- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Երկարավուն պահեստի մուտքի մոտ բեռնատարներ են կայանված: Օրվա վերակարգի ծառայողները դատարկում են խցիկները:
-Զինամթե՞րք է,-հեռվից նկատելով գործնական իրարանցումը` հետաքրքրվում եմ հրամանատարի տեղակալից:
-Կարելի է եւ այդպես ասել,-անշտապ քայլերն ուղղելով դեպի պահեստ՝ պատասխանում է փոխգնդապետ Բաղդասարյանը,-մեր «ամենազենքն» է՝ զինվորի հացը:
Աղյուսանման բոքոնները` թեթեւակի կոշտ, կարմրադարչնագույն կեղեւով, դարսված են հատուկ փայտե արկղերում: Հացը հենց նոր է զորամաս հասել, դեռ տաք է: Թարմ բոքոնի բույրը ստիպում է ինձ մնալ տեղում եւ հետեւել ընդունման ընթացքին: Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Գոյություն ունեն հացի ընդունման մի շարք պահանջներ, որոնք զորամասի համապատասխան ծառայությունը խստիվ պահպանում է:
Նախ՝ հաց տեղափոխող մեքենաները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ կահավորմամբ: Մեքենաների խցիկներն էլ բացվում են զինվորական ունեցվածքի պահպանման ավագ սպայի` ռազմական ոստիկանի ներկայությամբ: Այս անգամ ընդունման գործընթացին հետեւում է բաժանմունքի պետ, կապիտան Գենադի Լալայանը: Նա ուշադիր զննում է` մատակարարը պահպանե՞լ է մեքենայի շահագործման սանիտարահիգիենիկ նորմերը, հացի տեղափոխման պահանջները, թե ոչ: Արդյոք դարակները փոշեզրկվա՞ծ են, մեքենան լվացվա՞ծ է: Եզրակացությունը դրական է, ուրեմն եւ պահեստապետը կարող է ի պահ ընդունել հացը:
-Զորամասը թարմ թխված հաց է ստանում ամեն օր,-պարզաբանում է կապիտան Լալայանը:- Քաշը պետք է համապատասխանի զորամասի ներկայացրած հայտին:
Հիմա պետք է կշռել ու համոզվել, որ մատակարարը բարեխիղճ է: Ծառայողները մեծ կշեռքի նժարին են դնում արկղերը: Պահեստապետը ապրանքագրի մեջ նշումներ է կատարում: Ամեն ինչ ճիշտ է: Բայց սա էլ դեռ ամենը չէ. քիչ անց այստեղ է գալիս օրվա հերթապահ բժիշկը: Նա համտեսում է բոքոնը, որը հաշված ժամեր անց կառաքվի դիրքեր եւ զորամասի ճաշարան: Առաջին կարգի ցորենի ալյուրից թխված հացի միջուկի թթվայնությունն ու խոնավությունը համապատասխանում են փաստաթղթերով սահմանված պահանջներին:
-Իսկ եթե թարմությունը, որակը կասկածելի՞ են,-հարցնում եմ պահեստապետ, ավագ ենթասպա Նորիկ Գրիգորյանին:
-Նման դեպքերում մենք իրավունք ունենք չընդունելու հացը: Կարող ենք բեռնված մեքենան ուղարկել թխման արտադրամաս: Պատահել է, որ ամբողջ խմբաքանակից հինգ բոքոնի տեսքը չեմ հավանել, ու վերադարձրել ենք: Մեր զինվորն ու սպան արժանի են ամենահամով, ամենալավ հացը ճաշակելու:
Երբ փորձում եմ ճշտել, թե որն է «ամենալավ հաց» ասվածը, պահեստապետը երկու հավասար մասի է բաժանում բոքոնը.
-Պիտի ուտես, ու համը բերանումդ մնա: Պիտի լավ թխված լինի, այ, էսպես,-ինձ է մեկնում բոքոնը: Համեստություն չեմ ուզում անել. միջուկից մի կտոր եմ պոկում ու փորձում: Համեղ է: Իսկ պահեստում աշխատանքը եռում է: Հացը դարսում են անընդհատ օդափոխվող սենյակի փայտե դարակներին: Վերջիններս նախապես ախտահանվել են քացախով: Այնուհետեւ բոքոնները ծածկում են սպիտակ սավաններով, որ թարմ մնան:
-Հացը ամենից առաջ դիրքեր ենք ուղարկում: Մնացած մասը կմատակարարենք ճաշարան: Յուրաքանչյուր զինվոր օրական ստանում է 650 գրամ բոքոն. 200-ական գրամ` նախաճաշին եւ ընթրիքին, 250 գրամ` կեսօրին,-ասում է ենթասպա Գրիգորյանը:
Հետաքրքիր է` իսկ ի՞նչ կասեն զինվորները: Նվագախմբի շեփորահար Վաղարշ Ավջյանը զուգահեռներ է անցկացնում.
-Հացը կարող է ոգեւորել զինվորին այնպես, ինչպես շեփորի ձայնը: Անկեղծ եմ ասում,-ժպտում է զինվորը:-Ես նախաճաշին կարագը պարտադիր քսում եմ հացին, վրան էլ՝ մի մեծ կտոր պանիր, ու թվում է, թե տանն եմ:
Դիրքապահ Հովհաննես Պետրոսյանն էլ, որ մեկ ամսից զորացրվելու է, նկատում է.
-Երբ դու մարտական հենակետում ես` զորամասից կիլոմետրերով հեռու, երբ շուրջդ ոչ խանութ կա, ոչ տուն, զինվորական բոքոնը ստիպում է պատկերացնել այն մարդուն, որն աճեցնում է ցորենը, այն փորձառու խմորհունցողին ու հացթուխին, որոնք վաղ առավոտյան մտել են հացի փուռ: Հոգիդ մի տեսակ ջերմանում է: Զինվորի հացը պետք է սրտանց թխել:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ / Հայ Զինվոր
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



