- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել


«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նրա կալանքը երկարացնելու միջնորդությունը։
Ի տարբերություն գործով կալանավորված այլ անձանց, Արամ Մանուկյանի փաստաբանները գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն չէին ներկայացրել: Ինչպես պարզաբանեց գործով փաստաբան Հարություն Բաղդասարյանը՝ գրավով ազատ արձակելու միջնորդություն չներկայացնելը սկզբունքայնության հարց է, քանի որ համոզված են, որ կալանավորումը այս պահին այդ անձի նկատմամբ որևէ փաստարակ չի պարունակում: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Բաղդասարյանը պնդում է, որ դատարանը իրավունք չուներ Արամ Մանուկյանին կալանավորել։
Փաստաբանն ասում է,ո ր նախաքննական մարմինը այնպիսի փաստարկներ չէր ներկայացրել, որը կապացուցեր, որ անհրաժեշտ է երկարացնել Արամ Մանուկյանի կալանքը։
«Ինչպես Պավլիկ Մանուկյանի, այնպես էլ Արամ Մանուկյանի դեպքում կալանքը երկարացնելու միջնորդությունում հիմք է հանդիսացել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ցուցմունքը։ Օսիպյանի այդ ցուցմունքը կարող էր հիմք լինել Մանուկյանին կալանավորելու ժամանակ, այն տրվել է հուլիսի 26-ին, մինչ Արամի ձերբակալումը, սակայն կալանքը երկարացնելու դեպքում այդ նույն ցուցմունքը չէր կարող ներկայացվել։ Այսինքն՝ դատարան լրացուցիչ փաստեր չէին բերվել, այն թե՛ օրենքի, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջն է»,- նշում է փաստաբանը։
Արամ Մանուկյանը ներկա չի գտնվել դատական նիստին և, փաստաբանի հաղորդմամբ, դատարան թուղթ է ներկայացրել, նշելով, որ չի ցանկանում ներկա գտնվել գործի քննությանը։ Բաղդասարյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ աստիճանաբար մեղադրյալները չեն ներկայանա դատարան, քանի որ, ըստ նրա, արդեն նրանք էլ հասկանում են, որ այս ամբողջ գործընթացը քաղաքական պատվերի շրջանակներում է։
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը մեղադրվում է Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



