USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ալլա Լևոնյան, այս սկանդալային աղմուկը ինչի՞ համար էր, ո՞ւմ պատվերն էր...
2017-08-20 23:20:00
Տպել Տպել

Արդեն մի քանի օր է լոսանջելեսահայերը զարմացած են Ալլա Լևոնյան երգչուհու, էլ չեմ ասում նրա վարձած «իրավաբանի» վրա, ով ամբարտավան իր պահվածքով ու հայհոյանքներով ուղղակի կեղտոտել է համացանցն ու հայաստանյան մեդիա դաշտը:
Համայնքի գրեթե բոլոր արվեստագետները, գործարար մարդիկ և իմ ընկերներից զանգը-զանգի ետևից ինձ են զանգահարում և խիստ քննադատում երգչուհու կատարածը:
Ալլա՛Լևոնյան, հիշո՞ւմ եք, տարիներ առաջ, երբ գալիս էիք համերգային շրջագայության, լոսանջելեսահայությունը ձեզ ծափահարում էր, լսում էր ձեր կատարումը: Ի՞նչը ձեզ դրդեց, որ ընկաք ձեր իրավաբանի թակարդը ու նրանք ձեզ գցեցին ֆեյսբուքյան աղացը ու հանրությունը սկսեց ձեզ «աղալ»:
Ինչպես ե՞ք թույլ տալիս, որ օրեր շարունակ ձեր «իրավաբան» կոչեցյալը խայտառակի կամ սպառնա բոլորին՝ իր կեղտոտ գրառումներով:  Գիտե՞ք չէ, թե ովքեր են հայհոյում...
Ալլա Լևոնյան , դուք հայտարարում եք, թե Գայանեն միշտ նյութեր է հրապարակում ձեր մասին, կարո՞ղ եք ներկայացնել հանրությանը, ինչ նյութեր են, կամ ի՞նչ սպառնալիքներ:
Ի՞նչ է, օդից հաղորդում եք տվել հանցագործության, սպանության սպառնալիքի մասին թե իբր ձեզ սպառնում են, թե սպանելու են... Մեծ աղմուկից հետո, փոխում եք հայտարարությունը, թե տեղեկատվությունը ուռճացրել են:
Խնդրում եմ, ասել, ո՞վ էր այդ ուռճացնողը:
Ձեր իրավաբանի հարցազրույցներում ասվում էր, որ Գայանեն իր կայքում տպագրել է ձեր մասին զրպարտիչ նյութեր:
Սփյուռքից հետևելուվ հայաստանյան բոլոր իրադարձություններին, Ժիրայր Սեֆիլյանի դեմ մի խումբ մտավորականների կողմից գրված նամակի ձեր ստորագրության վերաբերյալ, «USArmenianews».com կայքում ընդամենը մեկ նյութ եմ տեսել տպագրված, այն էլ անցյալ տարի, « Դուք պալատական մտավորականներդ ավելի լավ է լռեք » վերնագրով, որի հեղինակն է Արթուր Հայրապետյանը: Ասեմ ձեզ, Լոս Անջելեսում գրեթե բոլորն են կարդում «USArmenianews».com կայքը:
Ալլա Լևոնյան, որտե՞ղ է այդ նյութում զրպարիչ խոսք կամ վիրավորանք ձեր հասցեին ուղղված: «Պալատական» մտավորական բա՞ռն է ձեզ վիրավորել, հունից հանել, որ մեկ տարի հետո որոշել եք նրա նկատմամբ հաշվեհարդար տեսնել:
Դուք հանրային մարդ եք, հարգելիս, պետք է ընդունեք նաև հանրային քննադատությունը: Նյութում չի գրված որևիցե մի բառ ձեր վարքի ու պահվածքի վերաբերյալ: Լինելով հանրային մարդ, դուք պարտավոր եք լսելու հանրային կարծիքը, իսկ եթե անկեղծ, չենք հավատա, որ դուք վիրավորել եք «պալատական» մտավորական, կամ «պալատական» երգչուհի մեկնաբանություններից, որովհետև հարցազրույցներից մեկում՛ ինքներդ եք նշել, որ չեք նեղանում, երբ ձեզ պալատական երգչուհի են ասում, այդ դեպքում, այս սկանդալային աղմուկը ինչի՞ համար էր, ո՞ւմ պատվերն էր:
Միայն մի բան կարող եմ ասել, եթե առաջներում ձեզ սփյուռքից հրավիրում էին համերգների, պրոդյուսերները և գործարար մարդիկ գումար էին դնում դրա համար, հիմա այս պատմությունը, սուտ մատնության ծանր մեղադրանքդ լրագրողի դեմ հիշելով կարծում եմ , որ նրանք այլևս գումար չեն ներդնի՝ դատարկ դահլիճներում, առանց ծափերի համերգ անցկացնելու համար:
Էմմա Սարգսյան
Արվեստագետ
Գլենդել

Այս նյութը դիտել են - 59129 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook