USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԱՄՆ Հայ Գրողների միության և Կալիֆորնիայի Հայ Գրողների միության ատելությամբ լցված նամակագրությունը
2017-02-20 01:11:00
Տպել Տպել

Գարուշ Հարյանց -

ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐԱԿԱԶՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 1
2017 թ․ Հունվարի 28-ին, ԿՀԳՄ նորընտիր վարչությունն իր առաջին իսկ նիստում, /նախագահ, արձակագիր-կոմպոզիտոր Հենրիկ Անասյան, փոխնախագահ, բանաստեղծ-ռեժիսոր Գարուշ Հարյանց, քարտուղար-հրատարակիչ, գրող-իրավաբան Հակոբ Մկրտչյան, քարտուղար-պատմագիր Արծրուն Ալեքսանյան, խորհրդական- համակարգող, բանաստեղծ-ինժեներ Սամվել Շահբազյան/ բացահայտելով եւ խստիվ դատապարտելով եսամոլ եղելությունը՝ բռնազավթված նոր կնիքը համարեց անվավեր եւ ԿՀԳ Միությունից միակամ հեռացրեց /այժմ արդեն նախկին անդամներ/ բանաստեղծուհի Նաիրի Հովհաննային եւ բանաստեղծ Աշոտ Ղահրամանյանին / Ջահակիր/, հիմք ընդունելով նրանց կողմից միասնաբար թույլ տրված հակականոնադրական կոպիտ խախտումները, գրողական խղճի ոտնահարումն ու կամայական, բռի նկրտումները։

Որոշումն անբեկանելի է և քննարկման անենթակա։
ԿՀԳՄ ՆՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 28, 2017 թ․, Գլենդել, ԿՆ, ԱՄՆ։

Պատասխան


Վերջին ժամանակներս հերյուրանքների և անհիմն կողմնապահ մեկնաբանությունների նոր ալիք է անցնում մեր Միությանն իրենց հակառակորդ համարող մի խումբ անձանց մոտ, որոնք այն եռանդը, որ դնում են Գրողների Միության անունը նվաստացնելու ուղղությամբ, դնեին ի նպաստ ստեղծագործունեության, միգուցե և կարողանային գոնե երկէջանոց մեկ բյուլետեն հրապարակեին։
Բայց ոչ, չէ, որ դրա համար ունակություն է պետք, և ամեն ոք անում է այն ինչին ունակ է, իսկ նրանք ունակ են միայն ․․․
ԱՄՆ Հայ Գրողների Միության նախագահությունը երկար ժամանակ փորձում էր անտեսել այդ հերյուրանքները, կարծելով, որ դրանք ժամանակի ընթացքին չհանդիպելով հակառակման կմեղմանան և կվերանան, և սակայն, թվում է որ նրանց միակ հոգեկան սնունդն էլ հենց դա է հանդիսանում։
ԱՄՆ Հայ Գրողների Միության նախագահությունն իր բազմահարյուր անդամների անունից ցավակցում է երկպառակտված մեկ-երկու տասնյակ կազմող Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության երկու թևերին էլ, որոնք, որպես ասացինք, գործունեություն ծավալելու փոխարեն /պարբերական, գրական երեկո, մշակութային միջոցառում, եթերով տրվող հաղորդում և այլն/ զբաղված են իրենց և իրենց համակիրների դիմագրային էջերում ժամանակավրեպ և կամ էժանագին հոդված/ներկայացումներ սարքելով և միմյանց սիրանիշներ/լայքեր/ ուղարկելով։
Ժամանակն է վերջապես սթափվելու և անցնելու լուրջ գործունեության, ինչպես որ հարիր է հայ մտավորականին, իսկ մեր մինչ այժմյան և հետայսու լռությունը դիտելու որպես արհամարհանք նման անարժան և ցածրամակարդակ հավասարեցման փորձ արվող ձեռնակներին։
ԱՄՆ ՀԳՄ Նախագահություն՝
Վազգեն Վանատուր նախագահ
Խաչկար I փոխնախագահ
Ֆիրա Ակյան II փոխնախագահ
Վահե Մեսրոպյան փոխնախագահ
Դանիել Դավիթ փոխնախագահ
Մարտիրոս Վարդանյան նախագահի խորհրդական
Սարո գյումրեցի նախագահության խորհրդական
Կարեն Գալստյան նախագահության խորհրդական
Սուրեն Ղազարյան նախագահության խորհրդական

 

Այս նյութը դիտել են - 18069 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook