USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը մտահոգություն է հայտնել հայ ընտանիքի հասցեին հնչած սպառնալիքների առթիվ
2016-04-15 13:20:00
Տպել Տպել

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը մտահոգություն է հայտնել Տուխունգա քաղաքում հայ ընտանիքի հասցեին հնչած սպառնալիքի առթիվ:

 «Ատելության ակտը, որին այս շաբաթ ականատես եղանք Տուխունգայում, տեղ չունի մեր հասարակության մեջ, և ես  խորապես մտահոգված եմ,  որ ինչ-որ մեկը կարող է սպառնալիքներ ստանալ իր հայկական ծագման կամ իր տանը հայկական դրոշ կախելու համար:

Լեռնային Ղարաբաղում հայերի կյանքեր խլած բռնություններից հետո և շաբաթներ անց Հայոց ցեղասպանության ոգեկոչմանն ընդառաջ ատելության այս քայլը   ավելի քան դատապարտելի է:Ուրախ եմ, որ Լոսանջելեսյան ոստիկանությունը հետաքննում է այս հանցագործությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է Շիֆը:

Հիշեցնենք, որ Տուխունգայում բնակվող Հասմիկ Չաթալյանը սպառնալիքներով երկտող էր հայտնաբերել իր տան փոստարկղում, որից հետո ոստիկանություն է դիմել:


ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Տուխունգա  քաղաքում բնակվող հայ ընտանիքին սպառնալից երկտող են թողել իրենց տանից հայկական դրոշ կախելու համար: Horizon Weekly-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի խուզարկուն:

 Ամերիկաբնակ Հասմիկ Չաթալյանը ոստիկանության է դիմել հինգշաբթի ցերեկը` ընտանեկան փոստարկղում սպառնալից երկտողը հայտնաբերելուց հետո:

Երկու երեխաների մայրը պատմել է, որ դրոշը կախել է իր բնակարանից` ի հիշատակ զոհված հայ հերոսների: Ըստ Չաթալյանի երկտողում գրված է եղել. «Դուք կվնասվեք»:

«Սպառնալիքների ենթարկվել իմ սեփական տանը, դա ահավոր էր»,  -պատմում է Չաթալյանը:
Խուզարկուները երկտողը վերցրել են փորձաքննության ենթարկելու և մատնահետքերը պարզելու համար:  Գործով հետաքննություն է սկսվել:

 

 

Այս նյութը դիտել են - 1601 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Facebook