- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Օսկան Քոչարյան
Ցանկացած պետությունների միջև սահման կա: Ընդ որում՝ մեկ պետությունից մյուսն ուղևորվելիս անցնում ես չեզոք գոտու միջով: Չեզոք գոտին տարածք է, որը չի պատկանում սահմանակից երկրներից և ոչ մեկին: Ամբողջ աշխարհում է այդպես, սակայն պարզվում է՝ ոչ հայ-վրացական սահմանին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, հայ-վրացական սահմանի չեզոք գոտու վերահսկողությունը ստանձնել է վրացական կողմը, և քաղաքացին, անցնելով Հայաստանի սահմանակետը, անմիջապես հայտնվում է Վրաստանում՝ չհասնելով վրացական սահմանակետին: Զավեշտալին այն է, որ չեզոք գոտին գտնվում է վրացական իրավապահ մարմինների ներկայացուցիչների հսկողության ներքո, և շատ անգամ Հայաստանից դուրս եկած, սակայն Վրաստան մուտք չգործած անձն իրավական հարկադրանքի միջոցների է ենթարկվում վրացական օրենքներով:
Այսպես, Հայաստանի քաղաքացին իր ավտոմեքենայով դուրս է եկել Հայաստանից: Վրաստանի սահմանային անցակետ չհասած, այսինքն՝ դեռ Վրաստան չմտած, նրա վարած ավտոմեքենան կանգնեցվել է Վրաստանի ոստիկանության աշխատակիցների կողմից, և նա տուգանվել է Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի համապատասխան դրույթների համաձայն: Սկզբունքորեն, քաղաքացին, ընդունելով իրավախախտման բուն փաստը (առանց ամրակապվելու երթևեկելը), վիճարկել է որպես իրավախախտման վայր Վրաստանի ոստիկանների իրավախախտման արձանագրությունում նշված տեղանքի՝ որպես Վրաստանի Հանրապետություն նշած լինելու հանգամանքը: Դա առավելևս տրամաբանական է, քանզի նա, դուրս գալով Հայաստանից, այնուամենայնիվ, չէր մտել Վրաստանի տարածք: Քաղաքացին վրացի ոստիկաններին ներկայացրել է անձնագիրը, որում Վրաստանի սահմանային անցակետն անցած չլինելու մասին անհերքելի ապացույց կար՝ բացակայում էր սահմանային անցակետի կնիքը:
Այդ հանգամանքը ևս չխանգարեց ոստիկաններին, և քաղաքացին տուգանվեց: Իրավախախտման մասին արձանագրությունում էլ որպես իրավախախտում կատարելու վայր նշվեց Վրաստանի Հանրապետությունը: Փաստորեն, ըստ վրացի իրավապահների, Հայաստանի և Վրաստանի միջև ընկած չեզոք գոտին Վրաստանինն է, և վերջ: Հայաստանի քաղաքացու բազմաթիվ գրությունները Վրաստանի պատկան մարմիններին անպատասխան են մնացել, և նա որոշել է դիմել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, որպեսզի այն իր հերթին, օգտագործելով միջպետական խողովակները, պարզաբանի տեղի ունեցածը՝ թյուրիմացաբար կարծելով, թե ՀՀ քաղաքացու հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը:
Մենք, իհարկե գիտեինք, որ դա այդպես չէ և անպայման կկիսվեինք մեր այդ գիտելիքներով, սակայն քաղաքացին նախընտրել է պարզաբանում ստանալ ոչ թե մեզանից, այլ արտաքին գործերի նախարարությունից: Ի պատասխան բազմաթիվ հարցումների, ՀՀ ԱԳՆ-ից քաղաքացուն հորդորում են, այնուամենայնիվ, վճարել չեզոք գոտում արձանագրված իրավախախտմամբ նախատեսված գումարը: Եվ ի՞նչ: Ստացվեց, որ ՀՀ-ն ոչ թե Հայաստանի քաղաքացու, այլ Վրաստանի Հանրապետության հովանավորն է: Բացի այդ, եթե հայ-վրացական սահմանի չեզոք գոտում վրացի իրավապահներն անարգել գործունեություն են իրականացնում, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն աչք է փակում այդ երևույթի վրա, ապա դա մեկ բան կարող է նշանակել՝ Հայաստանը Վրաստանին զիջել է հայ-վրացական սահմանի չեզոք գոտին, ասել է թե՝ Հայաստանի մի մասը: Իսկ թե ինչ պայմաններից ելնելով է դա կատարել` մեզ առայժմ անհայտ է, սակայն պարզ է, որ Էդվարդ Նալբանդյանը միայնակ տարածքների զիջման մասին որոշում չէր կարող կայացնել: Այնուամենայնիվ, նա գործարքից փայ ստացած կլինի: Եվ քանի որ նա սիրում է ճանապարհորդել, այն էլ՝ կնոջ հետ ու պետության հաշվին, կարելի է ենթադրել, որ հայ-վրացական սահմանի չեզոք գոտու տարածքների զիջման հաշվին Նալբանդյանների ամուսնական զույգն ընդմիշտ ապահովված կլինի անվճար ավիատոմսերով:
Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
armlur.Արայիկ Հարությունյանը կառավարություն է գնացել, հրաժեշտ տվել թիմին
ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ՝ ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է այս պահին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն Կառավարության առաջարկով արտահերթ նիստ է գումարել․ ինչ է սպասվում այսօր
Պաշտոնակռիվը սկսված է. «Հրապարակ»
armlur.ՔՊ-ի ներսում սպասում են Փաշինյանի կադրային որոշումներին. նա ժամկետներ է խոստացել
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
ԶԶՎԱՆՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արիս Քարամյան
«ԱՐՑԱԽԻ ՀՈՐՈՎԵԼ». ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ ՑՆՑՈՂ ԿԱՏԱՐՈւՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ
armlur. ՈւՂԻՂ. Բանավեճը սկսված է. որ ուժերն են մասնակցում
Tete A Tete. Աննա Գրիգորյանը՝ իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի, ընտանիքի մասին
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Միրզոյանը ճանապարհեց Ռուբիոյին. ԱՄՆ պետքարտուղարի այցը ՀՀ ավարտվեց
Գլենդել քաղաքի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին
«Չտալ խավարին վերջին խոսքը»․ Բրբենքում ազգային ոգու և հիշողության հզոր երեկո՝ նվիրված Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Ովքեր են ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվել. անուններ.armlur
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արամուսում 4 ժամում 4 անձի uպանողը կրկնակի փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել. պատի՞ժ չի սպասվում
«Փոքրիկ հրեշտակներ»․ Սփյուռքի սրտից դեպի հայրենիք՝ հավատքի, սիրո և հույսի ճանապարհով



