USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Երկու տարի առաջ երեխա ծեծող պաշտոնյան այժմ էլ սպանել է Lragir
2016-09-15 12:23:00
Տպել Տպել
Սեպտեմբերի 13-ին Երեւանի Ռուբինյանց փողոցում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ: Ըստ news.am-ի, մահացածը Ռուբինյանց փողոցի բնակիչ է, մոտ 50-ամյա տղամարդ, ով աշխատում էր որպես եռակցող: Ըստ ականատեների, հարվածն այնքան ուժեղ է եղել, որ քաղաքացուն թռցրել է մոտ երկու տասնյակ մետր:

 Shasmhyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի հեղինակը Արման Եդոյանն է, ովաշխատում է Երեւանի քաղաքապետարանում, որպես Առեւտրի վարչության պետ:

 Մանրամասներ հայտնի չեն, թե արդյոք մահացած քաղաքացին փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված անցումով: Այդուհանդերձ, ամենայն հավանականությամբ, բավական բարձր արագություն է ունեցել հարվածող մեքենան:

 Ի՞նչ կպարզի քննությունը:

 Արման Եդոյանը Երեւանի քաղաքապետարանի այն պաշտոնյան է, ով դեռեւս 2013 թվականին հայտնվեց Հանրապետության հրապարակում տեղի ունեցած մի աղմկոտ պատմության մեջ: Ինչպես armtimes.com կայքում 2013 թվականի հուլիսի 19-ով թվագրված հրապարակումն է հայտնում, Արման Եդոյանը Հանրապետության հրապարակում մոտեցել եւ հեռախոսով մի քանի անգամ հարվածել է հրապարակում փուչիկ վաճառող տղային, որից հետո տղայի ուշքը գնացել էր, եկել էր շտապօգնություն: Եդոյանը նրանից պահանջել էր հեռանալ հրապարակից, տղան չէր կատարել պահանջն, ու Եդոյանը հեռախոսով մի քանի անգամ հարվածել էր նրա գլխին:

 Քաղաքապետարանի չինովնիկը ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել այդ տղայի հանդեպ բռնության համար, այլեւ Երեւանի քաղաքապետարանը նրա քայլն արդարացրել էր նրանով, թե այդօրինակ վաճառողները Երեւանը վերածում են արեւելյան շուկայի: Արման Եդոյանը Տարոն Մարգարյանի մերձավորն է եւ նրա հետ քաղաքապետարան է եկել Ավանից: 

 Դե իհարկե, ինչ որ կերպ օրվա հացը վաստակել փորձող քաղաքացիները չեն սազում այն գերժամանակակից ու շքեղ պատկերին, որ Երեւանում ապահովում են Տարոն Մարգարյանն ու նրա չինովնիկները իրենց միլիոններով: Օրինակ, վթարի վայրից լուսանկարներից պարզ է դառնում, որ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետը վարում է ժամանակակից ու բավական թանկարժեք, մի քանի տասնյակ հազար դոլար արժողության մեքենա: Երեւանի քաղաքապետարանի չինովնիկին որտեղի՞ց այդօրինակ մեքենայի հնարավորություն, ի՞նչ միջոցներով է նա կարողանում վարել նման մեքենա: Երեւի պատասխանը պարզ է:

 Միաժամանակ, անպատժելիությունը, որ եղել է երկու տարի առաջ Էդոյանի մասնակցությամբ միջադեպին, վկայում է, թե Հանրապետության հրապարակում իրեն այդպես պահած պաշտոնյան ինչպես կարող էր պահել Երեւանի փողոցներում մեքենայի ղեկին:

 Կարո՞ղ է օրենքը լիարժեք կիրառվել այս դեպքում, եթե այն չի կիրառվել Հանրապետության հրապարակում: Մեղմ ասած խիստ կասկածելի հեռանկար է: Եթե օրինակ Եդոյանը լիներ ոչ թե Տարոն Մարգարյանի թիմակից, այլ ասենք իր սուր արվեստով հայտնի դերասան, ու անունն էլ լիներ Վարդան Պետրոսյան, ապա կասկած չկա, որ նա անմիջապես կհայտնվեր բանտում:

 Բայց նա դերասան չէ, այլ Երեւանի քաղաքապետարանի չինովիկ, եւ ամենայն հավանականությամբ շատ արագ կպարզվի, որ մեղավորը եղել է վրաերթի հետեւանքով մահացած տղամարդը, որը Երեւանը վերածել էր «արեւելյան» շուկայի եւ փողոցն անցել առանց կարգուկանոնի:

lragir.am

Այս նյութը դիտել են - 8556 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook