USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 17 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Ժամանակ». Սերժ Սարգսյանը գտել է Հովիկ Աբրահամյանի ախորժակը զսպելու միջոցը
2016-11-23 22:40:00
Տպել Տպել

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է նոյեմբերի 22-ին կայացած ՀՀԿ ԳՄ նիստին: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետին Սերժ Սարգսյանն է հորդորել ներկա գտնվել նիստին:

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ վարչապետ Կարեն Կարապետյանը, Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շրջանի տասնյակ միլիոնավոր դոլարների չարաշահումների վերաբերյալ անառարկելի փաստեր է ներկայացրել Սերժ Սարգսյանին, որի արդյունքում, եթե Սերժ Սարգսյանը որոշի դրանց թեկուզ մի մասին ընթացք տալ, ապա մի քանի նախկին պաշտոնյաներ կհայտնվեն ճաղերի հետեւում, այդ թվում եւ նախկին վարչապետը:

Սերժ Սարգսյանը, սակայն, սովորության համաձայն, այդ փաստերը ոչ թե կհանձնի դատախազությանը, այլ դրանք կօգտագործի հասցեատերերի դեմ, որպես կոմպրոմատ:

Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանի դեպքում այն կունենա նար ԱԺ նախագահ դառնալու ախորժակը զսպող լավ աշխատող միջոց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 1392 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook