- 2026-01-14 13:44:00ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
analitik.am լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի եւ նրա օգնական Վարդուհի Գիշյանի ձերբակալման պատմությունը ավելի մեծ աղմուկ բարձրացրեց, քան կարելի էր ենթադրել:
Ինչպես երեւում է՝ այս պատմությունն ավելի խորը արմատներ ունի: Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ analitik.am լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:
Այնուհետեւ կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը:
Երեկ «ժողովուրդ»-ը գրել էր, որ շորթման կասկածանքով ձերբակալված Անին քննության ընթացքում ասել է, որ պատրաստ է տալ այն բոլոր պաշտոնյաների անունները, որոնք իր հետ համագործակցել են, եթե իրեն ազատ արձակեն:
Այն, որ ՀՀ օրենքներից դուրս աշխատող, երբեմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կայքերը հիմնականում եղել են գործիքներ ինչ-որ մարդկանց ձեռքին՝ իրենց քաղաքական կամ բիզնես հակառակորդներին ոչնչացնելու համար, վաղուց հայտնի իրողություն է:
Այդ կայքերը լրատվական գործունեություն չեն իրականացնում, նրանք զբաղված են լրատվական «տեռորով», եւ ասել, որ այստեղ խոսք է գնում լրագրողների իրավունքների կամ լրագրողական աշխատանքի մասին, մեղմ ասած, չի ստացվի: Ու չի բացառվում, որ analitik.am լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի եւ նրա օգնականի ձերբակալումը այս երեւույթի դեմն առնելու դրսեւորումներից մեկն է:
Ինչպես հայտնի է՝ բազմաթիվ պաշտոնյաներ analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի հետ համագործակցել են, «վերաբերմունքի» դիմաց մրցանակներ են ստացել, հրճվել ինչ-որ տեղեկությունների հրապարակմամբ:
Լրատվական «կուրատորները» այս կայքի միջոցով PR են արել իրենց «կլիենտներին» եւ այլն:
Երբ պատգամավոր Ուրիխանյանը ԱԱԾ-ին իր դժգոհությունը հայտնելուց հետո նաեւ գրավոր հաղորդում ներկայացրեց 6-րդ վարչություն, ոստիկանությունը հաղորդման եւ իրավապահ մյուս կառույցի կողմից ստացված ցուցումի հիման վրա հաջողությամբ իրականացրեց շորթման օպերացիան՝ տեղում ձերբակալելով դերակատարներին, գործը անմիջապես տեղափոխվեց արդեն ՀՀ քննչական կոմիտե, որպեսզի հարուցված քրեական գործի նախաքննությունը իրականացվի այնտեղ:
Սովորաբար իր օպերատիվ հաղորդագրություններով աչքի ընկնող կոմիտեն արդեն 3-րդ օրն է՝ որեւէ տեղեկություն չի տրամադրում այս գործի մասին: Ու այդպես էլ անհասկանալի է՝ ցուցմունք տվե՞լ են Անին ու Վարդը, ընդունե՞լ են իրենց մեղքը, թե՞ համարում են, որ ապօրինի են անազատության մեջ, եւ, ամենակարեւորը, նրանց կալանավորելու միջնորդություն քննչական մարմինը ներկայացնելո՞ւ է, թե՞ ստորագրությամբ ազատ կարձակվեն:
Այս հարցերի պատասխանը ստանալու փոխարեն ապրիլի 4-ի երեկոյան «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գործը պահանջել էր ՀՀ քննչական կոմիտեից եւ երեկ որոշել է ուղարկել հատուկ քննչական ծառայություն:
Ինչո՞ւ:
Ըստ էության, ՀՀ քննչական կոմիտեում լրագրողի շորթման գործը մտել է փակուղի, քանի որ, մեզ հասած տեղեկություններով, Տիգրան Ուրիխանյանին խորհուրդ են տվել ցուցմունք չտալ՝ հայտնելով, թե բավարարվեք միայն ներկայացված հաղորդմամբ, որը հիմք է քրգործի քննությունը շարունակելու համար: Ցուցմունք տալուց հրաժարվելու խորհուրդ է տրվել նաեւ կայքի աշխատակիցներին: Եւ եթե ամեն ինչ գնա գծված այս սցենարով, Անիի եւ Վարդի ձերբակալման ժամկետը կլրանա այսօր, եւ քննչական մարմինը ստիպված կլինի նրանց ազատ արձակել:
Բայց, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ, ու քանի որ այս սցենարը համաձայնեցված չի եղել ՀՀ գլխավոր դատախազության հետ, գործն այլ ընթացք ստացավ, եւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը որոշեց այն կոմիտեի ձեռքից վերցնել:
Սա նշանակում է, որ դատախազությունը հերթական անգամ չվստահեց ՀՀ քննչական կոմիտեին: Չի բացառվում, որ գլխավոր դատախազի չվստահելը կապված է այն հանգամանքի հետ, որ Անի Հովհաննիսյանը կարող էր այնպիսի անուններ տալ կոմիտեում, որոնք իրավաբանորեն չէին արձանագրվի:
Տպավորություն է, թե ՀՀ գլխավոր դատախազությունը խիստ սկզբունքային է, բայց վաղ է նման համոզմունք հայտնելու համար, քանի որ դատախազի հետեւողականությունը, կարծես թե, սկսվում եւ ավարտվում է միայն այս գործով:
Ինչպես հայտնի է՝ Հայաստանում բազմաթիվ կայքեր կան, որոնք լրատվական գործունեության անվան տակ պախարակում են լրագրողի անունը եւ զբաղված են նույն գործունեությամբ, ինչում կասկածվում է analitik-ը:
Արդեն տեւական ժամանակ է, ինչ բոլորն այդ մասին խոսում են, բայց որեւէ բարձրաձայնում իրավական ընթացք չի ստանում: Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք «ձեռքի հետ» կայք են պահում եւ ապականում են լրատվամիջոցների անունը: Կան գործարարներ, որոնք կայքեր են պահում իրենց մասին իրական լրագրողների կողմից արված հրապարակումներից հետո այդ լրագրողներին «տոպկելու», վարկաբեկելու համար:
Հեռու չգնանք, հենց Տիգրան Ուրիխանյանը եւս կայք ունի xnews.am անունով, որտեղ հատուկ պատվերով վարկաբեկվում են այն լրատվամիջոցների լրագրողներն ու խմբագիրները, ովքեր համարձակվում են քննադատել վիճելի անցյալ ունեցող Ուրիխանյանին: Ինչո՞ւ չի պատժվում նաեւ նույն Ուրիխանյանը, միայն այն պատճառով, որ նրա մորաքրոջ որդին ԱԱԾ նորանշանակ պետ Գեորգի Կուտոյա՞նն է:
Այսօր կայքեր ունեն մարդիկ, որոնք լրագրության հետ ընդհանրապես կապ չունեն, պարզապես հասկացել են, որ այս դաշտը պարարտ հող է՝ փող աշխատելու համար:
Կոռումպացված պաշտոնյաներին վախեցնելով, շանտաժ անելով՝ շատ շատերը կարճ ժամանակում հարստացել են, շքեղ ավտոմեքենաներ են գնել ու անպատիժ են:
Եւ այս համատեքստում ստացվում է, որ Անին ինչ-որ տեղ սխալվել է, ճիշտ մարդկանց հետ չի «գործ բռնել», դրա համար էլ պատժում են:
Այնպես որ, եթե իսկապես Գեւորգ Կոստանյանի նպատակը լրատվական ապականած դաշտը մաքրելն է, ապա գործընթացը կարելի է լավ նախադեպ համարել: Բայց միայն երիտասարդ Անիին քավության նոխազ դարձնելը ճիշտ չէ: Քնար Մանուկյան
armlur.am
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը



