USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 04 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
2024-10-17 15:45:00
Տպել Տպել

Այս լուսանկարը ֆբ֊ն հիշեցրեց,ես էլ սիրով տեղադրեցի դիմատետրիս մեջ։

Իմ և Վարդան Գևորգյանի ոչ վիրտուալ,ճանաչողական ընկերությունը սկզբնավորվել է իմ թոռնուհիների Գևորգյանների Պարի Ակադեմիա հաճախելու հենց առաջին օրվանից։Մի քանի տարբեր պարային խմբակներ հաճախելուց հետո,զգում էինք,որ ոչ մի առաջընթաց չի նկատվում նրանց մոտ, ընդհակառակը, հիասթափություն, չհաճախելու տրամադրվածություն կար թոռնուհիներիս՝ Անիի և Քեթրինի վարքագծում։
Կոշտ ու կոպիտ թող ասելիքս չհնչի, փաստորեն այդ պարուսույցների աշխատանքն ավելի շատ բեղմնավոր բիզնեսի էր վերածվել, քան մշակույթային կենտրոնների։ Նրանց չէր հետաքրքրում արվեստը սերմանել այդտեղ հաճախող երեխաների մեջ,ավելի շուտ կլանված էին դոլլարային հարաբերությունների ու շահերի կենտրոնացմամբ։
Իհարկե,նպատակահարմար չեմ գտնում նրանց անունները հիշատակել,գեղեցիկ չէ և իմ էությանը հարիր չէ։Իսկ մենք, քանի որ շատ էինք սիրում պարը, չհիասթափվեցինք, լսեցինք մեր ծանոթների խորհուրդները և թոռնուհիներիս տարանք Գևորգյանների Պարի Ակադեմիան։Արդեն մի քանի տարի է,որ նրանք սիրով հաճախում են մշակույթային այդ կենտրոնը և սիրով մասնակցում թե պարապմունքներին,թե հանդիսավոր միջոցառումներին։
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին,որոնց ջանքերի ու եռանդի շնորհիվ է,որ արդեն երկար տարիներ ջանասիրաբար գործում է Ակադեմիան և ամերիկահայ երեխաների մեջ սեր արթնացնում ու զարգացնում դեպի հայկական պարարվեստն ու մշակույթը։
Հայկուշ Նազինյան

Այս նյութը դիտել են - 413 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook