- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Գալա» կուսակցության ցուցակում ընդգրկված Լեւոն Բարսեղյանը «USArmenianews»-ի հետ հարցազրույցում տարակուսած էր քաղաքապետի ԲՀԿ թեկնածուի որդու մահվան առեղծվածային դեպքից:
Վարդեւան Գրիգորյանի որդին՝ Արշակ Գրիգորյանը մահացել է նախօրեին՝ գլխին ատրճանակի կրակոցի հետեւանքով: Գյումրիի բժշկական կենտրոն տեղափոխվել է արդեն ծայրահեղ ծանր վիճակում, եւ երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել: Քրեական գործ հարուցված է ոչ թե սպանության, այլ «ինքնասպանության հասցնելու» հոդվածի հատկանիշներով:
«Արշակն իմ որդու դասընկերն էր, շատ պարկեշտ ու հարգված անձնավորություն: Նրա մասին որեւէ բացասական բան ասել չեմ կարող »,- նշեց Բարսեղյանը,մտավախություն հայտնելով, որ ի սկզբանե ինքնասպանության վարկած առաջ քաշելը կարող է նպաստել հանցագործության կոծկմանը:
«Տեսականորեն իրավապահները պարտավոր են նման իրադրության մեջ նաեւ այդպիսի վարկած ունենալ: Բայց եթե փորձենք տրամաբանության շրջանակներում նայել՝ առույգ, կենսախինդ երիտասարդ, քսանհինգ- քսանվեց տարեկան, երբ հայրը ընտրապայքարի մեջ է, ընտրապայքարը եռուն փուլի մեջ է, ցերեկը ժամը մեկի-երկուսի սահմանում, որոշ տեղեկություններով՝ ազգականներից մեկին է տուն կանչել, որ ինչ-որ տեղ գնան, դուրս է եկել իբր ավտոտնակ ու չի վերադարձել: Ոչ մի ձայն չեն լսել: Ելել են նայելու՝ տեսել են, որ մարդը քունքից կրակված է.սա տնեցիների պատմածն է փաստորեն:
Թե մանրամասները ինչ են, որտեղ է եղել իսկապես էդ դեպքը..…..շատ տարօրինակ է համենայնդեպս, այդպես ինքնասպան չեն լինում :Գուցե սխալվում եմ,չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց շատ տարօրինակ է նման իրադրության մեջ, նման հանգամանքներում էս ամբողջն ինքնասպանության վերագրել: Ոստիկանությունը կարիք չուներ հատկապես շեշտել ինքնասպանության վարկածը, շատ քչերն են հավատում, որ դա ինքնասպանություն է»:
« Այսինքն՝ սա ուղղորդում է ուղղակի»,- ընդգծեց «Ասպարեզ» ակումբի նախագահը,- «Իհարկե շատ հնարավոր է ,որ ցածր պրոֆեսիոնալիզմի հետեւանք է նման ռեպլիկ անելը, բայց չեմ բացառում նաեւ, որ դիտավորյալ է նման հայտարարություն արվում : Հիշեք օրինակ Քոչարյանի հայտնի հայտարարությունը Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո, երբ հայտարարեց, որ հետքերը տանում են դեպի Դավալլու, Արարատի մարզ: Դա նշանակում է, որ այդպիսի հայտարարությունից հետո ոչ մի քննիչ կամ հետաքննիչ չէր կարող հետքերն ուրիշ տեղ որոնել: Դուք պատկերացնում եք,Քոչարյանն ասում է՝ հետքերը տանում են Դավալլու, մեկ էլ պարզվում է ՝ հետքերն իրականում ուրիշ մի քաղաքում էին…. ոչ ոք չէր համարձակվի ….»:
«Առաջիկա ՏԻՄ ընտրությունների եւ կատարվածի միջեւ որեւէ կապ հնարավոր համարո՞ւմ եք»,- հարցին,Լեւոն Բարսեղյանը պատասխանեց.
«Կապել ընտրությունների հետ կամ չկապել ՝ շատ բարդ է: Այս տեղեկատվական ծավալներով դժվար է արդյունավետ դատողություն անել»:
Կատարվածից հետո մի շարք լրատվամիջոցներում սկսեց լայնորեն շրջանառվել «զառերով» պաստառի վարկածը, թե գուցե «Գյումրեցու ոգի» նորաստեղծ կուսակցության տեղադրած պաստառը նպատակ է ունեցել ծաղրել ԲՀԿ-ի թեկնածուի սերը դեպի խաղերը, ինչից էլ որդին վիրավորվել է եւ սպանվել ենթադրյալ վիճաբանության հետեւանքով.
«Գյումրեցու ոգի» կուսակցության ներկայացուցիչն այսօր ասել է, որ իր հետ որեւէ բանավեճ, կամ վեճ կամ խոսակցություն պաստառի մասին չի ունեցել Վարդեւան Գրիգորյանի որդին: Նա հերքում է նման լուրերը, փաստորեն, ահա սա է, այլ բան ասել չեմ կարող»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:
«USArmenianews»-ի դիտարկմանը, որ «իշխանության ներկայացուցիչները եւս շտապում են կատարվածը ինքնասպանություն որակել. օրինակ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ բառացիորեն հայտարարել է՝ « Ասում են ինքն իրեն մահափորձ է կատարել»» , «Ասպարեզ» ակումբի նախագահը հակադարձեց.
«Գալուստ Սահակյանի թեման քննարկելն իմ արժանապատվությունից ցածր է »:
Նյութի աղբյուրը՝ usarmenianews.com
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



