USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2017թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ոստիկանակությունն և փաստաբանը իրենց համատեղ հանցավոր շոուի ընթացքում «հայտնաբերել» են ինձ համար «Պապա»..
2017-10-30 16:01:00
Տպել Տպել

Լուսանկարում Նարեկ Մալյանն է և փաստաբան Սուսաննա Սարգսյանը

Իմ ու ընտանիքիս դեմ արդեն 10 ամսից ավելի տևող տեռորն ու կազմակերպված դավադրությունը նոր ու զավեշտալի երանգներ է սկսում ձեռք բերել:
Ինչպես երևում է, ոմանց հումորի զգացումն, իրոք, չափ ու սահման չի ճանաչում, ու սրանք գիշերը քնում՝ առավոտ մոգոնում են, թե էլ ինչպես իմ ու ընտանիքիս անդամների անունները արհեստականորեն կապեն նախկին և ներկայիս պաշտոնյաների հետ:
Մի օր հանկարծ արթնանում եմ ու կեղծ հրապարակումներից տեղեկանում, որ, ՀՀ ոստիկանական համակարգի հերթական շոուի ժամանակ, «հայտնաբերել» են ինձ համար «պապա»:
Ըստ ոստիկանական հերթական շոուի, այս շոուի սցենարիստը ՀՀ Փաստաբանական պալատի կին փաստաբան է, որի սցենարում պարզվել է, որ «պապա» ունեմ, ու այն էլ ՀՀ ԿՀԴՊ 6-րդ վարչության պետի նախկին տեղակալ Կարեն Բաբակեխյանի տեսքով:
Պատկերացնո՞ւմ եք, փաստորեն, այսքան տարի ես Բաբակեխյանի կարգի մարդու «աղջիկ» եմ եղել ու վրաս խաբար չի եղել: «Պա՛պ»,ա՛յ «պապ», պատկերացնո՞ւմ ես՝ ես քո «աղջիկն» եմ՝ «հալալդ»«զուլալդ», բա էդ ոնցա որ էդ «փաստին» ես ու մամաս երեք տասնամյակ ի վեր անտեղյակ ենք եղել: «Պա՛պ», էս անաստվածները իրենց ֆանտաստիկ սցենարում կոնտակային տվյալներդ չեն նշել, շատ եմ խնդրում էլի, կտաս սկայպիդ համարը՝ զանգենք,մի հատ տեսնենք դեմքդ, գոնե կյանքում մի անգամ ես ու մաման հետդ շփվենք, համ էլ մի հատ ճշտեմ՝ այսքան խելացի ու չափից ավելի համարձակ ում եմ քաշել:
Կներես, էլի, «պապ» ջան,որ ես ու մամաս չենք իմացել, որ ԿՀԴՊ 6-րդ վարչության պետի նախկին տեղակալն ես եղել, թեև համոզված ենք, որ դու էլ ես չափից ավելի զարմացել, որ Գայանե անունով աղջիկ ունես:
Ինչպես դու, այնպես էլ ես ու մամաս այդ «հայտնաբերման» մասին տեղեկացել ենք բերդերում պպզած չարաբաստիկ Վանոյի Արտակից, ով նամակներ գրելու մեծ սիրահար է: Ճիշտ այնպես, ինչպես մարդիկ սիրում են նամակներ գրել «Երաժշտական փոստարկղ»-ի հաղորդավար Սուսաննա Շահինյանին երգեր պատվիրելու համար, սույն կենդանին էլ՝ Վանոյի Արտակը, կալանավայրի նկուղում պպզած սիրում է սրա-նրա մասին զրպարտիչ նամակներ գրել, ջրեր պղտորել, հույս ունենալով, թե այդ զրպարտանքները կփրկեն նրան կալանքից:
«Պապ» ջան, հենց շոուի սկզբից պարզվել է ,որ պպզած կենդանին իր նամակներն ուղարկում է ԱԼԳԱ փաստաբանական ընկերության տնօրեն, ՀՀ Փաստաբանական պալատի փաստաբան Սուսաննա Սարգսյանին՝ ինքն իրեն երևի թե ներշնչելով, որ Սուսաննա Սարգսյանը նույն Սուսաննա Շահինյանն է: Բա, «պապ» ջան, ա՛յ այսպիսի բաներ, ի՞նչ կարող ենք անել…
Իհարկե,սարկազմը ՝ սարկազմ, իսկ սև հումորն էլ՝ սև հումոր,բայց այն, որ իմ դեմ պատերազմ մղողները ժամանակի հետ միայն է՛լ ավելի են լկտիանում, ցավալի,բայց անհերքելի՛ փաստ է:
Սրանց ստորությունը բացարձակապես սահմաններ չի ճանաչում: Այս ընթացքում, պպզածի ու նրա փաստաբանի համատեղ ջանքերով, ոստիկանության վասալների միջամտությամբ իրենց ստոր սցենարով մեզ հասցրեցին է՛լ կալանավորել, է՛լ ազատ արձակել, է՛լ ինչ ասես՝ մարդուն բնորոշող ամենավատ էպիտետներով:

Վերոթվարկած տականքերը նպատակ են դրել իրենց առաջ ու ամեն գնով ցանկանում են հասնել դրան: Այս շարքերում, սակայն, իր վատառողջ ֆանատիզմով աչքի է ընկնում հատկապես «Վանոյի Արտակ» կոչվածն, ով այս պարագայում իր համար գործիք է դարձրել սեփական փաստաբանին՝ Սուսանին, քանի որ ինքը գիր-գրականությունից, առհասարակ, մղոններով հեռու է գտնվում ու առանց օգնականի չի կարող սեփական պիղծ մտքերը արտաթորել դուրս:
Ի դեպ՝ այս պարագայում տնքաթասի դերում հանդես է գալիս ադրբեջանի գործակալ Սևակ Մելիքյանի mamul .am -ն, ուր անանուն նյութեր տպագրելու համար, դավադիրները կլորիկ գումարներ են վճարում՝ փորձելով իմ ու ընտանիքիս անունը կապել կյանքում երբևէ չտեսած մարդկանց հետ, ում հետ Վլադիմիր Գասպարյանն երբևէ, կյանքի որևիցե ժամանակահատվածում վատ հարաբերությունների մեջ է գտնվել: 
Ակնայտ է, որ սրանց նպատակը շատերին ներգրավելն ու արհեստական բախման հրահրելն է: Ի՞նչ կարող ես անել, մարդկանց կենսակերպն է դա, այստեղ բարոյախրատական հորդորներն ուղղակի անզոր են: Հարց է ծագում, սակայն, ինչո՞ւ, հատկապես ի՞նչ պատճառով է, որ նույն ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն անարձագանք են թողնում լկտիների ձեռքին գործիք դարձած կայքերում այս կամ այն «հանցագործության» մասին հայտնող հրապարակումները, որոնցում ապօրինաբար շահարկվում է իմ ու ընտանիքիս անունը: Հասկանալի է, որ նմանատիպ բարբաջանքներին ոչ մի խելքը գլխին մարդ չի հավատում ու ամեն մի հիմարության վերաբերյալ ծառայողական հետաքննություն չեն սկսում,սակայն, գոնե հետաքրքրասիրության համար, թերևս, կարելի էր «բացահայտել», թե իրականում ովքեր են այս ստոր արարքների իրական հեղինակներն ու պատժել վերջապես:
ԱԱԾ-ին պետք է հետաքրքրեր նաև այն հանգամանքը, որ այս կեղտոտ պատմություններում շահարկվում ու շոշափվում է ԱՄՆ դեսպանատան անունը, իբր նրանց նամակի հիմքով են մայրիկիս ու ինձ «ձերբակալել», ինչն ուղղակի աբսուրդի ժանրից է: Հետևաբար՝ այս ամենն անուշադրության մատնելն ուղղակի վկայում է չարդարացված անհետևողականության մասին, ինչը տխուր հանգամանք է:
Ինչ գործ ունի այլանդակ բանտարկյալ Վանոյի Արտակն իմ ու ընտանիքիս հետ, ի՞նչ են ուզում ընտանիքիցս, որ օր ու գիշեր Վանոյի Արտակի փաստաբանը ոստիկանության կողմից վերահսկվող մամուլում կեղծ ու զզվելի զրպարտանքներ է հրապարակում շատերի՝ այդ թվում, ՀՔԾ պետի, դատախազության, ԱԻՆ-ի պաշտոնյաների, ՊՆ գեներալների, մի քանի փաստաբանների և այոց դեմ: Ի դեպ, ոչ անհայտ Նարեկ Մալյանն, ում մենք մեր խոսքում դեռ կանդրադառնանք, խոստացել է իր վերադասի հետ միասին Վանոյի Արտակին՝ ազատել կալանավայրից, անձի, ով թաթախված է ինչպես Analitik.am -ի, «Բուրգի» գործով անցնող և այլ աղմկահարույց պատմությունների մեջ:
Խոստացել են ազատել բերդից՝ պայմանով, որ իմ ընտանիքի, ՀՔԾ պետ Շահինյանի, ՊՆ գեներալների, նախկին և ներկայիս պաշտոնյաների ու մի քանի փաստաբանի վարկաբեկելու կեղտոտ ծրագիրը կյանքի կոչի: Նրանց նպատակն է նաև իրենց ստոր ու զրպարտիչ նյութերով ընտանիքիս և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հանրության մեջ բացասական կարծիք ձևավորել, հույս ունենալով, որ զրպարտիչ նյութերով ոստիկանապետը կարող է ճաղերից ազատել «Բուրգի» գործով անցնող Վանոյի Արտակին, ով, ի դեպ, նկուղից կամեռ չի բարձրանում, որպեսզի կալանավորների կինը չդառնա:
Տեղեկացնենք, որ ոստիկանական ակադեմիայի հոգևորականի որդի Նարեկ Մալյանը նույնպես թաթախված է եղել «Անալիտիկի» գործով: Տեսախցիկներով հաստատված է, որ փաստաբան Սուսաննա Սարգսյանը ամեն օր բերդում, առավոտից իրիկուն տեսակցում է իր վստահորդ Արտակին, կազմում են վերոթվարկած մարդկանց դեմ ամենօրյա վարկաբեկման պլան Ա-ն և գիշերը ցերեկ դարձրած, նրանց մտքի արտաթորանքներն կեղծ օգտատիրոջ անվան տակ տեղադրում են mamul .am -ում և այնուհետև նրանց են միանում ոստիկանական համակարգից, նրանց հետ համագործակցող անառակներն և մշակելով պլան Բ-ն՝ նյութերն ուղարկում են ադրբեջանական կայքերին: Նկատենք,որ չափազանց վատ է, որ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը կողքով է անցնում այն իրողությանը, երբ համապատասխանները գնում են ադրբեջանական ԶԼՄ-ների հետ համագործակցության ու ամենաստոր կերպով լկտի, զրպարտիչ նյութեր են հրապարակել տալիս թշնամու ԶԼՄ-ներով՝ անմեղ մարդկանց դեմ:
Միգուցե արժե՞ր ստուգել սուտ մատնության համար դատապարտված newspress.am-ի Արմենուհի Հովսեփյանի, Սևանի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոցի ուսուցչուհի Արմինե Մելքոնյանի, լրագրող Արթուր  Հայրապետյանի, երգչուհի Ալլա Լևոնյանի իրավաբան Էմիլ Մարկոսյանի, ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի, 4news.am-ի Լիլիթ Խաչատուրովայի էլեկտրոնային, հեռախոսային բոլոր հաղորդագրություններն ու խոսակցություններն և պարզել, թե սրանցից որ մեկի թեթև ձեռքի շնորհիվ է այս էլ որերորդ անգամ այդ ստոր նյութերը տեղ գտնում ադրբեջանական մամուլում :
Ակնհայտ է, որ գործ ունենք ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող հույժ վտանգավոր երևույթների հետ, որը չուսումնասիրելը, թերևս, մեծ թերացում պետք է համարել, երբ կան բոլոր տպագիր փաստերը:

Գեորգի Կուտոյանն ուղղակի չի՛ կարող հապաղել:
Այս ամիսների ընթացքում իմ և ընտանիքիս դեմ կազմակերպված բարոյահոգեբանական տեռորի համակարգողը՝ ասել եմ ու դարձալ ասում եմ, ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն է, ով ըստ էության, այս ողջ «կաշամալայի» գլխավոր կազմակերպիչներից մեկն է,ոստիկանապետի հիմնական օգտագործվող գործիքը, թեև նա միշտ հանդես է եկել սակրալի դերում, բայց ամեն ինչում նրա ականջներն են երևացել: Նորություն չեմ հայտնի, որ Մալյանն կեղտոտ տեխնոլոգիաների մեծ վարպետի վատահամբավ համարում ունի ամենուրեք, ու եթե բանը հասնում է անմեղ մարդկանց դեմ նյութեր տպագրելուն, նրանց կեղտոտ խաղերի մեջ ներքաշելուն,ապա այս հարցում թիվ մեկ պրոֆին Հայաստանում Գասպարյան Վովայի համար անփոխարինելի Մալյանն է, ով, ի դեպ, ամենևին էլ չի համապատասխանում հոգևորականի որդու կերպարին:


Լինելով հոգևորականի որդի՝ նա իր գործունեությամբ առաջինն է ոտնահարում այն հավերժական արժեքները, որոնց կրողը, թվում է նախևառաջ ինքը պետք է լիներ, բայց նա անցել է չափն ու սահմանը և փաստաբանի հետ տպագրված մի շարք ստոր, զրպարտիչ և իրականության հետ որևէ աղերս չունեցող ստահոդ նյութերով անբարոյականներից կազմված Նարեկի թայֆան պղծում են իմ հոր հիշատակը:
Արդեն ժամանակն է, որ սրանց պետք է ցույց տալ իրենց տեղը, մասնավորապես Նարեկին հրապարակավ ապտակելու և շպրտելու նրա երեսին թե ով է եղել իր մայրը, ինչպես է հայտնվել հոգեբուժարանում, որտեղ՝ մահացել է:
Վերջերս, անգամ Լոս Անջելեսի հայկական հեռուստաընկերության մի հաղորդման շրջանակում հաղորդվեց, որ ՀՀ ոստիկանական համակարգում ստեղծվել է ֆեյքերի բաժին (վճարովի հիմունքներով), որոնք վխտում են համացանցում և ում ուզում են վարկաբեկում են ամենաստոր ձևերով և այն ուղարկում են ՖԲ օգտատերերի անձնական էջերին ու այդ ամենը համակարգում է Նարեկ Մալյանը:
Սույն տականքին ուզում եմ ասել, որ առանց ապացույցների ու փաստերի` այն, ինչ գրում ես քո բուծած ֆեյքերով համացանցում ու հետո մտնում հավանության նշան տալիս, (կա բոլոր սնափշոթերը) դա վերագրվում է չորացած կնոջդ ու կյանքի բոլոր համերը համտեսած քրոջդ, լավ իմացի՛ր...
Զգուշացնում եմ, իմ ընտանիքին ամիսներ շարունակ ստորաբար, առանց հիմնավորված ապացույցների զրպարտողներին, դրանց թիկունքով տանիք հանդիսացող ոստիկանապետին, նրանց հետ համագործակցող անբարոյականներին, հրապարակավ իրենց պատասխանն եմ տալու: Չափից ավելի հանդուրժող եղա ձեր այլանդակություններին:
Ամիսների իմ լռությունն՝ իր գինն ունի: 

Վե՛րջ եմ դնելու իմ քաղաքակիրթ պայքարին: Սպասեք՝ անսպասելիին..Թեև, համոզված եմ, որ այս նյութից հետո ոստիկանական միաբջիջ կենդանիներն է՛լ ավելի կակտիվանան, բայց, որպես դրանց դեմ  հակաթույն,  կօգտագործեմ իմ ոսկյա գրիչը, որով   կներկայացվի   հանրությունից գաղտնի պահված  դրանց ընտանեկան «լուսավոր» կետերը: 
Այսքանից հետո հարց է առաջ գալիս՝ ՀՀ ոստիկանական համակարգն իրավապահ համակա՞րգ է, թե՞ մարդկանց գլխին սարքող թիվ մեկ կառույցը Հայաստանում: Ինչո՞վ են զբաղված այնտեղ ոստիկանապետն ու նրա մի քանի ենթակաները, հատկապես ինչո՞ւ են նրանք աշխատավարձ ստանում ու հարստանում հասարակ հարկատուների հաշվին, երբ մարդկանց գլխին ոնց ուզում սարքում են՝ օրենքը պաշտպանելու փոխարեն....
Բայց թող իմանան, ինչպես ասույթն է ասում.
Ագռավը խմբով է թռչում, ԱՐԾԻՎԸ՝ միայնակ....
Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 25203 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (86-ձայն)
  • Վատ (80-ձայն)
  • Շատ Վատ (706-ձայն)
Ajax Loader
Facebook