- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-09-11 13:41:00Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել
- 2026-09-08 19:19:00 Աննա Հակոբյանը՝ բռնության, ընտանեկան արժեքների, ընդդիմության մասին.Tete A Tete
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Միացյալ Նահանգները կարող է օգտագործել իր լուրջ ազդեցությունը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու նպատակով: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասում է ԱՄՆ-ի ազդեցիկ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ռոբերտ Մենենդեզը.
«Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է դիվանագիտության եւ Ճնշումների միջոցով վերադարձնել զինադադարը եւ հասնել երկարատեւ կարգավորման, որը բոլոր կողմերի շահերից է բխում»:
Սենատորի խոսքով, ինքը կցանկանար Հայաստանը տեսնել ավելի շատ միտված դեպի Արեւմուտք, քանի որ այն ձեռնտու է առաջին հերթին կայունության եւ տնտեսական զարգացման առումով:
Խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին էր խոսում նաեւ կոնգրեսական Ֆրանք Փալոնը.
«Մենք պետք է Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնենք եւ հասնենք այնպիսի խաղաղ կարգավորման, որը թույլ կտար Արցախին դառնալ Հայաստանի մաս կամ մնալ անկախ հայկական պետություն»:
Հակառակ դեպքում, նշում է կոնգրեսականը, շարունակվելու է նախորդ դարասկզբից հայերի դեմ սկսված բնաջնջման քաղաքականությունը, որի արձագանքը նա նկատել է ադրբեջանական զինվորականների գործողություններում.
«Մենք տեսանք, թե ինչպես էին հայ զինվորականներն եւ քաղաքացիական անձինք բարբարոսաբար տանջամահ արվում եւ գլխատվում: Այդ բարբարոսությունները շատ են հիշեցնում 1915 թվականին տեղի ունեցածը»:
Ֆրանք Փալոնի խոսքով, տեղի ունեցած բախումների մեջ մեղքի իր բաժինն ունի նաեւ միջազգային հանրությունը, որը լիարժեք կերպով ճնշում չի գործադրում ադրբեջանական կողմի վրա:
Նշենք, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես կոչ է արել ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին պահպանել հրադադարը եւ չփորձել խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Նշենք նաեւ, որ պաշտոնական Բաքուն մեղադրում է Հայաստանին ՝՝իր տարածքները բռնազավթելու մեջ եւ հայտարարում, որ իրավունք ունի հետ գրավել դրանք՛՛:
Խոսելով ղարաբաղյան հարցի կարգավորման մասին՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Հատուկ ծառայությունների հարցերովհանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը որոշեց ոչ թե խոսել մյուսների մասին, այլ առաջին հերթին՝ քննադատել սեփական կառավարությունը, որը, կոնգրեսականի խոսքով, կողմերի միջեւ հավասարության նշան է դնում այն դեպքերում, երբ քննադատությունը պետք է ուղղի մեկ կողմին.
«Կիրառելով համազորության այս մոտեցումը, երբ կողմերից մեկն է միայն հրահրում պատերազմ, դուք ավելի եք դրդում պատերազմը հրահրողին, քանի որ պատերազմը հրահրող Ադրբեջանը լավ գիտի, որ իր գործողությունների համար պատասխանատվության չի ենթարկվելու: Այդ մոտեցումը պետք է փոխվի»:
Միացյալ Նահանգների օրենսդիրները հայտնեցին, որ մտադիր են շարունակել ճնշում գործադրել Սպիտակ տան եւ Պետքարտուղարության վրա՝ Ադրբեջանի նկատմամբ քաղաքականությունը խստացնելու նպատակով:
Պատմական հանդիպում Սպիտակ տանը
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԿՈՆՍԵՍՈՒՍԸ .Արիս Քարամյան
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը
ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ուսուցիչների համահայկական ամենամյա հավաքը
ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ՝ ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ԶԶՎԱՆՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արիս Քարամյան
Գլենդել քաղաքի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին
«Չտալ խավարին վերջին խոսքը»․ Բրբենքում ազգային ոգու և հիշողության հզոր երեկո՝ նվիրված Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին
«Փոքրիկ հրեշտակներ»․ Սփյուռքի սրտից դեպի հայրենիք՝ հավատքի, սիրո և հույսի ճանապարհով

Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Փալմդելի հայ համայնքը՝ հոգևոր և ազգային վերածննդի ճանապարհին. հիմնվում է քաղաքի առաջին հայկական դպրոցը
«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
Հայաստանի քաղաքական սերիալը. «Ալիևը խոսեց — մենք վերլուծեցինք».Արիս Քարամյան
Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
Ազգային միասնության, սիրո և շնորհակալության փառատոնը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում (տեսանյութ)
ԱՄՆ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ՏՆՕՐԷՆՆԵՐՈՒՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ
Երկակի Օրհնութիւն Սան Տիեկոյի Սուրբ Սարգիս Եկեղեցւոյ Մէջ

44-օրյա աղետի հիշատակությունը «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
Մասնակցե՛ք Սփյուռքի նորաստեղծ Կոնգրեսի բացման պատմական միջոցառմանը
Դոկտոր Մարկ Մարատ Հայը (Մարատ Հայրապետյանը) նշանակվել է Լոս Անջելեսի շրջանի Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների կոմիսար
Մեկնարկեց սփյուռքի ամենահեղինակավոր միօրյա վարժարանի՝ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցի նոր տարեշրջանը
Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը



