USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սումգայիթյան ոճրագործության անխոս վկան
2017-02-25 01:05:00
Տպել Տպել

Նորից Լևոն Ադյանի «Հեռացող եզերք» գիրքն է աշակերտների ձեռքին: Մի նոր մտահղացում` պետք է քննարկենք վեպը մեր աշակերտների` գրքից ստացած տպավորություններով: Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, բայց ահա մի նոր անակնկալ` դպրոցում սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ Անժելա Պետրոսյանը տարբեր դասարաններում հանձնարարել էր` գրքի թեմային համահունչ պատի թերթեր ձևավորել: Եվ շուտով տեսանելի են դառնում մեր աշակերտների ձեռքի աշխատանքները:
12-րդ դասարանում եմ, հարցնում եմ նրանց, թե որքանով էր ճիշտ, որ այդ գիրքը դպրոց մտավ, որի էջերին մեր դպրոցականները դեռ ծանոթացել էին անցած ուստարվա փետրվարյան օրերին: Միահամուռ բարձրաձայնում են` հաստատելով գրքի մուտքը դպրոց շատ նպատակային ու ողջունելի:
«Այս գիրքը շատ հավանեցի... Աստվա՛ծ իմ, մի՞թե կարելի է մարդուն սպանել միայն նրա համար, որ նա հայ է: Հային միշտ էլ վիճակված է եղել տառապել ու ցավ քաշել, բայց երբեք նա իր հավատը, իր խաչը չի մոռացել: Գիրքը մեր թշնամու ոճրագործության մի անխոս վկա է, որ իր արցունքոտ էջերում պատկերում է այդ արնախումների վայրագությունները, որոնց մասին կարդալիս տակնուվրա է լինում հոգիդ: Պետք է կարդան այս գիրքը բոլորը, որպեսզի իմանան, թե անցած դարավերջին ինչ խորը և չսպիացող վերք ավելացավ հայի սրտում» /Կարապետյան Արմինե/:
«Այս գրքի տխուր, ողբերգական պատմության մեջ կա գեղեցիկ սիրո պտմություն, կան ընդհատված ու անկատար երազանքներ, արյունոտ էջեր, մի նոր ցեղասպանություն հայի հանդեպ ոչ հեռավոր անցյալում: Երկու երկրների միջև եղած թշնամության պատճառով խաթարվեց Ռենայի և Լեոյի սերը, կյանքեր կործանվեցին, մի հրաշալի ադրբեջանուհի դարձավ իր ազգակից ոճրագործների բռնությունների զոհը, թե ինչ է` ժխտեց այդ ազգին իր պատկանելությունը: Այս անգամ էլ ցավով այս գիրքը իմ ձեռքը վերցրի» /Ջավադյան Վարդուհի/:
«Նորից վերընթերցեցի այս գիրքը, նորից զգացումներս ու հույզերս խառնվել էին իրար, կոկորդս խեղդում էր, ուղղակի բառերով անհնար էր նկարագրել այն, ինչ կար սրտումս, բառերն էլ կորցրել էին իրենց արժեքը` զգացածիս դիմաց: Ամեն ինչ այնքա~ն ցավոտ է այստեղ, այնքա~ն դառնալի ու անդառնալի կորուստներ կան այս գրքում, այնքա~ն տառապած ու տառապող սրտեր, արցունքոտ ու արյունոտ էջեր...Ես տեսա այստեղ գրողի, որ ապրել է ու արարել ողջ կյանքում, տեսել անտանելի փորձություններ, բայց, անկախ ամեն ինչից, շարունակել է ստեղծագործել` հավատարիմ մնալով իր գրչին» /Հովսեփյան Լիլիթ/:
«Այս գրքի դպրոց մտնելը շատ խրախուսելի է, բայց այն պետք է կարդան անպայման ավագ դասարանների դպրոցականները: Այստեղ նկարագրություններ կան, որոնք հասանելի չեն լինի միջին դպրոցի աշակերտներին: Սա այն գիրքն է, որ կարելի է կարդալ մի քանի անգամ» /Խաչատրյան Աննա/:
Երգչուհի դառնալու մեծ ցանկությամբ` այդ դասաժամին Աննա Խաչատրյանն ասաց, որ մի քանի երգեր է սովորել, և փորձնական հնչեցրած նրա երգի տողերն այնքան էին համահունչ` Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին, որ հուզեցին բոլորիս: Իր հոգեպարար ձայնի ելևէջներով տարբեր երգերի տողեր լսեցինք, իսկ ամբողջ դասարանում մի անորոշ թախծոտ տրամադրություն էր տիրում: Համոզված էինք, որ Սումգայիթյան օրերին նախապատրաստվելիք մեր միջոցառումը` այդ ոճրագործությանն ականատես գրողի «Հեռացող եզերք» գրքի քննարկման շուրջը, հայությանը պատուհասած մղձավանջի ցավալի հիշողություն կլինի և հարգանքի տուրք` այդ վայրագություններին զոհ գնացած նահատակների հիշատակին:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 9527 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook