USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը
2022-12-26 23:15:00
Տպել Տպել


17 Դեկտեմբեր 2022, Շաբաթ օր ցնծութիւն կը տիրէր Քալիֆորնիոյ Փասատենա քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ շաբաթօրեայ վարժարանի մէջ: Դպրոցի 30 սանիկները, իրենց ուսուցչուհիներու առաջնորդութեամբ, ծնողներու եւ հիւրերու ներկայութեամբ կատարեցին Սուրբ Ծննդեան եւ Ամանորի հանդէս մը ու վայելեցին այդ կրկնակ տօներու բարիքները:

Յիսուս մանուկի վայրէջքը

Դպրոցական ամենամեայ հանդէսը սկսաւ նոյնանուն եկեղեցւոյ մէջ: Աշակերտները նախ լսեցին - կամ դիտեցին - ծուխի հովիւ Սարգիս աւագ քահանայ Փեթոյեանի փոխաբերական պատկերներով հարստացած Ս. Ծննդեան պատգամը: Փոքրիկներու ուղղուած այդ հաճելի խօսք-տեսարանը զմայլելիօրէն պարզ ու հասկնալի էր բոլոր երեխաներուն համար: Աւագ քահանան իր բեմ բերած փոքրիկ վարդագոյն օդանաւով, խաւաքարտէ կազմուած «Զուարթնոց» օդակայանով բացատրեց, թէ տաճարը կայարան մըն է, հաւատացեալները՝ ուղեւորներն են, իսկ մանուկ Յիսուսը այդ միջոցն էր, որմով կարելի էր հասնիլ արքայութեան:
Մանուկներ երգեն աւետիս աշխարհի
Աշակերտները ապա բեմ ելան ու լիաթոք երգեցին Ծննդեան երգեր ու շարականներ, կատարուեցաւ խոստովանանքը, ապա բոլորը ընդունեցին Սուրբ Հաղորդութիւնը: Տէր Սարգիսին սպասողներն էին դպրոցի աշակերտները: Դպրոցի ուսուցչուհիներէն Տիկին Ազնիւ Սէրայտարեանի մենակատարած շարականներով ալ այդ պահը դարձաւ աւելի հոգեգրաւ:

Կաղանդ Պապային շրջապտոյտը
Օրուան երկրորդ բաժինը տեղի ուեցաւ եկեղեցական համալիրի Տունայեանց սրահի մէջ: Զարդարուած, լուսաւորուած, ընտանիքներով եւ հիւրերով լեցուած սրահը ալեկոծուեցաւ երգ ու պարով: Աշակերտները ցնծագին երգերով ու ծափերով սպասեցին որ «Կաղանդ պապան» գայ ու իրենց նուէրներ բերէ… Ու յանկարծ, ալեհեր, սպիտակամօրուս կաղանդ պապան յայտնուեցաւ դարպասի առջեւ, կարմիր տոպրակ մըն ալ ուսին:
Կաղանդ Պապան բացատրեց, թէ ինչո՛ւ քիչ մը յոգնած եւ ուշացած էր: Ան հեղինակաւոր ձայնով բացատրեց, թէ նախ նուէրներ տարած էր Հայաստան, ուրախացեր էին հայրենի մանուկները, ապա ովկիանոսը անցած, հասած էր Քալիֆորնիա, իսկ հիմա պիտի շտապէր Ստեփանակերտ, որպէսզի Արցախի երեխաներն ալ անպայման ստանային իրենց նուէրները: Մեր աշակերտներն ալ խնդրեցին, որ Կաղանդ Պապան իրենց արցախցի քոյր-եղբայրներուն տանի իրենց բարեւներն ու բարեմաղթութիւնները:

 Շնորհաւոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ

 

Նորայր Տատուրեան
Ս. Գրիգոր Լուսաւորիչ Շաբաթօրեայ Դպրոց
Փասատենա

 

Այս նյութը դիտել են - 70026 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook