USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 01 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հիացմունք պարգևող այս գիրքը միշտ մտքիս մեջ կմնա...
2016-03-23 22:51:00
Տպել Տպել

 

                                                                                            Դանիելյան Անուշ                                                                  

11-րդ դասարանում եմ, ձեռքիս միակ գիրքը իմ աշակերտուհին վերցրեց, որ ընթերցի:

Հաջորդ օրը, մի քիչ հուզված, ինձ հանձնեց գիրքը: Իմ հարցական հայացքը նկատելով` նա բացատրեց. «Կարդալով Լևոն Ադյանի «Անձրևից հետո» արձակ ստեղծագործությունների ժողովածուն` շատ հուզվեցի: Ես հասկացա, որ ամեն ինչ փոխվում է, և երբեմն արծաթը ոսկու տեղ է անցնում:
Արտասվում էի, հոգիս տակնուվրա եղավ, ամբողջ օրը գիրքը ձեռքիս շրջում էի: Հասկացա, որ սերը սահման չունի, այն ծնվում է ակամա, անսպասելի, և ոչ մեկը չպիտի թերանա, պիտի սրտի ջերմագին խոսքն ասի նրան, ով թանկ է իր համար: Եվ ինչպես ասում է գրողը` միգուցե այլևս չենք տեսնելու նրան: Պետք է ներել նաև մեղքերը, բայց ով դավաճանել է, բազում անգամ, նույնը կանի նաև հետո, մոռանալ է պետք նրան: Ես շատ եմ ուզում, որ բոլորը կարդան և հասկանան իրական կյանքի արժեքը»:
Անուշ Դանիելյան, իմ սիրելի աշակերտուհի… Շատ հանդարտ, ազնիվ բնավորությամբ, նուրբ հոգու տեր աղջիկ: Նա հետո նստեց, ես ուշադիր նայում եմ նրան շատ հիացած, ինձ թվաց` ասելիք ունի դեռ, և նրան ասում եմ. «Եթե ինչ որ բան կա, որ չես ասել, կարող ես թղթին հանձնել…»:

Որոշ ժամանակ անց նա ինձ տվեց մի սևացրած թուղթ. «Հիացմունք պարգևող այս գիրքը միշտ մտքիս մեջ կմնա... Այն ինձ հուզեց, կերպարներ կային, նրանց հետ էի ես, բայց ինչպե՞ս բացատրել այս գրքի հաջողությունը, որ այսպես տխրեցրեց ինձ, այստեղ միայն դառը ճշմարտություն կա: Գրողից բացի, կարծում եմ, ոչ ոք ավելի լավ չէր կարող գրավել ընթերցողի ուշադրությունը, այս գրքում պատմվում է մարդկային տառապանքի, ցավի, սիրո, հավատի մասին: Նրան հաջողվում է մի քայլ անել և ոգեշունչ կոչ հղել բոլորին: Ես վստահ եմ, որ այս գիրքը ոչ մեկին անտարբեր չի թողնի…»:

Նայում եմ թղթին հանձնված նրա տողերին, նորից նայում իմ աշակերտուհուն, զարմանում եմ նույնիսկ, հոգում ծանրացած ցավը տեսնես ինչի՞ հետևանք է` ապրած իր անձնական հուզական վիճակի՞, թե՞ գրքի որոշ հերոսների ծանր ճակատագրի... Ինչ էլ որ լինի, գիրքն ընթերցող ունի, այն էլ հուզառատ` հոգուն հարազատ, սրտի կսկիծով, արցունքն աչքերին…

Նատաշա Պողոսյան  

Արցախի վաստակավոր մանկավարժ,  

Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջն. դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 1804 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook