- 2024-09-19 10:15:00 Ի՞նչ է հայրենասիրությունը Զարեհ Սինանյանի համար
- 2024-09-18 09:48:00Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դրել հայոց պատմության իսկությունը
- 2024-09-18 08:02:00Փոխնախարար Կարեն Գիլոյանի ղազախական խաղերը. ի՞նչ տարբերություն, հայ ես, թե՝ ուզբեկ
- 2024-09-18 07:27:00Չարագույժ դրվագ՝ Գուրգեն Արսենյանի դիվանագիտական պրակտիկայից
- 2024-09-17 19:33:00Վլադիմիր Գասպարյանը 900 միլիոն դրամանոց տունը գնել է, բայց չի վճարել․ քաղաքացին դատի է տվել
- 2024-09-15 13:46:00Ովքեր են Չաղ Ռուստամին Ֆազին սպանելու լիցենզիան տվել
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Դեկտեմբերի 17-ին Բրբենքի Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարը բազմամարդ էր, իսկ տիրողտրամադրությունը՝ տոնական և վարակիչ։
ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ երկամյա դադարից հետո տեղի ունեցավ սպասված միջոցառում՝ նվիրված հայապահպանությանը և ամանորին։ Այն սկսվեց արժանապատիվ Տ․ Խաժակ Շահբազյանի տերունական աղոթքով։
Քանի որ օտար երկրում դպրոցը դառնում է փոքրիկ հայրենիք և հայապահպանության օջախ, «Փոքրիկ
հրեշտակներ»շաբաթօրյա դպրոցի անձնակազմը՝ գլխավորությամբ տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ
Գումրույանի մեծ պատասխանատվությամբ և նվիրվածությամբ է վերաբերում այդ շնորհակալ գործին։ Այսօր՝ այս
դժվարին ժամանակաշրջանում, երբ մեր ազգի ու պետության առջև օր օրի ծառանում են նոր մարտահրավերներ,
առավել քան երբևէ կարևորվում է ազգապահպանության, հավատքի, հայեցի դաստիարակության դերը ինչպես
հայրենիքում, այնպես էլ սփյուռքում, ինչը դպրոցի աշակերտները արեցին հպարտությամբ և բարձր
պատասխանատվությամբ։ Հանդեսը կազմված էր երկու մասից, սկզբից մասնակցում էին 1-2-րդ, ապա 3-6-րդ
դասարանցիները։ Նրանց շուրթերից հնչեցին հայի ինքնության, հարատևության և հայ մնալու երաշխիքներ,
ինչպես նաև մայրենիի պահպանման խոստում՝ որպես գոյատևման գրավական։ Հանդիսության ընթացքում երկրորդ
դասարանի աշակերտները ստացան «Տառաճանաչության վկայականներ», որոնցով սկիզբ դրվեցին նրանց
ազգային աշխարհընկալմանն ու հայեցի լեզվամտածողությանը։
Միջոցառումը շարունակվեց ամանորյա երգերով, որոնք բարձրացրին ներկաների տրամադրությունը։
Աշակերտները իրենց արտասանություններում ավետեցին նաև Սուրբ Ծննդյան հրաշքը՝ միախառնված
հայրենաշունչ մոտիվներով։ Նրանք համակված էին հուզախառն զգացումներով՝ լի նոր ու բարի սպասումներով։
Աշակերտների սրտերում գերիշխում էին սերը, ջերմությունը և լավատեսությունը այն սպասումով, որ տեղի
կունենա հրաշք, և բոլորս կունենանք նոր հաղթանակներ և ձեռքբերումներ։ Բոլորի ոգևորությունը կրկնապատկվեց, երբ անակնկալ կերպով այցելեց առատաձեռն Ձմեռ պապը՝ գեղեցիկ նվերներով։
Շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը,
որը օրվա եկեղեցական տոնը՝ Ս․ Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակությունը, զուգահեռեց Հայոց Մայր
եկեղեցում կատարվող մշտամնա հրաշքների հետ։ Իրապես , հրաշք է, որ 3-4-րդ սերնդի մեր սաները շարունակում
են կարդալ, խոսել և երգել մեր ոսկեղենիիկ մայրենի լեզվով։ Ապա մասնավոր շնորհակալություն հայտնեց
անցյալի ու ներկայի բոլոր ուսուցիչներին։ Վերջում իր օրհնությունը բաշխեց թեմական առաջնորդ Հովնան
սրբազանը՝ նշելով, որ Ս․ Ղևոնդյաց մայր տաճարի կամարների տակ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա
դպրոցի սաները սովորում են հայոց լեզուն, ծանոթանում՝ հայ հավատքին՝ կապելով իրենց սիրտը և հոգին Աստծու
հետ։ Նա երեխաների ներկայությունը եկեղեցում նմանեցրեց յուրօրինակ աղոթքի, որի լեզուն մեսրոպաշունչ
հայերենն է։ Իր մասնավոր գնահատանքի խոսքն ուղղեց գեղեցիկ միջոցառումը կյանքի կոչողներին՝ դպրոցի
տնօրենին, տաղանդաշատ ուսուցիչներին , ծնողներին և իհարկե աշակերտներին։
Արևմտյան թեմը, հավատարիմ մնալով իր ազգանվեր առաքելությանը, օտար հողի վրա ապահովում է
ապագա սերնդի արժանապատիվ հարատևության ամրապնդումը։
Ավարտվեց ուսումնական կիսամյակը, որի ընթացքում ևս տեղի էին ունեցել կրթական նորություններ։
Մեծահասակ աշակերտների համար առաջին անգամ դպրոցում բացվել էր հատուկ արագացված դասարան, որը
հնարավորություն կտա աշակերտներին յոթ տարվա ուսումնական ծրագիրը անցնել չորս տարում, ինչպես նաև
կրթօջախում բացվել է երկարօրյա դասարան՝ համավարակի պատճառով հետ մնացող երեխաներին օժանդակելու,
նրանց կրթական որակը էլ ավելի լավը դարձնելու համար։
Դասերը վերսկսվելու են 2023 թվականի հունվարի 14-ից։
Շնորհավոր գալիք Նոր տարի և Ս․ Ծնունդ։
Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, մեզ և ձեզ մեծ Ավետիս։
Սերինե Արամյան
Ուսուցչուհի
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը
«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ
Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...
Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին
ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ
Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը
Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար
Պտույտ Լոռվա բեմերում
«Յան» փոթորիկը կարող է լինել ամենակործանարարը ԱՄՆ պատմության մեջ․ Բայդեն
Գլենդելի եւ Արցախի Մարտունի քաղաքի միջեւ կնքվել է «քույր-քաղաքների» հուշագիր
Ադամ Շիֆը՝ ադրբեջանական հարձակման մասին
Օրվա խորհուրդը
ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը հանդիպեց Լոսանջելըսում ՀՀ հիւպատոսարանի անձնակազմի հետ
Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը մեկնում է Լոս Անջելեսից՝ իր հետևից խաբեության հետք թողնելով. Հարութ Սասունյան
Վարդան Ղուկասյանի հարցազրույցը Ռաֆայել Մնացականյանի հետ
ՍՓԻՒՌՔԻ ՅԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ «ՅԱՏԱԿԱԺՈՂՈՎԸ»
Արեւմտեան թեմի ուսուցիչների ամենամեայ աշխատաժողովը
«ԱՆԲԱՂՁԱԼԻՆԵՐԸ». Սեդօ Պոյաճեան
Հանցագործները պետք է անհապաղ բացահայտվեն և ձերբակալվեն. Գոռ Վարդանյան