USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 04 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Չեխիայի նախագահի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երեւանում
2016-06-07 10:06:00
Տպել Տպել

Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Զեմանը Հայաստան է ժամանել պետական այցով եւ այստեղ է լինելու հունիսի 7-ից 9-ը։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե Չեխիայի նախագահին դիմավորել է Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը։ 

Նշենք, որ այցի շրջանակներում նախատեսված են Չեխիայի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝  նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

ՀՀ նախագահի նստավայրում հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ են կայանալու, որոնց ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Երեւանում Հայաստանի եւ Չեխիայի նախագահները ներկա կգտնվեն հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը:

news.am

Այս նյութը դիտել են - 1396 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook