USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Իմ ցանկությունն է՝ լինեմ զինվորի կողքին, ծառայեմ հայոց բանակում
2016-09-11 21:12:00
Տպել Տպել

«Խաղաղություն եմ ուզում, էլ չեմ դիմանում»: 11-րդ դասարանում սովորող իմ աշակերտուհու՝ Նարինե Գրիգորյանի այս խոսքերը մի պահ ցնցում են ինձ: Կարծես ուզում եմ դիմային փոփոխության ենթարկել միտքը, որ բոլորս էլ հարատև խաղաղություն ենք ուզում, էլ չենք դիմանում: Բայց դիմանու՞մ ենք…Երբեմն զայրույթն է երկինք հառվում, երբեմն լռվում՝ անտես ենք դառնում, անորոշ մի զգացողություն խեղդում է հոգիդ, ու չես կարողանում քո առջև նստած դպրոցականի հարցին պատասխանել. «Ո՞վ է հորինել պատերազմ ասվածը, ինչու՞ ենք ամեն օր լսում հերթական կորստի մասին»:
Հայացքս սահում է նրա տողերով, որ շատ հարազատ են հնչում. «Վստահում եմ քեզ, զինվո՛ր, ես գիտեմ, որ դու հաղթանակների զինվորն ես։ Քո հավատը մեր հավատն է՝ հանուն խոստումնալից ապագայի, հանուն Արցախի բարգավաճման և հանուն ողջ հայության միավորման: Եթե զինվորը կռվում է իր հողերի համար ու պաշտպանում իր երկիրը, արդար է նրա կռիվը և հաղթանակը՝ անխուսափելի»:
Դա սրտի խոսք է, որ երբեմն յուրաքանչյուրիս հոգում վերածվում է մենախոսության, ու այդ զրույցի գլխավոր հերոսը դառնում է սահմանին կանգնած զինվորը: Մենք ապրում ենք նրանց հետ, աղոթում նրանց համար, տառապանք ապրում ամեն մի զոհի հետ: Բայց ի՞նչ, խաղաղ ապրելու հույսը մարե՞լ է արցախադստեր հոգում, թե՞ նրա սրտի մեծ ցանկությունն է՝ լինել սահմանում, մեր զինվոր տղաների կողքին. «Յուրաքանչյուր հայուհի պիտի հզոր լինի հոգով և սրտով, որովհետև մենք էլ մի օր մեր քաջ զինվորների կողքին կանգնելու ենք սահմանին և պաշտպանենք մեր սուրբ հողը անիծվածներից»:
Նկարում տեսնում եմ, որ երկծամ, գեղեցկատես այս աղջնակն էլ զինվորների հետ է: Պարզվում է՝ համերգային ծրագրով ներկայացած այս զինվոր տղաների հետ նկարվելիս՝ ինքն էլ վերցրել է մի երաժշտական գործիք, որ նրանց նմանվի: «Երբ տեսա զինվորներին, անմիջապես ցանկացա նկարվել նրանց հետ, ու նկարվելու պահին սիրտս մի տեսակ թեթևացավ, ինձ ուժեղ ու պաշտպանված էի զգում նրանց կողքին: Նաև նախընտրում եմ հագնել զինվորական համազգեստ, ամեն կերպ ուզում եմ նմանվել նրանց: Եվ իմ ցանկությունն է՝ ծառայեմ հայոց բանակում»:

Մի պահ լռվում եմ, հպարտության զգացմանը զուգահեռ՝ տխրում է հոգիս, որ այս անորոշությանն այլևս չդիմանալու ճանապարհին, երկարատև խաղաղության բաղձանքով իմ աշակերտուհին մի նոր ուղի է գտել իր համար՝ լինել զինվորի կողքին, ծառայել հայոց բանակում:

Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 7679 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook