USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Սպանված աղավնին»: Մի՞թե մեր օրերում աղջիկները չեն խաբվում
2016-09-16 11:12:00
Տպել Տպել

 

11-րդ դասարանում փնտրում եմ մեկին, ով կարդարացնի Սառային, և հակառակ Նար-Դոսի ջանքերին, որ վիպակում մեղադրում է տվյալ հասարակությանը, այս կերպարը խոցելի կողմեր ունի, որն էլ առիթ տվեց տարբեր մեկնաբանությունների: Չնայած գրողի նկարագրած ժամանակաշրջանից մինչև մեր օրերը հասարակությունը որոշակի զարգացում է ապրել, սակայն նրա արծարծած խնդիրներն առկա են նաև մեր օրերում: Ե՛վ սպանված աղավնին, և՛ անմեղությունը կորցրած Սառան Թուսյանի զոհերն են, իսկ նա անուղղելի ստահակ է և չունի սեփական մեղքի գիտակցություն: Բայց մի՞թե մեր օրերում աղջիկները չեն խաբվում, կամ ինչպե՞ս կվարվեին նրանք` այդպիսի իրավիճակում հայտնվելով: Իսկ գուցե նաև մեր աշակերտները կարո՞ղ են խորհուրդներ տալ...

«Սառայի մեղավորությունը կայանում է նրանում, որ նա շատ շուտ գայթակղվեց այդ երիտասարդով և հավատաց նրա սուտ խոստումներին: Ես նրան խորհուրդ կտայի սառը դատեր և ոչ թե սպաներ իր անմեղ երեխային: Նա կարող էր ապրել իր կյանքով, աշխարհը Թուսյանով չէր սկսվում և ոչ էլ նրանով էր վերջանում, Աստված նրան նոր կյանքով ապրելու հնարավորություն էր տվել» /Դավթյան Տաթևիկ/: «Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ Սառային: Երբեմն փորձում եմ արդարացնել նրան, որ այն փոքրիկին սպանել է, որպեսզի փրկի նրան կյանքի դաժան խաղից, որ հանկարծ կյանքը նրան չկործանի, բայց ո՛չ... Այն անմեղ էակը ինչո՞վ էր մեղավոր, որ վճարեց իր կյանքի գնով, մի՞թե Սառայի սրտում մարել էր մայրական սերը, այդ նա՞ չէր, որ այնքան ծանր տարավ հասարակ թռչունի մահը: Բայց Աստված պատժեց նրան` խլելով նրա կյանքը, և նրա հետ տարավ նաև կրծքի տակ գտնվող երկրորդ երեխային» /Մարդոյան Քրիստինե/:
«Իմ կարծիքով, մեր օրերում Սառայի վիճակում հայտնվողները նրա նման չէին վարվի: Կարևոր չէ որտեղ կապրեին, բայց իրենց երեխայից չէին զրկվի:

Ինչու՞ «Անավարտ թռիչք» ֆիլմի հերոսուհին` Արևիկը, որ նույն վիճակում էր հայտնվել, կարողացավ պաշտպանել իր երեխային ու անցավ տարբեր փորձությունների միջով: Ես Սառային մեղադրում եմ իր թուլության պատճառով: Նաև նրան խորհուրդ կտայի մի քիչ ինքնասիրություն ունենալ և նորից չվազել իրեն դավաճանած ու լքած տղամարդու հետևից» /Հայիրյան Նելլի/: «Սառան պետք է փորձեր նոր կյանք սկսեր, մանավանդ, որ նրան այդ հնարավորությունը տրվել էր, և նա ամուսնացել էր, իսկ թուսյաններին կյանքն ինքնիրեն կպատժեր: Մեր օրերում Սառայի վիճակում հայտնվողները չէին կորցնի հոգեկան հավասարակշռությունը և չէին դառնա որդեսպան» /Դանիելյան Վիկտորյա/:
Եվ որքան էլ գրողը համամիտ լիներ Սառայի` հասարակությանն ուղղված մեղադրանքին, թե ինչու է այդ հասարակությունն իր մեջ հանդուրժում Թուսյանի նման սրիկաների գոյությունը, միևնույն է, մերօրյա աշակերտության ընկալումներում Սառային ուղղված մեղադրանքներն այնքան շատ էին, որ նրան արդարացնելու հազվագյուտ միտումներն անգամ դատապարտվեցին: Եվ աղջիկներին ուղղված իմ հարցը, թե իրենք կցանկանայի՞ն Սառայի ամուսնու` Գարեգին Սիսակյանի նման կյանքի ընկեր ունենալ, անհնարին է նկարագրել, թե ինչ ժխտողական վերաբերմունք արտահայտեցին, որով հաստատվում էր, թե մեր օրերի աղջիկներից ոչ մեկն էլ չէր ցանկանա հետագայում իր կողքին տեսնել անվճռական, թույլ բնավորության տեր տղամարդու: Եվ չնայած գրողը վարպետորեն հաջողված գեղարվեստական կերպարներ է ստեղծել, բայց ի տարբերություն նախորդ տարիների մեր աշակերտների վերլուծություններին, որ առանձնացվում էին Սառային մեղադրող և արդարացնող խմբերը, այս անգամ համարյա բոլոր աշակերտներն էլ արտահայտեցին իրենց մեղադրանքը խաբված աղջկա և լքված կնոջ ողբերգությունն ապրած հերոսուհու հանդեպ:
Հետաքրքրիր էր, ի՞նչն էր փոխվել` կյա՞նքը, մեր միջավա՞յրը, թե՞ նոր սերնդի մտածելակերպը, մի բան, որ խորհելու տեղիք է տալիս:

Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 11318 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook