- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Մարտակերտի շրջբուժմիավորման պոլիկլինիկայի բաժանմունքի վարիչի մասին մի քննադատական հոդված ընթերցեցի: Չեմ ուզում շեշտել հոդվածագրի անունը, ի ուրախություն իրեն, բայց անակնկալի եկա, երբ նրա ֆեյբուքյան էջում այդքանը գրված էր մի բժշկուհու վերաբերյալ, ում հետ առիթ եմ ունեցել շփվելու և՛ ամիսներ առաջ, երբ եղել եմ նրա մոտ, և՛ օրեր առաջ` հիվանդի կարգավիճակում: Այդ հոդվածին ես արձագանքեցի, բայց ժամեր հետո իմ գրառումը ջնջվեց, և հոդվածագիրը, առանց անունս շեշտելու, խորհուրդ էր տալիս` իր որակումով ` «ամենագետ ձևացողս», ինձ հետ պատահածի մասին իմ էջում գրեմ: Ասեմ, որ իմ «ճակատագրին» արժանացավ նաև մեկ ուրիշը, ով իրավացիորեն հասկացրել էր նրան, որ այդ հոդվածը խմբագրման կարիք ունի:
Քանի որ գրածս նյութերը հիմնականում կայքերում տեղադրվելուց հետո եմ տեղափոխում իմ էջ, ես առաջնորդվում եմ նրա խորհրդով: Այսինքն` իմ ջնջված գրառումը` շրջապատում հարգված երիտասարդ բժշկուհու մասին, մասնակի փոփոխություններով ուղարկում եմ ինձ հարազատ դարձած Լոս Անջելեսի հայկական լրատվական կայքին, որտեղ ամփոփված է մի քանի խոսք հրաշալի մարդու և նույնքան հրաշալի մասնագետի մասին:
«Փաստորեն իմ զրույցի թեման մի բժշկուհի է, ում Դանիելյան ազգանվանն էի տեղեկացված, և ես նույնիսկ այս օրերին մեր դպրոցի մի փոքրիկ միջավայրում իմ գոհունակությունն էի հայտնել այդ բժշկուհու մասին, որ առիթ եմ ունեցել երկու անգամ լինել նրա մոտ, միշտ էլ բարեհամբույր, շատ սիրալիր վերաբերմունքի եմ արժանացել: Չէի ասի, որ նա տեղյակ էր իմ` Պողոսյան ուսուցչուհու մասին, քանի որ նա մեր բնակավայրից չէր: Երբ առաջին անգամ մտել եմ ընդունելության, նա իր` բժշկուհու հրաշալի պարտականոււթյունները կատարելուց հետո ցանկացավ ուղեգրով ինձ ուղարկել Ստեփանակերտ: Ես մերժեցի, որ չեմ ուզում դասերը թողնել, ինքս էլ ներկայացա նրան, որ դպրոցում եմ դասավանդում:
Ամիսներ անցած` ես նորից այս օրերին եղա բժշկուհու մոտ, նույն սիրալիր ընդունելությունը, որ ես տեսա թե՛ իմ և թե՛ ինձանից հետո իր մոտ մտած հիվանդների նկատմամբ: Ես իր ուղղորդմամբ գնացի, որ մտնեմ մեկ ուրիշ բժշկուհու մոտ, բայց այնտեղ հիվանդներ կային, չկարողացա երկար սպասել, նորից եկա` տեղեկացնելու, բայց այդտեղ հիվանդներ կային, նրանց հետ էլ շատ սիրալիր վերաբերմունք տեսա: Այս վերջին տասնօրյակում իմ տարած տառապալից ցավերը և այժմվա վիճակս ինձ իրավունք են տալիս հրապարակավ շնորհակալություն հայտնելու մի բժշկուհու, ում անվանը այդ քննադատական հրապարակումից իմացա:
Թե մեկ այլ հիվանդի նկատմամբ ինչ վերաբերմունք է եղել, դրա մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց ես առաջին հերթին հավատում եմ իմ տեսածին: Իսկ ես տեսել եմ Աշխեն Դանիելյան անուն-ազգանունով լավագույն մարդու և բժշկուհու, նաև ուրախ եմ, որ առիթ ստեղծվեց նրան իմ երախտագիտությունը հայտնելու, բայց ցանկալի էր այդ առիթն էլ հոռետեսական տրամադրություն չունենար»:
Ես իմ գրառման վերջում նշել էի նաև, որ կայքում նպատակ չունեմ երկխոսության մեջ մտնելու այդ թեմայի շուրջ, դա այդ հրապարակմանն ուղղված արձագանք է, որ ներկայացա որպես այդ բժշկուհու մոտ ընդունելության գնացած հիվանդ այցելու:
Որպես հետգրություն` ուզում եմ ավելացնել նաև, որ ես` «ամենագետ ձևացողս», /հոդվածագրի հավաստմամբ/, դեռ անգետների սխալներն եմ ուղղում կամ երբեմն աչք փակում այդ սխալների հանդեպ, և միշտ էլ այս կյանքում սիրել եմ` առանց իմ հետևի հետքերը մաքրելու առաջ նայել...
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



