- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-06-23 21:28:00«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Վերջապես հրատարակվեց իմ գիրքը՝ մեր հայրենակից գրող Լևոն Ադյանի գեղարվեստական արձակի վերլուծությունների ընդգրկմամբ՝ նվիրված կյանքից անժամանակ հեռացած նրա երկու որդիների՝ Մհերի և Զորայրի հիշատակին:
Այն կոչվեց «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին», որը հրատարակվեց ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության երաշխավորությամբ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ղարախանյանի խմբագրական միջամտությամբ, բանաստեղծուհի Նելլի Ավակովա Գրիգորյանի ֆինանսական օժանդակությամբ: Գիրքը հրատարակվեց Արցախի բանաստեղծուհի, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժաննա Բեգլարյանի՝ նախաբանի գնահատողական խոսքերով: Իմ մեծագույն երախտագիտությունը բոլոր նրանց, ովքեր մեծ դեր ունեցան այս գրքի հրատարակության գործում: Այս օրերին ընթացքի մեջ է նաև իմ մյուս՝ «Մանկավարժի օրագիր» գրքի առաջին մասի հրատարակությունը:
Այս գիրքը եկավ ազդարարելու, թե ինչպես աշակերտներին տանել դեպի ընթերցանություն, այն եկավ սովորեցնելու, թե ինչպես ծրագրից դուրս գրողներին ուսումնասիրել դպրոցում՝ դարձնելով նրանց ստեղծագործությունները աշակերտության համար դյուրընկալելի ու հետաքրքիր: Սա գիրք է, որտեղ աշակերտների մասնակցությամբ լուսաբանվում է Ադյանի գեղարվեստական արձակը...
Բայց ի՞նչն առիթ հանդիսացավ, որ սկսեցի գրել գրողի որոշ գրական գործերի վերլուծություններ: Արձակագրի մասին գիտեի դեռ իմ դպրոցական տարիներից, վաղուց կարդացել էի նրա ստեղծագործություններից, բայց ֆեյսբուքյան տարածքում գրողի հետ ընկերությունը նորից իմ առջև բացեց նրա ստեղծագործությունների բովանդակությունը, և շուտով սկսեցի վերընթերցել տարբեր ժանրերի ստեղծագործություններ: Դա իմ կողմից մի նոր հայացք էր գրողի ստեղծած պատկերավորման արվեստի նրբությունների շուրջը, որ ուշադրությանս արժանացան հայրենի բնության նկարագրություններում ու այդ բնաշխարհում ապրող մարդկանց խոսքում, որ գրողի վարպետ գրչով շնչավորվել էին:
Գեղարվեստական ստեղծած պատկերները, արտահայտչական տարբեր միջոցների գործածությունը փայլատակում էին նրա արձակում, գունային խաղ կար այնտեղ, մարդկային հարաբերություններ, որ գալիս էին ազդարարելու այն մաքուր ու անաղարտ աշխարհի մասին, որտեղ ծնվել ու իր պատանեկան տարիներն էր անցկացրել հայրենասեր գրողը: Այդ արձակում նա երևաց նաև որպես տարագիր, որ փրկվել էր անցած դարավերջի՝ Բաքվում հայերի նկատմամբ տեղի ունեցած սարսափելի ոճրագործությունից:
Նրա գեղարվեստական արձակի պատկերային համակարգը հիացրեց ինձ, բայց նաև անսպասելի էր, երբ իմացա, որ գրողն անձնական վիշտ ունի, ու երկու որդիների կորուստը հոգում՝ նա շարունակում է օտար ափերում արարել, ու նրա ստեղծագործությունների արտացոլանքում վշտահար հայր կա: Գրողին ամոքելու հարմար միջո՞ց էր, որ ցանկացա գեղարվեստորեն վերլուծել նրա ստեղծագործություններից, թե՞ իմ առաջին փորձն էր դա, որով ցանկացա ուսուցչուհուս տեսնել, թե որքանով կկարողանա արդարացնել իրեն այդ ասպարեզում...Երևի թե երկուսն էլ մեկտեղվել էին, բայց նաև անհագուրդ ցանկություն կար՝ վեր հանել այդ ստեղծագործությունների գեղարվեստական արվեստը, ու այն կդառնար գնահատանքի խոսք՝ ուղղված գրողին:
Եվ շուտով իմ առաջին փորձն իրականացնում եմ «Իրիկնային աղջամուղջ» վիպակի գեղարվեստական վերլուծությամբ՝ իմանալով հանդերձ, որ դա Ադյանի ամենասիրված ստեղծագործությունն է: Թե որքանով կկարողանայի արդարացնել ինձ, դեռ չգիտեի, բայց գրողի կարծիքը բարձր էր ու նաև անակնկալ ինձ համար, և այն ոգևորեց ինձ այնքանով, որ սկսեցի նաև այլ ստեղծագործությունների վերլուծականներ գրել՝ միշտ հավատարիմ մնալով ուսուցչուհու իմ մասնագիտությանը: Դրան նպաստեց նաև ֆեյսբուքյան սոցկայքի իմ ընկերական միջավայրի բարձր գնահատանքը, արցախյան մամուլի տարբեր հրապարակումներ ամերիկյան հայկական USArmenianews.com լրատվական կայքում այդ վերլուծականները տեղադրելու հանգամանքը և իմ աշակերտների՝ Ադյանի գրքերի հանդեպ հետաքրքրասիրությունն ու գրողի մասին իրենց տան մեծերի հիշողությունները, որ հուշեցին ինձ՝ հավաքել այդ նյութերն ու դարձնել գիրք:
Ես այն նվիրեցի Մհերի և Զորայրի հիշատակին՝ ի սփոփանք որդեկորույս ծնողների՝ Լևոն և Էլմիրա Ադյանների: Այդ գրքի ծնունդն սկսվեց այն օրը, երբ տեղեկացա գրողի դառնակսկիծ վշտի մասին ու գրականագիտությունից հեռու լինելով հանդերձ՝ հանձն առա համարձակորեն գրել ուսուցչուհուս կարծիքը գրողի ստեղծած գեղարվեստական արձակի մասին... Եվ այն այս օրերին դրվեց ընթերցողի սեղանին, որ նվիրենք մեր մտերիմներին, աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին, բոլոր նրանց, ում համար հետաքրքրիր կլինի այդ գրքի ընթերցանությունը:
Նատաշա Պողոսյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



