USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 05 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սպառնալիքներ Կարեն Կարապետյանին.«Լրագիր»
2016-09-09 23:46:00
Տպել Տպել
 
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, ՀՀԿ խորհրդի նիստից առաջ հայտարարել է. «Ես որ չեմ փոխվելու, մնացածը չգիտեմ: Իհարկե մնալու եմ»: ՀՀԿ այդ նիստը նվիրված է եղել Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությանը եւ նոր վարչապետի՝ Կարեն Կարապետյանի նշանակմանը: Լիսկան այդ հայտարարությունն արել էր ի պատասխան հարցի, թե արդյոք կառավարության փոփոխությունից հետո ինքը մնալու է իր պաշտոնին:

 Նոր կառավարության կապակցությամբ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ իրենց պորտֆելներին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն կառավարություն մտավ այս տարվա փետրվարին ՀՀԿ-ի հետ կնքած համաձայնագրի արդյունքում: Ըստ էության, սա իշխանության «ուզուրպացիայի» յուրատեսակ ակտ էր, երբ երկու կուսակցություն իրար մեջ որոշում են պաշտոններ բաժանելու խնդիրը:

 ՀՀԿ խորհրդի նիստում ներկայացնելով նոր վարչապետ Կարեն Կարապետյանին, Սերժ Սարգսյանը խոսեց լայնածավալ ու արմատական փոփոխություններից: Ընդ որում, նա հրաժարական տված կառավարությանն ըստ էության գնահատեց որպես հնի մնացուկ, որը չի համապատասխանում նոր ժամանակների ոգուն, իսկ Կարեն Կարապետյանի կապակցությամբ հայտարարեց, որ արդյունավետ աշխատելու դեպքում նա կարող է դառնալ փոփոխությունների սիմվոլը:

 Երբ խոսվում է փոփոխությունների մասին, բայց Լիսկան ու ՀՅԴ-ն հայտարարում են, որ իրենք մնալու են, դա նշանակում է, որ փոփոխություններ չեն լինելու: Կամ էլ, եթե Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ նոր վարչապետը փոփոխությունների հարցում ունենալու է գործունեության ազատություն ու կրելու է պատասխանատվություն, եւ դա իսկապես այդպես է, դա նշանակում է, որ Լիսկան ու ՀՅԴ-ն սպառնում են նոր վարչապետին:

Փոփոխություններն իհարկե միայն անձերով չեն պայմանավորված, բայց Հայաստանում անձերը ստացել են «սիմվոլիկ նշանակություն», ելնելով իշխանության ձեւավորման ու իշխող համակարգի բնույթից: Լիսկան միայն անձ չէ, այլ՝ այդ համակարգի «սիմվոլ»:

 Իր հերթին, ՀՅԴ-ն նույնպես սիմվոլ է, տվյալ դեպքում՝ համակարգի շահերին ու կարիքներին ենթարկված կուսակցական համակարգի «սիմվոլը», որը պարբերաբար գործարքների է գնում իշխող համակարգի հետ քաղաքական ու տնտեսական քվոտաների համար: Այստեղ չկա ոչ գաղափարական, ոչ էլ հանրային-պետական որեւէ բան՝ սա պարզ առեւտուր է մանդատների, պորտֆելների եւ այլնի շուրջ:

 Այսպիսով, փոփոխություն նշանակում է այս հարաբերությունների, մոտիվացիաների, գործունեության բնույթի փոփոխություն: Եթե իսկապես լինելու է փոփոխություն, ապա այն պետք է լինի իսկական հեղափոխություն, ոչ թե հայկական ավանդական «սիմվոլիզմը», որի ձեռքին հայ ժողովուրդը կրակն է ընկել ու չի կարողանում դուրս գալ դրանից:

lragir.am

Այս նյութը դիտել են - 7303 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook