնուհին սիրով արձանագրել էր: «Դպրոցում Լևոնը եղել է աչքի ընկած ու համարձակ, ես ու Լևոնը սովորել ենք մի դպրոցում, եղել ենք մտերիմ: Նա երկկողմանի բարեկամ է ինձ, և ամեն անգամ, երբ Լևոնը գյուղ է գալիս, հանդիպում ենք, զրուցում»,- եզրափակում է Պրաֆիոն տատս, ապա նորից րոպեներ անց ավելացնում. «Դպրոցն ավարտելուց հետո նա գնաց Բաքու և ընդունվեց ինստիտուտ: Նա սկսեց ստեղծագործել, և մենք լսում էինք, որ նա անուն հանած մարդ է: Նույնիսկ Բաքվի ջարդերի մասին գիրք է գրել, ասում են` արժանացել է մրցանակի»:
Արժանվույն գիրքը երանի թե այդպիսի գնահատանքի արժանանար, և մի նոր ափսոսանք է ծնվում հոգումս այդ անտարբերության համար: Ու ես հիշում եմ, որ ամիսներ առաջ, երբ «Հեռացող եզերքը»` այդ «մրցանակի արժանացած գիրքը», ձեռքիս մտա դասարան, իմ աշակերտուհին առաջինն էր, որ վերջին նստարանին նստած` բարձրաձայնեց, թե ինքը գիտի այդ գրողին, նա իրենց համագյուղացին է, և տատն էլ ճանաչում է նրան: Ու տատի խոսքերում նորից թև է առնում ակնածանքի խոսքը հեռուներում ապրող գրողի մասին. «Ես հպարտ եմ, որ նման տաղանդավոր, բարի անձնավորությունն իմ համագյուղացին է ու ինձ բարեկամ»: Դասաժամի զանգը հնչում է, ես էլ մտքերով գրողի հետ եմ` այն հեռո~ւ-հեռուներում: Արցախական մի հրաշալի եդեմական բույր կանչում է նրան դեպ իր դրախտավայրը, որտեղ հիշողություն կա, հարազատ դեմքեր, անսահման կարոտ, նոր երազանքներ:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 4377 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook