USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 01 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Իմ ուսուցչուհի՛, Ձեր շնորհիվ ես շատ եմ փոխվել...
2016-03-14 16:30:00
Տպել Տպել

Հայրապետյան Գայանե-12-րդ դասարան

ԵՐԲԵՄՆ   ԵՍ ԷԼ   ԵՄ  ԿԱՐՈՏՈՒՄ, ՈՒ  ԿԱՐՈՏՍ  ԹԵՎԵՐ  Է  ԱՌՆՈՒՄ...

Այդ օրը 12-րդ դասարանում նկատեցի նրա հիացած, մի տեսակ վերացած հայացքը, որ սևեռված էր ինձ: Ես մի անսովոր ու անհասանելի կարոտի զգացողությամբ ինքնաբուխ խոսում էի, դասարանի քարացած վիճակը դուրեկան էր, ինձ ուղղված հայացքները` աննկարագրելի:

Սա այն պահն էր, որ երբեմն հոգիդ թախծում է, և ուզում ես խոսել, ու այդ պահին տեսա, որ իմ խոսքը թևեր է առել... Բայց նրա հայացքը սավառնում էր հեռուներում: Զանգը հնչեց, ինձ թվաց նա դեռ մտքերով անտես ու անհայտ տարածքներում է, նա ինձ շատ դուրեկան էր, այդ պահին մենք միասին էինք, և ես մեղմորեն ասում եմ նրան. «Դու ինձ հետ էիր, թե հեռուներում, ես այդ չգիտեմ, բայց ինչ-որ մի բան ուրիշ էր կարծես»:

Ուշքի է գալիս հանկարծ այդ պահին, մեղմիվ ժպտում է, գլխով հաստատում, որ խոսքս նրան հեռուն էր տարել, ինքն էլ չգիտեր, ինչպես պատահեց, հուշերով տարված, անտես ու անհայտ մտքերի մեջ էր:

Եվ հաջորդ օրը նա ինձ հանձնեց թղթին հանձնած մի սիրուն կարոտ. «Դուք այնքան հետաքրքիր եք խոսում, Ձեր դասերին հիացմունքից բացի ուրիշ զգացողություն չեմ ունենում, այդ օրն էլ բացառություն չէր, գրականության դասը շատ հետաքրքիր անցավ: Դուք աշակերտասեր, մարդասեր ուսուցչուհի եք, շատ եմ սիրում Ձեր դասերը:

Այդ պահին, երբ Դուք խոսում էիք, ես մտքերով դասարանում չէի, կարծես դարձել էի կապույտ երկնքի խելագարամոլ աղջիկը, որ փողոցով քայլելիս հանկարծ ընկել է մի խոր փոսի մեջ: Իմ գլխավերևում Ձեզ պատկերացրի, որ այդ մութ տեղից ինձ հանում եք...Իմ շուրջը կարծես ամենուր մթություն էր, իսկ Դուք փոքրիկ, սպիտակ աստղիկներ էիք շաղ տալիս ամենուր, կարծես բառերն էին Ձեր փոխվում փայլող աստղերի, որ լուսավորում էին իմ ճանապարհը: Բայց լույսն աստիճանաբար շատանում էր և տարածվում ամենուր, որ բոլորին հասանելի լիներ: Ես այդ պահին վազում էի լուսավոր աստղերի հետևից, բայց երբ իմ անունը լսեցի Ձեր կողմից, կարծես սթափվեցի, երևակայական աշխարհից հայտնվեցի նորից դասարանում: Շնորհակալություն Ձեզ, իմ ուսուցչուհի՛, Ձեր շնորհիվ ես շատ եմ փոխվել, ամեն քայլ անելիս, մտածում եմ` երանի տիկին Պողոսյանը իմ կողքին լիներ...»:

Գարնանային արձակուրդներ են, դասեր չկան, հենց հիմա էլ կարոտում եմ իմ աշակերտուհուն, այն թախծոտ, սիրունիկ աղջկան, որ մտքերով երբեմն ինձ հետ է, երբեմն` հեռուներում:
Ես կարոտում եմ քեզ, Գայանե՛ Հայրապետյան, որ կարոտդ իմն ես դարձրել, ու ես սիրում եմ այն: Սիրում եմ ժպիտդ մեղմիվ, որ հանկարծ աստղերի պես շողում է պայծառ...
Այս պահին իմ հոգում մի անտես կարոտ էր հայտնվել, տողերդ աստղեր դարձան, որ անցնելիք ճանապարհս լուսավորեն...

 

Նատաշա Պողոսյան,
Արցախի վաստակավոր մանկավարժ


Այս նյութը դիտել են - 1849 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook