- 2026-06-23 21:28:00«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Մարտի 27-ի գիշերը, Հարավ-Արևմտյան թաղամասի «Երևան-Սիթի» սուպերմարկետի մոտակայքում կատարված միջադեպն ահա մի քանի օր է, ինչ դարձել է լայն քննարկման առարկա, ստացել լայն ռեզոնանս:
Մարդու Իրավունքների Պաշտպանը տեղեկացրել էր, որ խնդրի առնչությամբ խոսել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ: Իր հերթին ոստիկանապետն էլ հայտնել էր, որ հանձնարարել է ստուգել մանրամասներն և հավաստիացրել, որ բոլոր հարցերը կլինեն իր ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ ոստիկանները դաժանաբար ծեծել էին, ապա ստորացնելով ու բռնություն գործադրելով՝ բերման էին ենթարկել Մալաթիայի ոստիկանության բաժին, նույն թաղամասի բնակիչ՝ 28-ամյա Տիգրան Կարապետյանին:
Ոստիկանությունը հրապարակել էր մի տեսանյութ, ուր երևում էր, թե ինչ է կատարվել դեպքի վայրում: Բերման ենթարկվածն ակնայտորեն ոչ սթափ վիճակում էր եղել, հայհոյել ու վիրավորել էր իր նկատմամբ գործողություններ իրականացնող ոստիկանության աշխատակիցներին, ովքեր, ի դեպ, քաղաքացիական հագուստով են եղել:
Հարցերը՝ կապված այս ամենի հետ, իհարկե՝ քիչ չեն: Մասնավորապես՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ոստիկանության աշխատակիցներն եղել առանց համազգեստի, քաղաքացիական հագուստով: Հարցն այս իսկապես կարևոր է, քանի որ շատ հնարավոր է՝ հայհոյանքներ հնչեցրած քաղաքացին չի իմացել, թե իր նկատմամբ համապատասխան գործողություններ իրականացնողներն ովքեր են, շարքային քաղաքացինե՞ր, թե, ասենք՝ ոստիկանության օպերներ: Գուցե, եթե տեղյակ լիներ, որ ոստիկաններ են, իրեն շատ ավելի համե՞ստ դրսևորեր, չհայհոյե՞ր: Եթե նույնիսկ երիտասարդի նկատմամբ գործողություններ իրականացրածներն օպերներ էլ լինեին, նրանք պարտավոր էին փաստաթուղթ ներկայացնել՝ փաստող իրենց կարգավիճակի մասին:
Ընդ որում՝ չափազանց կարևոր է նաև Տ.Կարապետյանի նկատմամբ գործադրած ուժի համաչափության խնդիրը: Որքանո՞վ են ոստիկանության գործողությունները համարժեք եղել իրավիճակին կամ ինչո՞ւ երիտասարդի ձեռքերին ձեռնաշղթա չի եղել, ինչպես կարգն է:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները ոտքով «ճխլում» երիտասարդին: Արդյոք անհամարժեք ուժի գործադրումը չէ՞ պատճառը, որ երիտասարդը կամա-ակամա վնասվածք էր հասցրել ոստիկաններից մեկին՝ աչքի հատվածում, փորձելով, ըստ էության, ինչ-որ կերպ հակազդել իր դեմ բանեցվող բիրտ ուժին:
Ակնհայտ է նաև, որ ոստիկանությունը միակողմանիորեն է մեկնաբանում դեպքը, տեսանյութը չի տալիս կուտակված հարցերի պատասխանները, այն միակողմանի է ներկայացնում իրականությունը: Ոստիկանությունը մամուլին չի տրամադրում տեսանյութի այն հատվածը, եթե այն գոյություն ունի, ուր կերևար, թե ինչպես են տղային բաժնում ծեծում ու ստորացնում (Տ. Կարապետյանի փաստաբանը հայտնել էր մամուլին, որ ծեծել, ստորացրել են, թքել նրա բերանին և վիրավորել են իր և հարազատների արժանապատվությունը և այլն):
Մի պահ մտածենք, գուցե երիտասարդը ստո՞ւմ է, կամ հենց ի՞նքն է ինքնախոշտանգել սեփական անձը՝ ասենք մեղքը բարդելով ՀՀ ոստիկանների վրա:
Ակնհայտ է, որ համապատասխան տեսագրության բացը զգացվում է, քանի որ այն թույլ կտար առարկայորեն պարզել իրականությունն ու տարբեր վարկածներ առաջ չքաշել, համոզվել, որ ոստիկանությունն իսկապես Օրենքի տառին համապատասխան ու համաչափ գործողություններ է իրականացրել երիտասարդի նկատմամբ: Հակառակ դեպքում՝ մնում է միայն կռահել ու կասկածել՝ գուցե ոստիկանությունն ինչ-որ բանե՞ր է թաքցնում:
Անշո՛ւշտ, բռնությունը ցանկացած դեպքում դատապարտելի է, անընդունելի է, երբ մարդը մարդու վրա բռնանում կամ հարձակվում է, ուժ է բանեցնում՝ անկախ այն բանից, թե բռնության ենթարկվողը շարքային քաղաքացի է, թե՝ ոստիկան: Այս իմաստով նույնչափ մտահոգիչ է նաև վիրավորված ոստիկանի հանգամանքը,և ցանկություն կա թե՛ նրան, թե՛ Տիգրան Կարապետյանին շուտափույթ ապաքինում մաղթելու:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ կապված իրերին ու երևույթներին տրվող գնահատականների հետ՝ երկակի ստանդարտների բանեցմամբ ուղղորդված:
Երբ ոստիկանության աշխատակիցներն են ենթարկվում, պայմանական ասած, բռնության կամ հոգեբանական ճնշման, ողջ համակարգն ու պետությունը նետվում է՝ նրանց պաշտպանելու ու արդարացնելու: Իսկ ա՛յ, երբ ոստիկաններն են ապօրինի գործողություններ իրականացնում քաղաքացիների նկատմամբ՝ գործադրելով ոչ միայն ֆիզիկական բռնություն, այլև հոգեբանական ճնշում, ոչ ոք չի ցանկանում իրականությունը տեսնել ու դատապարտել:
Ընդ որում՝ պարտադիր չէ, որ ոստիկանների կողմից գործադրվող բռնությունն ունենա ֆիզիկական բնորոշում: Նույն սոցիալական ցանցերում վխտացող ոստիկանական ֆեյքերի կողմից իրականացվող տեռորն էլ է բռնության յուրատեսակ ձև, բռնություն է, երբ, ապօրինաբար հանրայնացվում են մարդկանց անձնական տվյալներն ու արտահոսում նրանց մասին փակ ինֆոմացիան սոցիալական ցանցեր, հայհոյում ու ստորացնում, թիրախավորված անձի նկարներով եղկելի գրառումներով էջեր բացում, սպառնում և շանտաժի ենթարկում, թե, եթե, մեկը փորձվի ոստիկանության դեմ քննադատական նյութերով հանդես գա, ապա «զոհի» նկարներն կհայտնվեն պոռնո սայթերում, որով էլ մարդուն կամ մարդկանց հոգեբանորեն հասցնում են ինքնասպանության:
Ինչպե՞ս է ստացվում, որ ոստիկանի նկատմամբ իրականացվող բռնությունը հարձակում է որակվում պետության դեմ, իսկ առաջինիս կողմից քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումներն ու բռնի գործողություններն՝ աննկատ մնում շատերի կողմից, համապատասխան գնահատականի չեն արժանանում:
Դե՛, հիմա ասե՛ք, ՀՀ ոստիկանությունում կա՞ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ:
Հ.Գ. Խոսքս՝ ՀՀ ոստիկանության կողմից խմբագրված (editing) արած տեսանյութի հեղինակներին, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաններին. պետք չի խելացի հանրությանը մոլորեցնել՝ տարածելով մոնտաժված միակողմանի կադրեր, սրբադասելով ծեծող-ջարդող, լրագրողների դեմ հարձակվող, սոց. հարթակներում մարդկանց դեմ հոգեբանական տեռոր իրականացնող մենթերին:
Չե՛նք սպառնում, պարզապես տեղեկացնում ենք, որ մոտ է այն օրը, որ առանց խմբագրման (editing-ի) հանրությանը կներկայացնենք ձեր մաքուր ու զուլալ ձայնով արված ձայնագրություններն, որոնք բնութագրում են ՀՀ ոստիկանության նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյանների և նրանց հետ համագործակցող «լրագրողների» սանձարձակ ու լպիրշ պահվածքը մարդկանց նկատմամբ:
Գայանե Մանուկյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



