- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ադրբեջանական լրատվամիջոցներն անասելի ցնծության մեջ են: Այս անգամ ադրբեջանցիների ցնծության առիթն իրեն իրավապաշտպան ու «Վտարանդի գրողների միության» համահիմնադիր հորջորջող Վահե Ավետյանն է, որը ներկայումս բնակվում է Շվեդիայում: Իր հարցազրույցը նա ավարտել է հետեւյալ կերպ. «Ողջույն բոլոր ադրբեջանցիներին: Եթե ինձ նույնիսկ թույլ չտան մտնել Բաքու, միեւնույնն է ես այստեղ եմ: Իմ կողմից ծաղիկներ դրեք Խոջալուի ցեղասպանության հուշակոթողին: Մյուս անգամ ես անձամբ կդնեմ: Սիրում եմ ձեզ: Խաղաղություն ձեր տներին»,- ասել է Վահե Ավետյանը: Խոսքը վերաբերում է 1992 թվականի փետրվարի 25-26-ի գիշերն Արցախի Իվանյան (նախկին՝ Խոջալու) ավանի ազատագրման ռազմական օպերացիային, որին, ինչպես Բաքվում են պնդում, զոհ է գնացել 613 բնակիչ: Այնինչ, ժամանակին հենց Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ հայկական կողմը տեղի բնակիչներին հեռանալու մի քանի ճանապարհ է թողել եւ որ այդ արյունալի սպանդը կազմակերպել է «Ազգային ճակատ»-ը իրեն վարկաբեկելու եւ իրեն տապալելու համար, ինչն էլ նրան հաջողվել է:
Չնայած, Ավետյանի ադրբեջանահաճո հաճոյախոսություններին՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները նրան չեն թույլատրել մուտք գործել Բաքու եւ նա այսօր վաղ առավոտյան մեկնել է Կիեւ: Այնինչ, Բաքվի օդանավակայանում նա հայտարարել էր, թե մտադիր է Ադրբեջանում մնալ մինչեւ հոկտեմբերի 11-ը:
Վահե Ավետյանը բոլոր հիմքերն ունի իրեն «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար հորջորջող Վահան Մարտիրոսյանի արժանի հետեւորդը կոչվելու համար: Չնայած, որ Ավետյանը պնդում է, թե իր նախաձեռնությամբ է ժամանել Բաքու եւ առաջին հայն է, որ առանց իր այցը համաձայնեցնելու ժամանել է Ադրբեջան՝ չի կարելի բացառել, որ նա ի սկզբանե համաձայնեցրել է այցը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ դեպի Ադրբեջան թռիչքների ժամանակ հայկական ծագում ունեցող այլ երկրների քաղաքացիներին թույլ չեն տալիս նույնիսկ մտնել ինքնաթիռ, էլ ուր մնաց հասնել Բաքու: Հավանաբար, նրա ամբողջ առաքելությունը սոսկ Բաքու ժամանելն էր, որը տեղի լրատվամիջոցներին թույլ կտար թմբկահարել, թե հերթական հայն է ժամանել Ադրբեջան:
Մնում է ենթադրել, որ սույն անձնավորությունը, աչքի տակ ունենալով Վահան Մարտիրոսյանի փորձը, եւս որոշել է մեծ բաժին ունենալ ադրբեջանական սպառվող նավթադոլարներից: Սեփական ժողովրդին պիտակներ կպցնող անձնավորությունը, հավանաբար, որոշել է մեծացնել իր «արտադրանքի» սպառումը: Իսկ այդպիսի լայն սպառման շուկա կարող է լինել Ադրբեջանը, որը նա անվանում է եղբայրական: Հնարավոր է, որ ազերիների մեծ ուշադրությունից զրկվելով՝ նա որոշել է անձամբ հիշեցնել իր գոյության մասին եւ իր «ծառայությունները» առաջարկել: Ավետյանը, կարծես, փորձում է հետ չմնալ Մարտիրոսյանից: Իսկ Մարտիրոսյանը, ինչպես գիտենք, 2015 թվականի օգոստոսի 18-ին Բաքու փախչելուց հետո այնտեղ ջերմ ընդունելության էր արժանացել սեփական ժողովրդի ու երկրի դեմ հայտարարություններ անելու համար:
Դժվար չէ կռահել, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում մի անձնավորություն, որի հետ պարբերաբար հարցազրույցներ են կազմակերպում ադրբեջանական լրատվամիջոցները: Համացանցը ողողված է նման հարցազրույցներով, որոնց ժամանակ, օրինակ, նա ղարաբաղյան հիմնախնդիրը անվանում է Ադրբեջանի ներքին հակամարտություն եւ խոսում է հայերից ու թուրքերից ներողություն խնդրելու անհրաժեշտության ու նման այլ բաների մասին:
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



