USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԱՄՆ-ի հայ համայնք. Սփյուռքը Հայ ժողովրդի թիկունքին է
2016-04-16 09:45:00
Տպել Տպել

 

 

 

 Միացյալ Նահանգների հայ համայնքը օգտագործում է ամերիկյան ժողովրդավարության կողմից ընձեռված բոլոր միջոցները՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում են ԱՄՆ-ի ազդեցիկ հայկական կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի եւ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները:

VOAnews-փոխանցմամբ, Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, Սփյուռքի աշխատանքը կարեւոր է Հայաստանի համար.

«Եթե մենք մեր գործի բաժինը լավ կատարենք եւ ձեռք ձեռքի տված պաշտպանենք Հայաստանը, ապա, հույս ունեմ, մեզ կհաջողվի կանխել հակամարտությունները եւ թույլ չտալ, որ մարդիկ զոհվեն»:

Արամ Համբարյանն ընդգծում է, որ Ամերիկայի հայ համայնքը միասնական է՝ հայ-ամերիկյան կապերի ամրապնդման գործում՝ ԱՄՆ-ի իշխանություններին նամակներ եւ դիմումներ ուղղելով եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին օգնելու համար գումարներ հավաքելով:

Ամերիկայի հայ դատի հանձնախումբն իր կողմից նախատեսում է դիմել երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանություններին՝ պահանջելով վերականգնել Ադրբեջանին օգնությունն արգելող 907 բանաձեւը եւ ամերիկյան փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, որը կպարզի տեղի բնակիչներին հասցված վնասը եւ դրա փոխհատուցման միջոցները:

«Այս բախումների կանխման գործում Հայաստանի հայերը աջակցություն կգտնեն ի դեմս Ամերիկայի հայերի, ընդհանրապես, աշխարհի բոլոր հայերի: Չմոռանանք, որ այսքան ժամանակ մենք ենք աջակցություն գտել Հայաստանում», - նշում է Համբարյանը:

Հայ համայնքի լուրջ համախմբվածութան մասին է ընդգծում նաեւ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին.

«Աջակցության աստիճանն աննկարագրելի է. մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում: Անհավատալի է, ինչպիսի արագությամբ բազմաթիվ հայկական կազմակերպություններ կարողացան համախմբվել մեկ նպատակի շուրջ»:

Արդունիի խոսքով, ԱՄՆ-ի հայ համայնքը օգտագործելու է ժողովրդավար հասարակության յուրաքանչյուր հնարավորություն՝ իրավիճակը կարգավորելու եւ խաղաղություն հաստատելու նպատակով: Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Միացյալ Նահանգներին վերականգնել 907 բանաձեւը եւ տեղում մարդու իրավունքների խախտումների հետաքննություն անցկացնել.

«Մենք պահանջելու ենք, որ տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները մանրամասն հետաքննվեն եւ ուժեղացվի Մինսկի խմբի դերը, որն Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ կվերադարձնի»:

Բրայըն Արդունիի խոսքով, Սփյուռքի կազմակերպությունները գործում են նաեւ անհատապես՝ յուրաքանչյուրն իր ոլորտում փորձելով արդյունքների հասնել.

«Ինչ վերաբերում է Սփյուռքի եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հարաբերություններին, կարծում եմ ապրիլի առաջին օրերին տեղի ունեցածն է՛լ ավելի ամրապնդեց այդ կապը»:

Ամերիկայի հայ համայնքի կազմակերպությունների ղեկավարներն այս օրերին հանդիպումներ են անցկացնում Սպիտակ տան, Պետքարտուղարության ազդեցիկ պաշտոնյաների, ինչպես նաեւ կոնգրեսականների հետ:

Նշենք նաեւ, որ ադրբեջանամետ գործիչների կարծիքով, ստատուս-քվոն անընդունելի է, քանի որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներին զրկում է տուն վերադառնալու հնարավորությունից:

Միացյալ Նահանգների գործադիր իշխանության ներկայացուցիչներն իրենց կողմից բազմիցս ընդգծել են, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով՝ հարգելով միջազգային իրավունքի սկզբունքները:

Այս նյութը դիտել են - 1684 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook