USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Իրական մտավորականը երբեք չի
2015-12-13 19:56:00
Տպել Տպել

Գիտեք, իսկական քաղաքացիական կեցվածքով ապրելն արվեստ է, մանավանդ մեր երկրում, որտեղ մի փոքր ժողովրդավարություն է: Այսօր հարցրեցին, թե ինչպիսին պիտի լինի իսկական մտավորականը:  Կարծում եմ՝ դա արժեք է, սեփական ես -ով, քաղաքացիական դիրքորոշմամբ, կեցվածքով, անգամ չտարալուծվող իր տեսակով, էությամբ…:

Մտավորականը գաղափարի մարտիկ է, նա պետք է պայքարի ազգային արժեքների բարձրացման համար, անկում ապրող բարքերի դեմ: Մտավորականը մարդու տեսակ է, ով ավելի շատ ապրում է անանձնական խնդիրներով. նրա ոգին ծանր է մարմնից:

Իրական մտավորականի տեսակը հիմնականում ընդդիմադիր է, որովհետև նրան չպետք է բավարարի իրողությունը, նա պետք է դառնա հասարակության, հասարակական զարգացումների առաջ մղող ուժը, թող դա լինի նաև հեղափոխական ճանապարհով:

Իրական մտավորականը երբեք չի վաճառի իր սկզբունքները, նա այնտեղ է, որտեղ կա չլուծված հարց, խնդիր, քննարկում, թեկուզ չունի լուծում, բայց պատրաստ է լծվել գործին և փնտրել, քանի որ նա կրում է պատասխանատվություն: Նա հասարակության զգայարանն է: Ավտորիտար լինելու պարագայում, մտավորականը պիտի հակադրվի իշխանության հետ:

Կարծում եմ ազգային մտավորականության հզորացումը կպարտադրի ազգային մոտեցում իշխանություններին: Պետությունը պետք է հաշվի նստի մտավորականության հետ, եթե հաջողվեց փոշիացնել, ապա դա գալիս է վերջինիս թուլությունից: Իրական մտավորականը պիտի լինի չհարմարվող, չհամակերպվող: Այս դեպքում կոնֆորմիզմը ծնելու է կամ ծնել է չարիք:

 
Մարիամ Ծատրյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1599 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook