USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 12 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Թրամփը հրաժարվում է 400.000 ԱՄՆ դոլար աշխատավարձից
2016-11-13 22:39:00
Տպել Տպել

ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հրաժարվում է աշխատավարձից, որն ստանում են երկրի բարձրագույն պետական պաշտոնն զբաղեցնող անձինք: Այս մասին հանրապետականը հայտարարել Է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

«Ես երբեք մեկնաբանություններ չեմ տվել այդ առիթով, բայց պատասխանը «ոչ» է,- ասել Է Թրամփը:- Կարծում եմ՝ օրենքով ինձ հարկ կլինի ընդունել 1 դոլար, ուստի ես տարեկան 1 դոլար կստանամ»:

Հանրապետականը խոստովանել է, որ չգիտի, թե որքան է ստանում Միացյալ Նահանգների նախագահը: Հեռուստաընկերության լրագրողուհին հայտնել է, որ Սպիտակ տան տիրոջ աշխատավարձը կազմում է տարեկան 400 հազար դոլար: «Ես չեմ ընդունի աշխատավարձը, ես այն չեմ ընդունի»,- կրկնել է Թրամփը:

Forbes հանդեսի վերջին գնահատումներով, որոնք ներկայացվել են այս տարվա սեպտեմբերին՝ հանրապետականի կարողությունը կազմում է 3,7 միլիարդ դոլար: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Թրամփը չի դառնա ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը հրաժարվել է աշխատավարձից: Օրինակ՝ ավելի վաղ համանման կերպ են վարվել Ջոն Քենեդին եւ Հերբերտ Հուվերը:

Այս նյութը դիտել են - 3896 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Facebook