USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գևորգ Կոստանյանին փոխարինողի անունն արդեն հայտնի է. ով կնշանակվի ՀՀ նոր գլխավոր դատախազ. «Հայկական ժամանակ»
2016-09-08 21:59:00
Տպել Տպել

«Մեր տեղեկություններով ՀՀ նոր գլխավոր դատախազը լինելու է գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը։

Վերջինս, հիշեցնենք, Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո օգոստոսի 4-ին նշանակվեց գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար։ Նույն օրն Էլ, սակայն, նա ազատվեց այդ պաշտոնից։ Փոխարենը պաշտոնակատար նշանակվեց գլխավոր դատախազի մեկ այլ տեղակալ Արմեն Հարությունյանը։ Բանն այն Է, որ Արթուր Դավթյանին նշանակելիս մոռացել Էին Դատախազության մասին ՀՀ օրենքի այն պահանջը, որ գլխավոր դատախազի .« պաշտոնակատար պետք Է նշանակվի տեղակալներից տարիքով ավագը։

Մեր տեղեկություններով, Արթուր Դավթյանն այսօր արդեն Ազգային ժողովում կհանդիպի խմբակցությունների հետ։

Այնուհետև խորհրդարանը Գևորգ Կոստանյանի հրաժարականն ընդունելուց հետո կկազմակերպի նոր գլխավոր դատախազի ընտրությունները։ Հիշեցնենք, նոր Սահմանադրությամբ և «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված Է, որ Գլխավոր դատախազին հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում Է Ազգային ժոդովը՝ 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ»,–գրում է թերթը։

Այս նյութը դիտել են - 8046 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook