- 2023-09-20 21:44:00Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
- 2023-09-20 15:50:00«Ինձ հարցնում են, թե ինչ է լինելու հետո, ասեմ». Վարուժան Գեղամյան
- 2023-09-20 04:54:00Փաստորեն,Կոսովոյի չափ էլ չունեցանք քաղաքական գործիչներ
- 2023-09-20 04:06:00Ցավալի իրականությունը իր ոչ պոպուլյար լուծումով
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայ դատի Գլենդելի հանձնախմբի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի՝ Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի ընթացքում, սեպտեմբերի 28-ին ԱՀ արտգործնախարարության և Գլենդելի քաղաքային խորհրդի հետ ստորագրվել է Գլենդելի և Մարտունիի միջև «քույր-քաղաքային» հարաբերությունների հաստատման մասին հուշագիր։
Հուշագրի նախագիծը Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանի կողմից քաղաքային խորհրդին ներկայացվել էր դեռևս օգոստոսի 23-ին և միաձայն ընդունվել:
Հուշագրի ստորագրման առթիվ Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանը նկատել է․ «Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի ներկայությամբ, Գլենդելի և Մարտունիի միջև «քույր քաղաքների» համաձայնագրի ստորագրմամբ, մենք մեր հավատարմությունն ենք հայտնում արցախահայության ինքնորոշման իրավունքին և հայտարարում՝ Ադրբեջանը պետք է պատասխանատվություն է կրի հայ ժողովրդի դեմ իր չդադարող ագրեսիայի համար: Կոչ ենք անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ դատապարտելու Ադրբեջանի ագրեսիան, կիրառելու Բաքվին տրամադրվող ռազմական օգնության սահմանափակումները և շտապ մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի վտանգի տակ գտնվող բնակչությանը»։
Երկու քաղաքների միջև կապերը խթանելու նպատակով Հայ դատի Գլենդելի հանձնախումբը հայտարարել «Գլենդել-Մարտունի քույր քաղաքների ասոցիացիայի» աշխատանքների մեկնարկի մասին՝ երկու քաղաքների միջև դյուրացնելու մշակութային, կրթական և մարդասիրական փոխանակումները:
Իր հերթին Հայ դատի Գլենդելի հանձնախմբի նախագահ Լյուսի Պետրոսյանը նշել է․ «Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ներկայությամբ ստորագրելով այս համաձայնագիրը՝ Գլենդելի քաղաքային խորհուրդը համերաշխության և հույսի հզոր ուղերձ է հղում արցախահայությանը, որը շարունակում է բախվել գոյութենական սպառնալիքին»։
Ավելին, սեպտեմբերի 23-ին Գլենդելի քաղաքային խորհրդի անդամները համատեղ ստորագրությամբ նամակներ են ուղարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին և նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ հանդես գալով Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան անվտանգային օժանդակության դադարեցման և 907-րդ բանաձևի վերականգման օգտին։

Օգնիր ինձ կանգնել Արցախի կողքին. Գլենդելի նախկին քաղաքապետը դիմում է ժողովրդին. Գլենդելի նախկին քաղաքապետը դիմում է ժողովրդին

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...

Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին

Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին

ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը

Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար

Պտույտ Լոռվա բեմերում

«Յան» փոթորիկը կարող է լինել ամենակործանարարը ԱՄՆ պատմության մեջ․ Բայդեն

Գլենդելի եւ Արցախի Մարտունի քաղաքի միջեւ կնքվել է «քույր-քաղաքների» հուշագիր

Ադամ Շիֆը՝ ադրբեջանական հարձակման մասին

Օրվա խորհուրդը

ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը հանդիպեց Լոսանջելըսում ՀՀ հիւպատոսարանի անձնակազմի հետ

Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը մեկնում է Լոս Անջելեսից՝ իր հետևից խաբեության հետք թողնելով. Հարութ Սասունյան

Վարդան Ղուկասյանի հարցազրույցը Ռաֆայել Մնացականյանի հետ

ՍՓԻՒՌՔԻ ՅԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ «ՅԱՏԱԿԱԺՈՂՈՎԸ»

Արեւմտեան թեմի ուսուցիչների ամենամեայ աշխատաժողովը

«ԱՆԲԱՂՁԱԼԻՆԵՐԸ». Սեդօ Պոյաճեան

Հանցագործները պետք է անհապաղ բացահայտվեն և ձերբակալվեն. Գոռ Վարդանյան

Լոս Անջելեսումում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին

Վովայի Փեսան Ամերիկայում կալվածքներ ունի. Կապշեք, երբ իմանք ինչ հարստություն է դիզել. Arm TV

Ես զարեհի տեղը լինեի գետինը կմտնեի տեսնելով «Առաջին լրատվական»-ի հարցազրույցի խորագիրը՝ «Հայ Դատ-Հիքմեթ Հաջիև տանդեմ».Ռոբերտ Մարգարյան

Ի՞նչ հեռահար նպատակներ է հետապնդում Զարեհ Սինանյանը




