USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նաիրա Զոհրաբյանի հորդորն ապագա վարչապետին՝ «Դուռ չբացել այն մարդկանց առջև, ովքեր իրեն քծնանքի ներբողներ էին ձոնում» «168»
2016-09-08 12:57:00
Տպել Տպել

«Մեկ այլ երևույթի մասին եմ ուզում խոսել՝ երեկվանից ես հետևում եմ քծնանքի, լաքեյության, ստորաքարշության շքահանդեսին, որ սկսվել է հնարավոր նոր վարչապետի թեկնածուի հասցեին: Նույն քծնանքը և ստորաքարշությունը Տիգրան Սարգսյանի հասցեին էր, գրեթե նույն մարդկանց կողմից, որ Տիգրան Սարգսյանը տեխնոկրատ է, պրոֆեսիոնալ է, ամենակարող է: Նույն նողկալի, լպրծուն, լաքեյության աստիճանի ստորաքարշությունը տեսանք, երբ հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանը, և վարչապետ առաջարկվեց Հովիկ Աբրահամյանը: Քծնանքի այնպիսի գոհարներ հնչեցին Հանրապետական տարբեր պատգամավորների և գործիչների կողմից առ Հովիկ Աբրահամյանը, որ երևի թե Գինեսի ռեկորդների գիրքը կպայթեր ստորաքարշության և լաքեյության այդ դոզայից:

Երեկ՝ դեռ Հովիկ Աբրահամյանը հրաժարական չներկայացրած, տարբեր ՀՀԿ-ական գործիչներ այնպիսի քծնանքով սկսեցին խոսել ապագա վարչապետի մասին, որ սրանից հետևությունը մեկն է՝ որպես պետություն և երկիր՝ մենք մի դեպքում կարող ենք հեռանկար ունենալ, երբ մեր պետական կառավարման համակարգում շարժիչ գործոնը ստորաքարշությունը, լաքեյությունը և քծնանքը չլինի:

Միակ բանը, որ կհորդորեմ ապագա վարչապետին, չգիտեմ՝ նա ով է լինելու, առաջինը՝ դուռ չբացել այն մարդկանց առջև, ովքեր իրեն քծնանքի ներբողներ էին ձոնում՝ անկախ նրանից՝ նա ՀՀԿ-ակա՞ն է, «Բարգավա՞ճ» է, թե՞ որևէ այլ կուսակցությունից է: Կրկնում եմ՝ քծնողներին պետք է տրորել, որովհետև քծնողներն ու լաքեյներն են տորպեդահարում մեր երկրում ցանկացած զարգացում: Քանի դեռ մեր պետական ապարատը դրված է քծնանքի, վախի, ստորաքարշության, պնակալեզության, կրունկ լիզելու վրա, մենք որևէ պոզիտիվ ճանապարհ չենք կարող ունենալ»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ ազգային համաձայնության կառավարության ձևավորման հարց ԲՀԿ-ի հետ չի քննարկվել, ԲՀԿ-ի ներսում էլ նման քննարկում չի եղել. «Խորհրդարանական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, ես որևէ լուրջ փաստարկներ և հիմնավորում չեմ կարող տեսնել՝ ընդամենը մի քանի ամսվա համար ստեղծելու ազգային համաձայնության կառավարություն»:

168.am

Այս նյութը դիտել են - 6584 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook