- 2025-05-14 18:26:00Համերգ` Նվիրված Լեգենդար Ռուբեն Մաթեվոսյանին. Հովհաննես Շահբազյան
- 2025-05-14 00:03:00ՀՀ պատվիրակությունը Բիզնեսի օպտիմալացմանն ծրագրի շրջանակներում այցելել է Քսիաոգուանչա թեյի սուպեր գործարան
- 2025-05-12 14:34:00Գագիկ Բադալյան և Հովհաննես Շահբազյան «Որտեղ գտնեմ քեզ»
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մարտի 30-ին ոստիկանությունը մի սրտաճմլիկ տեսանյութ էր տարածել, որում ցույց էր տրված, թե ինչպես է 28-ամյա երևանցի Տիգրան Կարապետյանը հայհոյանքների տարափ լցնում Մալաթիայի բաժնի աշխատակիցների գլխին, իսկ նրանք արիաբար փորձում են կարգի հրավիրել գինովցած երիտասարդին, նրան մի կերպ բերման են ենթարկում բաժին ու այնտեղ էլ նրանից հայհոյանքների մի մեծ չափաբաժին ստանում:
«Մեքենայի սրահում նա դարձյալ հայհոյել ու հարվածել է ոստիկանության ծառայողներին, որոնցից մեկը աչքի շրջանում վնասվածք է ստացել, բայց չնայած արնահոսող վերքին, շարունակել է հստակ իրականացնել իր գործառութները», -ասվում է տեսանյութում: Այն փաստորեն, իրավապահների պատասխանն էր Forrights.am-ի մարտի 28-ի հրապարակմանը, որտեղ նկարագրել էինք, թե ինչ բռնությունների, խոշտանգման ու նվաստացումների է ենթարկվել Տիգրան Կարապետյանը այն բանից հետո, երբ մարտի 27-ի գիշերը, Հարավ-Արևմտյան թաղամասի «Երևան-Սիթի» սուպերմարկետի մոտակայքում նրան ոստիկաններն են մոտեցել:
Տիգրան Կարապետյանի եղբայրը՝ Գևորգ Կարապետյանը, մեզ հայտնել էր, որ իր եղբայրը դուրս էր եկել ընկերոջ հետ նրա մեքենայով գնում է Օհանովի փողոցում գտնվող «Երևան-Սիթի» սուպերմարկետ՝ գնումների: Ոստիկանները նրան կանգնացրել են: Վեճ է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի: Տիգրան Կարապետյանին ծեծելով, ստորացնելով տարել են Մալաթիայի ոստիկանություն, այնտեղ սպիրտ են լցրել վրան, թքել են դեմքին ու բերանին, տարել են զուգարան, ստորացնելու, դաժանաբար ծեծել են:
Ոստիկանությունից մեզ պատասխանել էին, թե Տիգրան Կարապետյանը հարբած է եղել, հայհոյել է ու հարվածել է ոստիկանին: Իր փաստաբանին՝ Գուրգեն Հովհաննիսյանին քաղաքացին պատմել էր, որ այն, ինչ կատարվել է ոստիկանության բաժանմունքում, ամբողջությամբ չի նկարահանվել: «Այնքան էին սիլլում, որ հայհոյանք էի տալիս, ու մենակ իմ քֆուր տալն էր նկարում»,- ասել է Կարապետյանը: Դրանում համոզվեցինք, ոստիկանության տարածած տեսանյութը դիտելով: Հատուկ ցուցադրված են միայն այն դրվագները, երբ քաղաքացին հայհոյում է ոստիկաններին:
Այժմ Տիգրան Կարապետյանը միաժամանակ մեղադրյալի և տուժողի կարգավիճակ ունի: Մեղադրյալ է Ք.Օ. 316-րդ հոդվածի երկրորդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը, իսկ տուժող է 309-րդ հոդվածով՝ «Խոշտանգում»:
Տիգրան Կարապետյանի փաստաբանը սակայն հեռանկար չի տեսնում. «Պետությունը ամեն ինչ կանի, որ խոշտանգված մարդ չունենա ոստիկանությունում», — ասում է նա: Գուրգեն Հովհաննիսյանին խնդրեցինք մեկնաբանել ոստիկանության պատրաստած և ամբողջ լրատվական դաշտով տարածած տեսանյութը:
«Կան ամբողջական տեսանյութեր, իսկ սա մոնտաժված կտորներ էին: Բաժնի դիմաց նկարահանած տեսանյութերը չկային, մեքենայի մեջ, որ զենք է հանում երկու երեք անգամ ոստիկանը, որը ծունկը դրել է Տիգրանի կոկորդին, այդ հատվածը չկար, հեռախոսը գետին ընկնելուց հետո լսվում են հարվածելու ձայները, բայց պատկեր էլ չկա: Երեք չորս տեսանյութեր են հեռախոսով նկարված, որոնք մոնտաժվել էին ու իրար էին կպցրել, թողել էին միայն այն հատվածները, երբ Տիգրանը հայհոյանք է տալիս: Թե ինչպես են ոստիկանները ծեծում ու խոշտանգում Տիգրան Կարապետյանին, ոստիկանները չեն ներկայացրել», — ասաց նա: Փաստաբանին մի քանի հարց տվեցինք:
-Ոստիկանները ժխտում են բռնության ենթարկելու հանգամանքը, բայց վնասվածքները արձանագրվե՞լ են:
Այո, իհարկե, բոլոր փորձաքննությունները անցել է, բոլոր վնասվածքները ֆիքսվել են: Իրենք ասում են, որ Տիգրանը ոստիկանությունում գլուխը տվել է պատերին: Ինչպես է, որ քիթը վնասված չի, ճակատը նորմալ է, բայց երկու աչքերի տակերը կապտած են: Մենք միջնորդություն ենք արել, որ տեսախցիկենրը առգրավեն, քննիչն ասաց՝ որ ոնց որ թե չեն աշխատում: Այսինքն՝ Մալաթիայի ոստիկանությունում տեսախցիկները չեն աշխատում, ու բոլորը դա նորմալ են ընդունում: Եթե ինչ-որ մեկը եկավ, ուզեց ոստիկաններին վնասել, կամ մարդ սպանեն առաջին հարկում, ոստիկանների տեսախցիկները չեն նկարի, ու դրա մասին բոլորը տեղյակ են:
-Կադրերում երևում է, որ Տիգրան Կարապետյանը սթափ չէ:
Սթափ վիճակով մարդուն պարկեցնեն մեքենայի հետևի նստարանին ու նստեն վրան, ի՞նչ էր անելու: Եթե անձը սթափ լիներ, այդ վիճակով անշարժ պարկելու էր, որ գնար բաժի՞ն: Շահարկվում է իմ պաշտպանյալի խմած լինելու հանգամանքը: Եթե ոգելից էր օգտագործել, թող տանեին ստուգեին, արձանագրություն կազմեին, ոչ թե ծեծեին,նվաստացնեին, բռնության ենթարկեին:
-Ոստիկանի աչքի տակի արյունը տեսանյութում շեշտված էր: Ի՞նչ կասեք:
Տիգրանի խոսքով, նա չի հիշում, թե ոնց է եղել, բայց ասում է, որ ինքը մեքենայի մեջ անկանոն շարժումներ է արել: Բայց քրեական օրենսգրքի 316 -րդ հոդվածը՝ բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ, ըստ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշման, ենթադրում է, որ հանցավորը մտադրություն ունի բռնություն գործադրելու, այսինք՝ որ շարքից հանի, կասեցնի իշխանության ներկայացուցչի գործողություները: Իսկ մենք ունենք տվյալներ, ապացույցներ, որ դիտավորության մասին խոսք չի գնում, այլ խոսքը հանկարծակիության մասին է: Ոստիկանության էջին տեսանյութը կցելով, ու տակը գրելով, որ ոստիկանությունը տվել է համարժեք պատասխան, ուղղակի հաստատում են Տիգրանի ասածը՝ որ իրեն խոշտանգումների են ենթարկել: Այսինքն՝ ոստիկանի աչքին խփել է, արժանի պատասխանը ստացավ իրա:
Գուրգեն Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ չկա որևէ փաստաթուղթ, որտեղ արձանագրված լինի իր պաշտպանյալի հարբած լինելու հանգամանքը, չկա նաև արձանագրություն առ այն, որ Տիգրան Կարապետյանը խախտել է արտակարգ դրության պայմաններում տեղաշարժի կանոնները և վարչական տույժի է ենթարկվում:
Տիգրան Կարապետյանը կալանավորված է: Նրա կինն ու մայրը օրերս նրանք նամակով դիմել են վարչապետին, գանգատվել են ոստիկանների անմարդկային վերաբերմունքից, նաև հայտնել են, որ իրենց թույլ չեն տալիս տեսակցել Տիգրանին: Ընգտանիքում ծանր են տարել ոստիկանությա տարածած տեսանյութը:
«Տիգրանը Արմավիրի գաղութում է, իրա ծնողը չուներ միլիոնուկես գրավ, որ տար, իրեն ազատ թողնեին, — ասում է Տիգրան Կարապետյանի հորեղբոր տղան՝ Մուշեղ Կարապետյանը, — Նենց չի, որ ինքը հանցանք է գործել, որ հիմա փող տան, հանեն: Էդ տեսանյութը սարքած տեսանյութ ա: Եթե մի մարդու ձեռքերը կապեն, ծեծեն, էդ մարդը ի՞նչ պիտի անի, պիտի գոռա, քֆուր տա, դա չե՞ն ցույց տալիս»:

34-ամյա կնոջը քննչական կոմիտեում հարցաքննության են կանչել վարչապետի վերաբերյալ հոդվածի տակ գրված մեկնաբանության համար.news

«Փաստ». Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան








