USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 05 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Եղել եմ ու կլինեմ համայնքիս կողքին… Մնացական Վարդանյան
2016-09-30 10:45:00
Տպել Տպել
 

 Հոկտեմբերի 2-ին հանրապետության մի շարք համայնքներում կայանալու է ՏԻՄ ընտրություններ՝ Գեղամավան համայնքում նույնպես: Այստեղ առաջադրված են գործող համայնքապետ՝ Մնացական Վարդանյանը և Վաչիկ Սաղաթելյանը:           

 Mnews.am-ի լրագրողի հետ ունեցած զրույցի ընթացքում համայնքապետը ներկայացրեց գյուղում կատարված ծրագրերը և դեռ կատարվելիքը:

 -Պարոն Վարդանյան 35 տարի է ինչ ղեկավարում եք համայնքը, որո՞նք են Ձեր ներդրումները համայնքում, ի՞նչ աշխատանքներով եք հայտնի:

-35 երկար ու ձիգ տարիներ, որը նվիրել եմ համայնքիս, ժողովրդիս: Լուծվել են բազում հարցեր, տարբեր ոլորտներից գոյացած խնդիրներին տրվել է վերջնական հանգուցալուծում: Այս տարիների ընթացքում ահռելի աշխատանքներ են տարվել, որոնք չնկատել հնարավոր չէ: Բնականաբար, չեմ կարող ինքս իմ աշխատանքը գնահատել, բայց այն ինչը տեսանելի է, գործնական է:                                                                 Համայնքում հիմքից կառուցել ենք՝ 

  • Նոր դպրոցի շենքը, որը վերանորոգվել է  380 միլիոն դրամով, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ.

20160926_150121

  • մշակույթի տուն.20160926_145905
  •  հանդիսությունների սրահ. գեղեցիկ և կահավորված հանդիսությունների սրահը նույնպես անվճար է տրամադրվում գյուղացիներին20160926_145536
  • մսուր մանկապարտեզի շենքը. Մանկապարտեզի երկու մասնաշենքերն ամբողջությամբ վերանորոգվեցին` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Հիմնանորոգման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 180 մլն. դրամ, որից 8մլն. դրամը գյուղապետարանի համաֆինանսավորմամբ: Եվ այս պահին ևս գյուղապետարանի համաֆինանսավորմամբ ևս 9 մլն.  դրամի գույքի ձեռքբերում է արվել: Բարձրակարգ գույքը շուտով կտրամադրվի մանկապարտեզին:

20160926_15091520160926_151122

  • մոտ 3կմ երկարությամբ փողոցային լուսավորության ցանցեր են տեղադրվել, ասֆալտապատվել է 6կմ 80մ ճանապարհ, ինչպես նաև գազաֆիկացվել է գյուղը, ջրամատակարարումն ամբողջությամբ փոխարինվել է նոր համակարգով: 20160926_144633

-Համայնքում բնակիչները ո՛չ աղբահանության և ո՛չ էլ խմելու ջրի համար չեն վճարում:

   ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ Հրազդան գետի երկու կողմերը ցանցապատվեցին, սակայն մեր կողմից էլ խնդրեցինք «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Գրիգորյանին, ով բարի կամք դրսևորեց և  իրականացրեց շուրջ 500 մ երկարությամբ ցանցապատման և 2 նոր կամուրջների տեղադրման աշխատանքներ: Նախկինում բետոնե կամուրջներ էին, որոնցից մեկի փլուզման արդյունքում Հրազդան գետում խեղդման դեպք էր գրանցվել: Այժմ տեղադրվել է երկաթե 2 կամուրջ, որտեղ միայն մեկի արժեքը կազմեց 8 մլն. դրամ:

20160926_144118 20160926_144535

   -Որո՞նք են համայնքի  առաջ ծառացած խնդիրները, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն:   

 Ամբողջ հանրապետության համար մեծ խնդիր է դարձել աշխատատեղերի բացակայությունը:

Այսօր գյուղացին նույնպես հետ չի մնում այդ խնդրից : Գյուղի բնակչությունն այսօր զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Մարդիկ կաթ-մածուն են վաճառում, միս են վաճառում, որպեսզի կարողանան ապրել, շուրջ 400-500 հոգի էլ արտագնա աշխատանքի են գնում:

Խորհրդային տարիներին Գեղամավան վարչական տարածքում գործել է 17 հիմնարկ-ձեռնարկություն (մսի կոմբինատ, հախճապակու գործարան, խոշոր մեքենաների վերանորոգման գործարան, թռչնաբուծական ֆաբրիկա և այլն): Բոլորը հզոր գործարաններ էին, որտեղ աշխատում էին մոտ 5000 մարդ` հանրապետության տարբեր շրջաններից: Այսօր մեծ մասը հողին է հավասարեցված: Համայնքն այսօր հեռանկարային գործունեություն չունի:

– Ինչպիսի՞ ծրագրային նորամուծություններով եք ներկայացել բնակչությանը:                       
-Մեկ տարի առաջ` Մոսկվայից Երևան ճանապարհին` Տուլայի շրջանում, ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվեցին մեր 3 համագյուղացիները: Գեղամավանցի մոսկվայաբնակ գործարարների և գյուղապետարանի աջակցությամբ  զոհված բոլոր գեղամավանցիների հիշատակին կառուցել ենք հուշահամալիր:

20160926_151422

 Ինձ համար ամենից նպատակային խնդիր դարձած եկեղեցու կառուցումը արդեն առաջնային է: Եթե ես էլ չլինեմ, ով էլ լինի, այդ հարցն անպայմանորեն պետք է լուծվի, որովհետև այն առաջնահերթ խնդիր է դարձել մեզ համար: Մենք ունենանք մեր գյուղի աղոթատեղին:

-Պարո՛ն Վարդանյան, այս տարի  համայքնում կայանալու է հերթական ՏԻՄ ընտրությունը: Ունե՞ք մրցակից-թեկնածու

-Իմ այսքան տարիների փորձն ու գործը հաշվի առնելով, ինչպես նաև այնքան ջերմ ու առանց ձևականությունների հարաբերությունները իմ գյուղացիների հանդեպ, կարծում եմ չի անտեսվի, ավելին ասեմ, վստահ եմ:  Համոզված եմ, որ  բնակչությունը չի  կարող ինչ որ մեկի թելադրանքով իր ընտրությունը կատարել։ Ես խոստումներ չեմ տալիս. ես գործով ապացուցել եմ գեղամավանցուն և դեռ կապացուցեմ, որ ինքը չի սխալվել իր ձայնը տալով ինձ:

 Մեր համայնքում կատարած յուրաքանչյուր աշխատանքի համար առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Գեղարքունիքի մարզպետարանին, ով փորձում է իրավական օգնություն տրամադրել համայնքապետարաններին:

Mnews.am


Այս նյութը դիտել են - 7422 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook