USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 17 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սփյուռքում անապահով ընտանիքների անվան ներքո յուրացնում են իրենց անհրաժեշտ գումարը
2016-11-21 11:30:00
Տպել Տպել

Այսօր սփյուռքահայությունը տարակուսանքի մեջ է: Նրանց խոսքերով, սփյուռքից հանգանակած գումարները ծախսվում են անտեղի՝ մեքենա գնելու կամ բիզնես սկսելու  համար: Սփյուռքահայությունը այլևս չի վստահում ոչ մի հիմնադրամի, քանի որ պետական հիմնադրամների փողերը չեն ծառայում իրենց բուն նպատակին:

 Բա էլ ինչու՞ եք գալիս, վիրավոր զինվորների կամ զոհվածների անուններ տալիս, փող հավաքում, եթե ողջ հասույթը չեք փոխանցելու այդ ընտանիքներին: Հեշտ ձև՞ եք գտել փողեր շորթելու համար: Հայությունը տեղյակ է՝ ինչե՜ր եք անում: Համացանցն այսօր ձեր յուրաքանչյուր քայլը վերահսկելու ամենաարդյունավետ միջոցն է հանդիսանում:
Մտահոգված, աշխարհասփյուռ հայությունը հորդորում է բոլորին. ոչ մի կոպեկ չտալ այն չինովնիկներին, որոնք անապահով ընտանիքների անվան ներքո   յուրացնում են իրենց անհրաժեշտ գումարը, իրենց այս կամ այն գործարքն իրականացնելու համար, ինչպես նաև խնդրում՝ չհավատալ նրանց նման անպատկառներին:
Ոչ միայն պաշտոնյաներն են ստում,  այլ մի շարք արվեստի ներկայացուցիչներ, երգիչ-երգչուհիներ, ովքեր կեղծ հայրենասերի պիտակը կպցրած,  փողեր են կորզում, հավատացնելով սփյուռքահայությանը, որ գումարները ծառայելու են իրենց բուն նպատակին:
 
«Ցավալին այն է, որ ստելով են գումար  կորզում», - նշում է զրուցակիցս։ «Սիրտս մղկտում է, որ գալիս են,  ասում՝ «սահմանում վիրավոր կամ զոհվածի ընտանիքները սոցիալապես անապահով պայմաններում են ապրում»: Մենք տալիս ենք գումարը, բայց արդյո՞ք տեղ են հասցնում»։
 
Սփյուռքահայությունը կոչ է անում  հիմնադրամի բոլոր ներկայացուցիչներին՝ հանրությանը ցույց տալ  այն ընտանիքների ցուցակները, որոնց իբրև թե օգնել են: Թող բոլոր իրադարձությունները նկարահանվեն, պատրաստ են նկարահանման ծախսն էլ հոգալ: Նրանք   մտադրված չեն  աջակցել այն կառույցներին, որոնք իրենց լպիրշ պահվածքով մարդկանց են խաբում: «Գիտեք  թե, որ արտերկրում ենք ապրում, ուրեմն միլիոնների մեջ թաղվա՞ծ ենք:
Այստեղ ընտանիքներ կան, որոնք օրվա հացի կարոտ են, բայց իրենց կաշվից դուրս են գալիս, որ օգնեն աղքատության մեջ ապրող հայրենակիցներին: Եթե ձեր տակը ինչ որ  բան չկա, ուրեմն հեռուստատեսությամբ  ցու՛յց տվեք այն ընտանիքներին, որոնց մեր հանգանակած գումարներն եք տալիս, ինչպես որ նկարահանում եք ձեր չնչին «բարեգործությունները»,  15-20 լրագրողի  լուսաբանմամբ: Մենք առաջնորդվելու ենք մե՛ր մեթոդով. գումարները կհավաքենք, կտանք կարիքավորներին, կնկարահանենք այդ բոլոր գործողությունները,  որպեսզի թափանցիկ լինի ու ոչ մեկի սրտում կասկած չլինի: Համացանցում մեծ արձագանք եղավ, ստորագրահավաք սկսեցինք, որ գումարը չփոխանցեն հիմնադրամներին, մենք առձերն կփոխանցենք այդ ընտանիքներին»:
 
Զրուցակիցս, ում անունը չեմ հրապարակում գաղտնիության նկատառումներից ելնելով, վստահեցրեց՝ «մեր մշակած ծրագրերը ավելի հանրամատչելի են և հնարավորության սահմաններում կաջակցենք մեր հայրենակիցներին, «ոչ» ասելով թալան իրականացողներին»:
 
Կարեն Շիրինյան
Այս նյութը դիտել են - 3787 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook