USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայաստանը ենթարկվեց շանտաժին եւ ընդունեց իրեն թելադրված խաղի կանոնը...
2016-07-12 00:10:00
Տպել Տպել

Մեր զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը

 Պարոն Մարտիրոսյան, Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը իր ելույթում նշել է,որ ստատուս քվոն կփոխվիեթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Փաստացի Սերժ Սարգսյանը նշո՞ւմ է այն պայմանըորի դեպքում տարածքների հանձնում տեղի կունենա։

  Այո: Անշուշտ: Սա բավական անկեղծ խոստովանություն է:

 Հայաստանը պնդում էրոր քանի դեռ վերահսկման մեխանիզմները չեն տեղադրվելտեղին չէբանակցություններ սկսել։ Մինչդեռ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել էոր ստատուս քվոն չի կարող այսպես երկար շարունակվելայն պետք է փոխվիև դա պետք է արվի բանակցությունների միջոցովև որ հիմա շատ գաղափարներ կան բանակցային սեղանին։

Այո: Նախ՝ եթե նկատել եք՝ կարևոր չէ, թե ինչ է հայտարարում Հայաստանը: Հայաստանն այսօր մի բան է հայտարարում, վաղը՝ մեկ այլ բան, իսկ երրորդ օրը անում է բոլորովին այլ բան: Երբ չկան հայտարարությունների համար պատասխանատվությունների մեխանիզմներ՝ կարելի է ամեն օր այդ օրվան համահունչ մի բան հայտարարել: Վաղը միևնույն է նոր առավոտ է բացվելու, նոր իրավիճակ է լինելու, և կարելի է բոլորովին հակառակ հայտարարություններ անել: Հիմա՝ ստատուս քվոյի մասին: Նախկին ստատուս քվոն խիստ ձեռնտու էր Հայաստանին: Ադրբեջանը գնաց ռազմական լրջագույն էսկալացիայի՝ ստատուս քվոն ոչնչացնելու համար: Եվ՝ ոչնչացրեց, որովհետև Հայաստանը ենթարկվեց այդ շանտաժին, ընդունեց իրեն թելադրված խաղի կանոնը և այնքան է հեռու սեփական շահը պաշտպանելուց, որ չի էլ մտածում հայտարարել, որ ինքը դեմ է նոր ստատուս քվոյի հաստատմանը և ամեն գնով վերականգնելու է նախկին վիճակը, որ անգամ բարելավելու է իր դիրքերը: Այս երկիրն այլևս կործանման մայրուղի է դուրս եկել և եթե այսպես գնա՝ թերևս ականատես և կրողը լինենք մի եզակի գործընթացի, երբ մի ամբողջ երկիր՝ շուրջ երեք հազար տարի անց՝ կանցնի պատմության գիրկը, իսկ նրա վերջին ծվենները պանդուխտ կդառնան:

 Պուտին-Օբամա հեռախոսազրույցում նույնպես քննարկվեցԼՂ հիմնախնդիրը։ ԱՄՆն բացահայտ ակտիվացրել է իրմիջնորդական գործունեությունը։ Ի՞նչ նպատակ է հետապնդումԱրդյոք դրանով Միացյալ Նահանգները չի փորձում ձախողել ռուսական պլանի իրականացումըորի շուրջ վերջերս շատ է խոսվում։

 Չգիտեմ. դժվար է ասելը: Միակ բանը, որն այս խաղում կարող է լրջորեն մտահոգել Միացյալ Նահանգներին՝ դա ռուս խաղաղապահների տեղակայումն է՝ առաջիկա պատերազմում ոմանց կողմից ծրագրավորվող հայկական կորուստներից հետո առաջանալիք նոր շփման գծում: Դա մի սցենար է, որ Նահանգները չեն կարող անտեսել: Եվ եթե կա ակտիվացում՝ ապա դա հենց այս պահին է վերաբերում: Բայց եթե անկեղծ՝ գոնե առայժմ՝ մեծ ակտիվացում ես դեռ չեմ տեսնում:

 Առաջիկայում Փարիզում ՍարգսյանԱլիև հանդիպումից ի՞նչ կարելի է ակնկալել։ Սա հերթական հանդիպո՞ւմն էթե այնուամենայնիվ որևէ տեղաշարժ կարձանագրվի բանակցությունների վերադառնալու համար։

Հերթական հանդիպումն ու հաջորդ քայլն է մի գործընթացի, որ ողբերգականորեն սկսվել է դեռ Վիեննայում: Բազմիցս ասել եմ և ասում եմ և հիմա՝ առավել քան կտրուկ: Բանակցությունները, գոնե դրանց ներկայիս ձևաչափը, որն արդեն երկու տասնամյակի պատմություն ունի՝ ոչ միայն անտեղի են, այլև՝ ուղղակի կործանարար են Հայաստանի համար: Դժվար է պատկերացնել իր ազգային շահը գիտակցող մեկ այլ պետություն աշխարհում, որ նման բովանդակությամբ բանակցություններ վարի: Սա ըստ էության բանակցային պրոցես է՝ Հայաստանի լիակատար և անմնացորդ ռազմական, տնտեսական և էթնիկ լիակատար ոչնչացման սցենարների շուրջ: Եվ չկա այս ձևաչափում մի սցենար, որ գեթ մեկ դրական հատիկ պարունակի հայկական կողմի համար: Այդ իսկ պատճառով խիստ վիրավորական եմ համարում գոնե ինձ համար մեկնաբանել այն, ինչ գեղեցիկ լեզվով հորջորջվում է «բանակցային պրոցես», բայց որն իրականում, երբեմնի մեծ և ազգային հզոր պետության այս վերջին ծվենը հանձնելու, նվիրաբերելու և վերջնական կործանման լավագույն ուղին է հանդիսանում: Իսկ նրանցից, ովքեր սիրտ չունեն խիստ վատատեսական, սակայն իրականում խիստ իրատեսական անբարեհունչ կանխատեսումներ լսելու՝ ներողություն եմ խնդրում: Ներողություն եմ խնդրում, որ մենք բոլորս թույլ ենք տվել մի մթնոլորտ, որում ինքնախաբեությունն ու ճակատագրականությունը գերիշխող են դարձել և այս ժողովրդին ինքնաոչնչացման մղող՝ իրատեսական կանխատեսումներ լսելուն անընդունակ՝ իրենց պես մարդկանց մի ստվար շերտ ստեղծել:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

lragir.am

Այս նյութը դիտել են - 1579 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook