USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 13 Դեկտեմբերի 2018թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Անտարբերությունը մահ է
2017-11-09 00:15:00
Տպել Տպել

Կյանքն առաջ է գնում... նոր քաղաքական բջիջներ են գոյանում.. Այնպես չէ, որ հայ հասարակությունը իր գիտակից ու հանդուրժող կեցվածքի մեջ չի հասկանում, որ երկրում խախտվել է սոցիալական և բարոյական արժեքների եզրագիծը և լուծման ելքեր չի որոնում:

Հասարակությունը նման է մարդկային օրգանիզմի,եթե առողջ է, գնում է ինքնամաքրման, եթե ՝ ոչ, բոլոր միջամտությունները նրան տանելու են անհուսալի կորստյան.... 
Հասարակության կայունության երկու սյուն կա՝ ինքնավստահությունն ու հավատը:

Երկուսն էլ 30 տարվա քաղաքական ու սոցիալական աղետների տակ արդեն ճկվել են և անպայման վերանորոգման, վերակառուցման խնդիր ունեն, որպեսզի ՀԱՅՈՑ ՏԱՆ երկինքը փուլ չգա...Նրանք, ովքեր իզորու են դա անելու, իրենց ընչաքաղցության պատճառով ինքնուրույնության լծակները օտարին են հանձնել, մյուսները՝ վախի, ատելության, զանազան առեղծվածային 

սպանությունների, գործազրկության, արտագաղթի , դրսից ներմուծված հազար ու մի վիրուսակիրների պատճառով անտարբեր են դարձել... 
Այստեղ է, որ պիտի կանգ առնել՝ սեփական տունը սեփական ձեռքով վերանորոգելու համար...
Հայերիս միշտ սպանել ու տարել են մեր ազգային գանձերը, մեր անտարբերության պատճառով, մեզանից գնելով մեր կամքն ու հզորությունը:

Դու իմաստուն ես հայ ԱԶԳ, հայ ժողովուրդ, հայ հասարակություն, քեզ բուժիր քո անտարբերությունից և վերանորոգիր հույսի ու հավատի երկրապահ սյուներդ, Իմ ազնիվ ու հրաշք ժողովուրդ, լույսը քո մեջ է...

 Ռուզան Ասատրյան

Այս նյութը դիտել են - 36699 անգամ
Թողնել մեկնաբանություն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (186-ձայն)
  • Վատ (136-ձայն)
  • Շատ Վատ (1088-ձայն)
Ajax Loader
Facebook