USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 23 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ունեցածը տալով է շատանում». ՀՅԴ-ն Փարավոնում է «փարավոնվել»
2015-12-15 10:12:00
Տպել Տպել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ 125-ամյակի տոնակատարությանը խրոխտ երգող ՀՅԴ ընկերներից միայն Արմեն Ռուստամյանն էր, որ չուներ կարմիր շարֆ։ Հարցրինք` ըմբոստության ոգի՞ն է կրկին իջել Ձեզ վրա: «Ոչ, մարդ խնդրեց, տվեցի, եթե ցանկանում ես ապացուցել, որ ինչ-որ բան քոնն է, պիտի ուրիշին տաս՝ տալով է շատանում»: Դրա համա՞ր իշխանությունը տվիք բոլշեւիկներին: «Փաստեցիք, որ այո, իշխանությունը մերն էր, դրա համար տվեցինք, ունեինք, չէ՞, որ տվեցինք»:

Կարելի՞ էր: «Որ տվեցինք, ուրեմն կարելի էր, ուրիշ չէր, հայ էր՝ Ալեքսանդր Մյասնիկյանի նման կտրիճ տղա էր»: Իսկ չէի՞ք կարող էդ շարֆից այնքան արտադրել, որ ստիպված չլինեիք ձերն ուրիշին տալ։ «Կարմիրը միշտ պահանջված է»: Ինչո՞ւ էր կարմիր։ «Արյունոտ դրոշ մեր ազատությա՜ն, ծածանվեց ընդդեմ բռնակալությա՛ն»,- երգեց ընկեր Արմենը:

Իսկ լավ խմեցի՞ք միջոցառումից հետո։ «Դաշնակցությունն ինչ անում` շա՜տ լավ է անում»: «Փարավոնո՞ւմ»։ «Իհարկե, «Փարավոնում», ուրիշ որտե՞ղ փարավոնվես»:

Այս նյութը դիտել են - 1502 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook