USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 10 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Քանյե Ուեսթը հոսպիտալացվել է
2016-11-21 23:47:00
Տպել Տպել
 
 
Նախօրեին երեկոյան հայտնի ռեփեր Քանյե Ուեսթին մոտ կանգնած աղբյուրները լրատվամիջոցներին հայտնել էին, որ ռեփերը նյարդային պոռթկում է ունեցել, իսկ այսօր առավոտյան արդեն հայտնի է դարձել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում նրա հոսպիտալացման մասին, որտեղ նա հոգեբանական հետազոտության պետք է ենթարկվի:

Ռեփերն ինքնազգացողության վատթարացման ընթացքում տանը չի գտնվել և հրաժարվել է հիվանդանոց գնալ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները ստիպված են եղել ռեփերի առողջության և անվտանգության համար նրան ձեռնաշղթաներ հագցնել, իսկ այնուհետև Կալիֆորնիայի համալսարանին կից Ռոնալդ Ռեյգանի անվան բժշկական կենտրոն տեղափոխել:

Հատկանշական է, որ Քանյե Ուեսթին հոսպիտալացրել են այն բանից հետո, երբ ռեփերն առանց բացատրության չեղարկել է իր Saint Pablo շրջագայությունը:

Տեղեկանալով ամուսնու հոսպիտալացման մասին` Քիմ Քարդաշյանը բաց է թողել Angel Gaga ամենամյա միջոցառումը և Քանյեի մոտ շտապել: Այդ ընթրիքը Փարիզի կողոպուտից հետո Քիմ Քարդաշյանի առաջին աշխարհիկ միջոցառումը պետք է լիներ, որին նա մասնակցելու էր, սակայն ընկերների հավաստմամբ` տեղեկանալով ամուսնու հոսպիտալացման մասին` նա շտապել է վերջինիս մոտ:

Հիշեցնենք, որ հոսպիտալացումից առաջ Քանյեն իր համերգներից մեկի ընթացքում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել իր ընկեր Ջեյ Զիի և նրա կնոջ` երգչուհի Բիյոնսեի հասցեին, իսկ ավելի վաղ իր աջակցությունը հայտնել ԱՄՆ-ի նորըտնտիր նախագահ Դոնալդ Թրամփին:

Այս նյութը դիտել են - 1575 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook